
Հումբերտ Հումբերտը՝ 37-ամյա
ուսուցիչը, տարօրինակ հակում ունի 9-ից 14 տարեկան անչափահաս աղջիկների նկատմամբ: ԱՄՆ
է ներգաղթել Ֆրանսիայից, որտեղ նրան լքել է
կինը: Սենյակ է վարձում տիկին Շարլոտ Հեյզի մոտ, որն ունի 12-ամյա դուստր: Դա Դոլորեսն
է, կամ՝ Լոլիտան:
Իր օրագրի էջերում Հումբերտը
նկարագրում է աղջկա հանդեպ իր կիրքը: Մի օր իմանում է, որ մայրը մտադիր է Լոլիտային
ամառային ճամբար ուղարկել, իսկ Հումբերտին գրում է նամակ, որում սեր է խոստովանում
իր կենվորին և խնդրում է նրան լքել իրենց տունը, եթե չունի պատասխան զգացմունք: Հումբերտը
որոշում է ամուսնանալ Շարլոտի հետ, չմոռանալով նրա դստեր մասին: Սակայն պարզվում է,
որ ճամբարից հետո մայրը պատրաստվում է դստերը պանսիոնատ ուղարկել, իսկ հետո՝ քոլեջ:
Հումբերտը որոշում է խեղդել Շարլոտին լճում, սակայն տեսնում է իրենց հետևող հարևանին
և չի կարողանում իրագործել նախագիծը: Սակայն մի օր Շարլոտը հայտնաբերում է Հումբերտի
օրագիրը, կարդում է այն և դուրս վազելով տանից՝ ընկնում է ավտոմեքենայի տակ:
Թաղումից հետո Հումբերտը ճամբարից
վերցնում է Լոլիտային և ոչինչ չի ասում մոր մահվան մասին: Առաջին իսկ հյուրանոցում,
որտեղ գիշերում են, քնաբեր է տալիս աղջկան, որպեսզի վայելի նրան քնած վիճակում: Սակայն
քնաբերը չի ազդում: Առավոտյան արթնանալով՝ Լոլիտան ինքն է գայթակղում խորթ հորը: Պարզվում
է, որ նա մինչ այդ արդեն «փորձել է» դա ճամբարի տիրոջ որդու հետ:
Հումբերտը պատմում է Լոլիտային
մոր մահվան մասին: Նրանք մեկ տարի մեքենայով շրջում են տարբեր նահանգներով: Հերոսի
դրախտային երջանկությունը հաճախ ընդմիջվում է սկանդալներով: Բերդսլեյ քաղաքում Հումբերտը
դպրոց է տեղավորում աղջկան: Լոլիտան դառնում է տասնչորս տարեկան: Նա կոպտացել է: Փող
է պահանջում Հումբերտի հատուկ ցանկությունները բավարարելու համար: Վերջինս կասկածում
է, որ նա հավաքում է այդ փողը փոխուստի համար: Դպրոցում Լոլիտան պիտի դեր խաղա ներկայացման
մեջ, որի հեղինակն է ոմն Քուիլթի: Նեկայացման նախորդ օրը Հումբերտը տանում է Լոլիտային
Բերդսլեյից: Ճանապարհին նկատում է, որ իրենց հետևում է բալագույն կադիլլակը:
Ճանապարհին Լոլիտան հիվանդանում
է և հայտնվում է հիվանդանոցում: Այնուհետև հիվանդանոցում է հայտնվում նաև Հումբերտը:
Երբ ապաքինվում է, իմանում է, որ Լոլիտան հեռացել է «քեռու» հետ:
Կես տարի անց նամակ է ստանում
Լոլիտայից: Սա հաղորդում է, որ ամուսնացել է և որ նրան դրամ է հարկավոր, քանի որ իրենք
ամուսնու հետ որոշել են մարել իրենց պարտքերը և հեռանալ Ալասկա, որտեղ ամուսնուն խոստացել
են աշխատանք: Երբ հանդիպում են, Լոլիտան պատմում է, որ իրեն գայթակղել էր հենց այն
դրամատուրգ Քուիլթին, որի ներկայացման մեջ նա պիտի խաղար: Խոստացել էր տանել Հոլիվուդ,
հետո օգնել դառնալ դերասանուհի… Իսկ փոխարենը եղել են թմրադեղեր, ալկոհոլ և սեռական
բնույթի առաջարկներ, որոնցից նա հրաժարվել է և հայտնվել է փողոցում: Հետո ծանոթացել
է ապագա ամուսնու հետ:
Հումբերտը առաջարկում է Լոլիտային
փախչել իր հետ: Սա հրաժարվում է: Երբեք չի սիրել նրան: Հումբերտը փող է տալիս աղջկան:
Շարլոտից մնացած ունեցվածքը գրանցում է նրա անունով: Հետո գտնում է դրամատուրգ Քուիլթիի
առանձնատունը և ատրճանակի կրակոցով սպանում է սրան: Իր պատմությունը նա գրում է նախ
հոգեբուժարանում, որտեղ ստուգում են նրա բանականությունը, հետո բանտում՝ սպասելով
իր դատին: Սակայն նա խուսափում է դատից, քանի որ նախօրեին մահանում է սրտի կաթվածից:
Շուտով մահանում է նաև Լոլիտան, ծննդաբերության
ժամանակ: Երեխան ծնվում է մահացած:
Տես նաև Ջերոմ Սելինջեր Տարեկանի արտում՝ անդնդի եզրին, Էմիլի Բրոնտե Մոլեգնող հողմերի դարավանդը և Ֆրենսիս Սքոթ
Ֆիցջերալդ Մեծն Գեթսբին
Վլադիմիր Նաբոկով | Լոլիտա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 26, 2015
Rating:
