.jpg)
Դմիտրի Դմիտրիևիչ Գուրովը՝ քառասունամյա մոսկվայաբնակ բանասերը,
որն աշխատում է բանկում, հանգստանում է Յալտայում: Մոսկվայում է մնացել կինը, որին
չի սիրում, որին հաճախ դավաճանում է, տասներկուամյա դուստրը և երկու գիմնազիական տարիքի
որդիները: Գուրովի արտաքինի մեջ կա կանանց գրավող ինչ-որ բան: Ինքը կանանց համարում
է ցածր ռասսա, սակայն նաև փնտրում է արկածներ և հերթական սիրավեպ: Ծովափին հանդիպում
է երիտասարդ մի տիկնոջ: Դա սպիտակահեր, ոչ բարձրահասակ կին է, որի ետևից վազում է նրա
շպիցը: Հանգստացողները կոչում են նրան «շնիկով տիկին»: Գուրովը ծանոթանում է նրա հետ
այգում: Զրույցը սկսվում է սովորական ձևով: Կինն ասում է, որ ժամանակն այստեղ արագ
է գնում, և այդուհանդերձ ձանձրալի է:
Աննա Սերգեևնան ծնվել է Պետերբուրգում: Այստեղ է եկել Ս. քաղաքից: Ամուսնացած է ֆոն Դիդերից անունով մի չինովնիկի հետ: Ամենայն հավանականությամբ
չի սիրում ամուսնուն և դժբախտ է: Նրանց սիրավեպը սկսվում է ծանոթությունից մի շաբաթ
հետո: Աննա Սերգեևնան ցավոտ է ընդունում իր անկումը: Կարծում է, որ Դմիտրի Դմիտրիևիչը
առաջինն է, ով կդադարի հարգել իրեն: Գուրովը փորձում է հանգստացնել նրան, ձևացնել,
թե ուժեղ կիրք ունի այդ կնոջ հանդեպ: Նրանց սիրավեպը զարգանում է հանդարտ, ասես երկուսի
համար անվտանգ: Սպասում են, որ Յալտա պիտի գա ամուսինը: Սակայն իրականում ամուսինն
է խնդրում կնոջը վերադառնալ: Գուրովը ճանապարհ է դնում Աննա Սերգեևնային: Երբ բաժանվում
են, կինը չի լացում, բայց ասես հիվանդ տեսք ունի: Նա նույնպես «տխուր է»: Աննայի հեռանալուց
հետո ինքն էլ է վերադառնում Մոսկվա:
Մոսկվայի կյանքը գրավում է Գուրովին: Նա սիրում է ռեստորանները,
ակումբները և ասես մոռանում է Յալտայի սիրավեպի մասին: Սակայն Աննա Սերգեևնայի պատկերը
հանկարծ վերադառնում է: Նա սկսում է ավելի ու ավելի հաճախ հիշել այդ կնոջը: Սկսում
է զգալ նրա շունչը, անցորդ կանանց մեջ փնտրել նրան… Ամենասոսկալին այն է, որ նա ոչ
ոքի հետ չի կարող կիսվել իր զգացմունքի մասին: Ուղևորվում է Ս. քաղաք: Իմանում է Դիդերիցների
տան տեղը, հետո հանդիպում է Աննային թատրոնում: Աննան համոզում է նրան վերադառնալ Մոսկվա՝
խոստանալով, որ ինքը կգա Գուրովի մոտ:
Գալիս է: Նրանք երկու ամիս հանդիպում են «Սլավյանսկի բազար»
հյուրանոցում:
Վերջում նկարագրվում է նրանց հանդիպումը, որը հավանաբար վերջինը
չէ: Գրկելով Աննային՝ Գուրովը հայելում տեսնում է, որ իր մազերը սպիտակել են: Իր և
Աննայի կյանքում ինչ-որ բան սխալ է գնացել: Միայն հիմա նրանց տրվել է սերը: Նրանք մտերիմ
են ինչպես կին և ամուսին: Սակայն նրանք հասկանում են, որ իսկական դժվարությունը նոր
է սկսվում:
Անտոն Չեխով | Շնիկով տիկինը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 12, 2015
Rating:
.jpg)