
Ջեյն Էյրը շատ վաղ հասակում կորցնում է ծնողներին և ապրում է իր հանգուցյալ քեռու կնոջ` միսիս Ռիդի տանը: Ընտանիքում նրան
ստախոս են համարում, չեն սիրում, անտեղի մեղադրում ու նվաստացնում են: Ռիդի որդու՝ Ջոնի հետ Ջեյնի հերթական վեճից հետո միսիս Ռիդը որոշում է, որ ժամանակն է աղջկան տեղավորել
Լոուդի որբերի դպրոց: 8 տարի այնտեղ անցկացնելուց հետո 18-ամյա Ջեյնը որպես դաստիարակչուհի
աշխատանքի է ընդունվում Թորնֆիլդ հոլում, որի տիրոջ` միստր Ռոչեստրի հետ ծանոթանալով՝ սիրահարվում
է նրան: Կյանքը Թորնֆիլդում խոստանում է Ջեյնին խաղաղ առօրյա: Սակայն նա զգում է, որ
այստեղ ինչ-որ գաղտնիք են թաքցնում: Գիշերները
Թորնֆիլդի դղյակում լսվում է քրքիջ:
Ամենաանկեղծ զգացմունքը տածելով պարոն Ռոչեստրի նկատմամբ՝ Ջեյնը գիտակցում է, որ իրենց միությունն անհնար է: Գոյություն ունի հասարակական դիրքերի և անգամ արտաքինի մեծ անհամապատասխանություն: Գեղեցիկ օրիորդների
ուշադրությունը վայելող, հարուստ պարոն Ռոչեստրը չի կարող համակրել աղքատ, ծնողազուրկ
ու ոչ գեղեցիկ Ջեյն Էյրին՝ իր ապօրինի դստեր` Ադելի դաստիարակչուհուն:
Սակայն Ռոչեստրը, որի սիրտը
անցել է բազում փորձությունների և դառնությունների միջով, սեր է խոստովանում Ջեյնին:
Նշանակվում է հարսանքի օրը: Հենց այդ օրն էլ բացահայտվում է դղյակի գաղտնիքը: Պարզվում
է, որ Ռոչեստրը ունի խելագար կին, որին թաքցնում
է Թորնֆիլդում. հենց նրա քրքիջն է գիշերով լսել Ջեյն Էյրը: Այդ մասին հայտնում է խելագար կնոջ
եղբայրը, ով ժամանում է հենց ամուսնական արարողության ժամանակ: Անգլիական օրենքը արգելում
է ամուսնալուծությունը, իսկ Ջեյնը համաձայն չէ մնալ Թորնֆիլդում որպես սիրուհի: Առանց
որևէ դրամական միջոցների նա առավոտյան հեռանում է անհայտ ուղղությամբ:
Երկար թափառումներից հետո նրան
ուշագնաց վիճակում գտնում և տուն է թողնում մի քահանա, որն ապրում է իր 2 քույրերի
հետ: Քահանա Սենտ-Ջոնը մտադիր է որպես միսիոներ մեկնել Ամերիկա և առաջարկում է Ջեյնին
ուղեկցել իրեն իր կնոջ կարգավիճակում: Ջեյնը մերժում է նրան: Մի օր իմանալով Ջեյնի իսկական ազգանունը՝
Սենտ Ջոնը կարողանում է պարզել, որ Ջեյնը իր մոտ ազգականուհին է: Ջեյնի հայրը իր և
իր քույրեր Մերիի և Դիանայի մորեղբայրն է: Ջեյնի հայրն ուներ ևս մեկ եղբայր, որը հարստացել
էր Մադեյրայում և մահից հետո 20000 փաունդ
ժառանգություն էր թողել Ջեյնին: Հակառակ կտակի պայմանների՝ Ջեյնը հավասար բաժանում
է այդ գումարը իր և զարմիկների միջև և մեկնում է Թորնֆիլդ:
Նա գտնում է Թորնֆիլդը հրդեհված
և ավերված, իսկ Ռոչեստրին` կուրացած ու հաշմանդամ դարձած: Ջեյնի հեռանալուց մի քանի
ամիս անց Ռոչեստրի խելագար կինը գիշերով դուրս էր եկել իր խցից և հրեդեհել էր տունը:
Դրանից հետո դժբախտը նետվել էր աշտարակից: Ջեյնը խոստանում է միշտ լինել Ռոչեստրի կողքին
և դառնալ նրա աչքերն ու ձեռքերը: Որոշ ժամանակ անց Ջեյնը և Էդվարդ Ռոչեստրը որոշում
են ամուսնանալ: Երկու տարի անց Ռոչեստրի տեսողությունը սկսում է վերադառնալ: Դիանան
և Մերին նույնպես բարեհաջող ամուսնանում են և ապրում են երջանիկ: Միայն Սենտ Ջոնին
է վիճակված միայնակ կատարել իր առաքելությունը:
Տես նաև Էմիլի Բրոնտե Մոլեգին հողմերի դարավանդը, Չարլզ Դիքենս Օլիվեր Թվիստի արկածները և Օնորե Բալզակ Էժենի Գրանդե
Շարլոտ Բրոնտե | Ջեյն Էյր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 30, 2015
Rating:
