
18-րդ դար: Փարիզ: Ժան Բատիստ Գրենույը ծնվում է քաղաքի խեղդուկի
մեջ: Մայրը ծնում է նրան ձկնավաճառի սեղանի տակ: Նրան մեղադրում են մանկասպանության
մեջ և մահապատժի են ենթարկում: Նորածնին ոստիկանությունը հանձնում է մի ստնտուի: Կինը
հրաժարվում է նրանից, քանի որ սա հոտ չունի և նրա մեջ դև է մտել: Նրան հանձնում է տիկին
Գայարի հաստատություն, որտեղ երեխաները հեռու են մնում նրանից: Ունի շատ սուր հոտառություն:
Աշխատելով ծանր պայմաններում՝ գտնում է իրեն հետաքրքիր զբաղմունք. Ուսումնասիրում է
նոր հոտերը: Մի օր փողոցում հաճելի բույր է զգում: Բույրի աղբյուրն է երիտասարդ աղջիկը:
Գրենույը հարբում է այդ հոտից: Նա խեղդում է աղջկան: Խիղճը նրան չի տանջում. նա բույրի
իշխանության տակ է:
Հայտնվում է պարֆյումեր Բալդինիի մոտ և օգնում է վերջինիս
ստանալ մրցակցի օծանելիքի բանաձևը: Դառնում է Բալդինիի աշակերտը: Բալդինին սովորեցնում
է նրան սուբլիմացիայի ճանապարհով դուրս բերել ծաղիկներից նրանց հոտը:
Գրենույը առանձնանում է քարանձավում և ապրում է այնտեղ միայնակ
մի քանի տարի: Նա հասկանում է, որ ինքը չունի հոտ և ուզում է այնպիսի օծանելիք ստեղծել,
որ մարդիկ ընդունեն իրեն և չխորշեն իրենից: Տարբեր տերերի մոտ է աշխատում: Մի օր զգում
է բույր, որն ավելի հաճելի է, քան երբեմնի իր խեղդած աղջկա բույրը: Դա այգում խաղացող
Լաուրա Ռիշիի բույրն է և Գրենույը որոշում է, որ գտել է ամենահրաշալի օծանելիքի հիմքը:
Երկու տարի մշակում է աղջկա մաշկից և մազերից բույրը ստանալու եղանակները: Քաղաքում
սկսվում են տարօրինակ սպանություններ: Զոհերն են երիտասարդ աղջիկներ: Գրենույը սպանում
է աղջիկներին, իսկ հետո նրանց մարմիններից յուղի օգնությամբ հավաքում է բույրը:
Քաղաքում միայն մի մարդ է գլխի ընկնում սպանությունների իրական
դրդապատճառների մասին: Դա Լաուրայի հայրն է՝ հյուպատոս Ռիշին: Գաղտնի տանում է իր աղջկան
մեկ ուրիշ վայր: Սակայն Գրենույը գտնում է նրան, սպանում է և ստանում է նրա բույրը:
Վերջապես հավաքելով անհրաժեշտ բույրերի քանակը՝ նա խառնում է դրանք և ստանում է իր
օծանելիքը: Այդ ժամանակ էլ նրան հայտնաբերում են և ձերբակալում:
Գրենույը պիտի ենթարկվի մահապատժի: Սակայն ոչ ոք չգիտի, որ
նա օծանելիք է ստեղծել: Մահապատժի գնալիս Գրենույը ծածկում է իրեն այդ օծանելիքով:
Դահճի ձեռքերը թուլանում են: Մարդիկ սկսում են սիրահարվել Գրենույին: Սկսվում է օրգիա:
Գրենույը նայում է այդ ամենին և օգտվելով համընդհանուր խելահեղությունից, փախչում է:
Ուշքի եկած մարդիկ տեսնում են, որ իրենք մերկ են: Գրենույի փոխարեն մահապատժի են ենթարկում
անմեղի:
Գրենույը ազատ է: Բայց նա գոհ չէ: Նա հասկանում է, որ մարդիկ
չեն կարող գնահատել նրա ստեղծագործությունը: Վերադառնում է Փարիզ, գողերի և ավազակների
թաղամաս: Իր վրա է լցնում օծանելիքը: Գողերը և ավազակները հարձակվում են նրա վրա, պատառոտում
և հոշոտում են մեծ պարֆյումեր Ժան Բատիստ Գրենույի մարմինը:
Տես նաև Էռնստ Հոֆման Ոսկե կճուճ, Անտուան Սենտ-Էքզյուպերի
Փոքրիկ իշխանը, Բերնարդ Շոու Պիգմալիոն
Պատրիկ Զյուսկինդ | Օծանելիք | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 23, 2015
Rating:
