
«Մեռելահարցուկ» վեպը ներկայացնում է հասարակական երեք միջավայր,
որոնց տիպերը հեղինակը կառուցում է կոնկրետ հերոսների և նրանց ընտանիքների պատկերով:
Առաջին միջավայրը մարմնավորում են ազգային պահպանողական Մարկոսը, հոգեհարցությամբ զբաղվող
Շաքարյանցը և ալքիմիկոս Մանթուխյանցը: Երկրորդ միջավայրը մարմնավորում են Մահտեսի Թովմասը
և նրա դուստր Մարիամը: Երրորդ միջավայրը մարմնավորում է մեծահարուստ Հովնաթանյանցը
և նրա ընտանիքը: Ինչպես են միավորվում այս երեք աշխարհները, մնում է անորոշ, քանի որ
Նալբանդյանի վեպն անավարտ է: Կոմս Էմմանուելը, որը հարաբերվում է բոլոր երեք օղակների
հետ, պիտի կապեր երեք այդ միջավայրերում զարգացող սյուժետային գծերը:
Վեպը գրված է լուսավորչական ավանդույթի համաձայն: Այստեղ
առկա է ուսուցողական-դաստիարակչական տարրը և որոշակի տենդենցիոզությունը: Գլխավոր կոնֆլիկտը
կոմսի լուսավորչական նկրտումների և պահպանողական խավարամիտների միջև է: Օրինակ, Շաքարյանցը,
որը մեծ տուրք է տալիս բանդագուշանքներին և վհուկությանը, փորձում է իրագործել իր ցանկությունները՝
դիմելով ոգիների օգնությանը: Նույնը կարելի է ասել նաև ալքիմիկոս Մանթուխյանցի մասին,
որը հետևելով միջնադարյան նախաքրմերի օրինակին, փորձում է ստանալ ոսկի: Նույնիսկ գրել
է «Ծանոթաբանություն ալքիմիայի մասին» աշխատությունը:
Բժիշկի հետ իր զրույցում Հոնանթանյացը խոսում է մարդկային
ամեն տեսակ իղձերը նյութական շահին ստորադասելու մասին: Նրա ընտանիքի բարոյական անկման
պատմությունն այստեղ ունի իր արմատները: Խավարամտությունը և նյութապաշտությունը երկու
հրեշներն են, որոնք երկու կողմից հոշոտում են լուսավորչական և ազգային իդեալները: Ընհանուր
գորշության մեջ առանձնանում են Մահտեսի Թովմասն ու իր դուստրը: Մարիամի ամենասիրելի
երգը, որը նա կատարում է դաշնամուրի ուղեկցությամբ, «Տե´ր, կեցո զՀայս» երգն է: Կոմս
Էմմանուելի թիկունքում ինքը Նալբանդյանն է՝ «Հյուսիսափայլի» աշխատակիցը և «Հիշատակարանի»
հեղինակը: Նա վեր է հասարակությունից, տիրող խավարամտությունից և ապրում է լուսավորչական
իղձերով ու մտորումներով: Ազգային վերածնության պայմանը տեսնում է կրթության և լուսավորության
մեջ. «Այնտեղ, ուր չկա կրթություն ու դաստիարակություն, չէ կարող լինել ընկերական կյանք.
իսկ ուր չկա ընկերական կյանք, այնտեղ թագավորում են միմյանցից բաժանող և հեռացնող եսական
սկզբունք, որի հիմքի վերա ոչ թե միայն բան չէ շինվում, այլ հառաջուց շինվածները ևս
քանդվում են»:
Վեպի հիմնական տոնայնությունը քննադատական է. հեղինակը թույլ
է տալիս իրեն հրապարակախոսական զեղումներ, ծանոթագրություններ և մեկնաբանություններ,
մասնավորապես՝ Մեսրոպ Թաղիադյանի և Խաչատուր Աբովյանի մասին: Կան դատողություններ ազգային
գրականության և երաժշտության մասին:
Տես նաև Կրիտիկա «Սոս և Վարդիթերի»
Միքայել Նալբանդյան | Մեռելահարցուկ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 19, 2015
Rating:
