![]() |
Կոստան Զարյան |
«Անտարես» հրատարակչության հետ համագործակցությամբ
Սարգիս Խաչենց & Փրինթինֆո հրատարակչական նախագիծը, կարելի է ասել, նոր կյանք ստացավ
և գնալով կրկին մեծ թափ է հավաքում: Նոր համագործակցությամբ արդեն հրատարակվել է մոտ
20 գիրք: Բազմաթիվ գրքեր հրատարակման փուլում են:
Կոստան Զարեանի «Լեզուն
եւ արիւնը» երկհատոր ժողովածուն (կազմել և ծանոթագրել է Երվանդ Տեր-Խաչատրյանը), որ
մեծ գրողի ու գեղագետի հոդվածներն ու էսսեներն է ընդգրկում, վերջին տարիների հայաստանյան
լավագույն հրատարակություններից է, իսկապես մշակութային իրադարձություն:
Ա հատորն արդեն կա
գրախանութներում, իսկ Բ հատորը լույս կտեսնի շուտով: Նախապես ասեմ, որ հատորները չծանրաբեռնելու
համար բոլոր ծանոթագրությունները զետեղված են լինելու Բ հատորում:
Կոստան Զարեան նոր
հրատարակված
«ԼԵԶՈՒՆ ԵՒ ԱՐԻՒՆԸ»
Յօդիածներ եւ էսսէներ
ԳԻՐՔ Ա
Կոստան Զարեան | Լեզուն եւ արիւնը | Յօդիածներ եւ էսսէներ | ԳԻՐՔ Ա
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 23, 2020
Rating:
