Էմպեդոկլես
(համառոտ)

Ագրիգենտցի Էմպեդոկլեսը (Ք.
ա. 484-481 - 424-421)՝ հետևելով Պարմենիդեսին կարծում է, որ գոյացումը ոչինչից անհնար
է, քանզի գոյությունը կա, իսկ չգոյությունը՝ ոչ: Փիլիսոփայի երկու պոեմներից՝ «Բնության
մասին» և «Մաքրագործումներ», պահպանվել են դրվագներ: Ծնունդ և մահ ըստ Էմպեդոկլեսի
գոյություն չունի, իսկ այն, ինչը մարդիկ այդպես են կոչում, լոկ խառը վիճակների գոյացություններ
են, որոնք կազմալուծվելով հանգում են հավերժական սուբստանցներին: Դրանք չորսն են՝ ջուրը,
օդը, հուրը և հողը: Էմպեդոկլեսը կոչում է դրանք բոլոր իրերի արմատներ:
Հոնիացի փիլիսոփաները ընտրում
էին նշված սկբունքներից որևէ մեկը մյուսը, իսկ մյուսները ածանցում էին: Էմպեդոկլեսի
նորարարությունն այն է, որ նա իր սկզբունքները հռչակում է որակապես անփոփոխ: Առաջ է
գալիս տարրի հասկացությունը, որը չի կարող փոխվել, այլ կարող է կամ մեխանիկորեն միանալ
մյուս տարրերի հետ, կամ բաժանվել նրանցից:
Չորս տարրերը միանալով կազմում
են իրերը, իսկ բաժանվելով՝ դառնում են դրանց կործանման պատճառ: Ուժերը, որոնք ընկած
են միացումների և բաժանումների հիմքում, Սիրո և Թշնամության տարերքներն են: Ճակատագիրը
որոշում է այդ ուժերի հաջորդական իշխանությունը: Կոսմոսը գոյանում է ոչ միայն Սիրուց,
այլև Թշնամությունից: Կատարելության պահը ոչ թե Կոսմոսի կազմավորումն է, այլ Գնդի հաստատումը:
Իրերից անջատվում են ալիքներ,
որոնք հարվածելով մեր զգայարաններին՝ թույլ են տալիս, որ մենք մեր մեջ եղած տարրերի
միջոցով ճանաչենք իրերի մեջ եղած համանման տարրերը: Հուրը ճանաչում է հուրը, ջուրը՝
ջուրը և այլն: Մտածողությունը սրտի մեջ է, իսկ արյունը հնարավոր է դարձնում մտքերի
շրջանառությունը:
Մարդու հոգին մեղքի դիմաց Օլիմպոսից
վտարված դեմոն է: Վերածնության և մաքրագործման ուղին անցնելով մարդը կարող է վերադառնալ
աստվածների մոտ, որտեղ չկա ցավ և դժբախտություն:
Էմպեդոկլես համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 15, 2015
Rating:
