
Բարձրաշխարհիկ ընդունելություն
սըր Ռոբերտ Չիլտերնի՝ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակցի տանը: Ժամանում
է ոմն միսիս Չիվլի: Դիվանագետներից մեկը հանդիպել է նրան Ավստրիայում և Գերմանիայում:
Ուզում է ծանոթանալ Ռոբերտ Չիլտերնի հետ: Լսելով նրա անունը՝ Չիլտերնը ցնցվում է, սակայն
ձևացնում է, թե հետաքրքրված է ծանոթանալ:
Առանձնազրույցի ժամանակ պարզ
է դառնում Չիվլիի այցի նպատակը: Չիլտերնը պատրաստվում է ճառ արտասանել պառլամենտում
այն մասին, որ Արգենտինական ջրանցքի կառուցումը վերածվում է հերթական մեքենայության:
Չիվլին և իր ազդեցիկ ընկերները մեծ գումարներ են ներդրել այդ մեքենայության մեջ և նրանց
շահից է բխում այդ գործարքի պաշտոնական օժանդակությունը: Սըր Ռոբերտը հրաժարվում է
խոսել հօգուտ ջրանցքի կառուցման, սակայն այն բանից հետո, երբ միսիս Չիվլին հիշատակում
է մի նամակ, որը նա պահում է իր մոտ և որի վրա կա Չիլտերնի ստորագրությունը, վերջինս
համաձայնում է:
Ռոբերտը զրույց է ունենում
լեդի Չիլտերնի հետ, որը վաղուց ատում է Չիվլիին: Ստիպում է ամուսնուն գրավոր հայտնել
լկտի կնոջը, որ հրաժարվում է խոսել ջրանցքի կառուցման օգտին պառլամենտում: Բանն այն
է, որ ժամանակին Ռոբերտը մասնակից է եղել մի կեղտոտ գործարքի և հիմա այդ ամենը կարող
է ջրի երես ելնել:
Զայրացած միսիս Չիվլին, գալով
Չիլտերնի տուն, լեդի Չիլտերնին հայտնում է ամուսնու անցյալի մութ գործերի մասին: Ռոբերտի
փառքը կնոջ աչքերում խամրում է: Գալով տուն ամուսինը չի պաշտպանվում կնոջ մեղադրանքներից՝
ավելացնելով, որ ամեն ինչում մեղավոր է կանանց իդեալիզմը, որոնք իրենց իդեալներ են
հորինում և ամուսնանում այդ իդեալների հետ:
Միսիս Չիվլին այցելում է լորդ
Գորինգին և առաջարկում սրան վերականգնել «իրենց վաղեմի կապը»: Սա հրաժարվում է: Ավելին,
ասում է, որ ճանաչել է Չիվլիի զարդը, որը մի ժամանակ անհասկանալի պայմաններում կորցրել
էր իր ազգականուհին: Սպառնում է ոստիկանություն կանչել: Չիվլին համաձայն է վերադարձնել
Ռոբերտին խայտառակող նամակը, սակայն գողանում է սեղանի ծայրին դրված լեդի Չիլտերնի
նամակը: Չկարողանալով վնասել քաղաքական կարիերային՝ նա որոշում է կործանել Ռոբերտի
անձնական երջանկությունը:
Գորինգը գալով Չիլտերնի տուն,
իմանում է, որ նրա ճառը պառլամենտում ունեցել է հաջողություն: Շուտով գալիս է տանտերը:
Նրա ձեռքում իր կնոջ նամակն է Գորինգին: Բարեբախտաբար կարդալով նամակը, Ռոբերտը դրա
մեջ տեսել է սոսկ հոգատար կնոջ անհանգստություն:
Տես նաև Օսկար Ուայլդ Դորիան Գրեյի դիմանկարը, Լոպե դե Վեգա Պարտիզպանի շունը և Պրոսպեր Մերիմե Կարմեն
Օսկար Ուայլդ | Իդեալական ամուսինը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 25, 2015
Rating:
