
16-րդ դար: Նիդերլանդների ժողովուրդը անհաշտ պայքար է մղում իսպանական լծի դեմ: Ողջ երկրով մեկ ծխում են ինկվիզիցիայի խարույկները:
Գյոզերը
(Ֆլանդրիայի ազնվականները), չքավորները և գյուղացիները ոտքի են ելնում
Իսպանիայի Ֆիլիպ Երկրորդ արքայի դեմ: Վեպի գործողությունները սկսվում են
1527 թվականի մայիսի 21-ին՝ երկու տղաների ծնունդով։ Մեկը Ֆիլիպն է՝ Իսպանիայի արքայազնը, հետագայում արյունարբու թագավորը, մյուսը՝ ածխագործի որդի Թիլ Ուլենշպիգելը։
Վեպի հերոսը՝ Թիլ Ուլենշպիգելը, կենսուրախ, ազատատենչ երիտասարդը, մարմնավորում է Ֆլանդրիայի ոգին: Նրա անունը
ստուգաբանվում է երկու ձևով՝ «Ես ձեր հայելին եմ» և «Հայելի և բու»: Տեսնելով իր ժողովրդի տառապանքները, անասելի կեղեքումներն ու ինկվիզիցիայի անիրավությունները՝ դառնում է անձնվեր ազգային գործիչ, միանում է գյոզերի ազատագրական պայքարին։ Հերոսի անվերջանալի դեգերումներում նրան ուղեկցում է իր բարեկամը՝
պարզամիտ ու որկրամոլության որոշակի գծերով օժտված Լամմե Գուդզակը, որը ճամփա է ընկնում
որոնելու իր կորած կնոջը: Թիլը դառնում է արքայազն Օրանացու զինվորականը: Իսպանացիների
դեմ ելած գյոզերի առաջնորդի համար նա զինվորներ է վարձում: Մտքերով, սակայն, Թիլը հարազատ
Դամմե քաղաքում է: Ժամանակ առ ժամանակ վերադառնում է՝ տեսնելու համար Նելեին: Հերթական
վերադարձի ժամանակ նրան հաջողվում է ազատել քաղաքը մարդասպանից, որը գործում էր գիշերներով
որպես գայլ-ուրվական:
Այն բանից հետո, երբ խարդախ ամբաստանագրի մեղադրանքով խարույկի
վրա այրում են նրա հորը՝ Կլաասին, նրա սրտում բաբախում է այրվածի աճյունը: Թիլը հեղափոխության գործին ծառայում է անձնուրաց արիությամբ, դառնում է նրա հռետորը, լրտեսում է թշնամուն, կապեր է ստեղծում ապստամբների հետ, դրամ է հավաքում նրանց համար, զենք է հայթայթում, ժողովրդի մեջ միություն և տոկունություն քարոզում։
Թիլը հոր աճյունի մի մասը քսակի մեջ դրած կրում է կրծքի վրա, որը նրան միշտ մղում է վրեժի ու կռվի։
Թիլը և Լամմեն ծառայության են անցնում Բարձրահասակի նավի
վրա: Ուլենշպիգելը դառնում է հրաշալի հրետանավոր: Իր մասին ասում է, որ չունի մարմին,
այլ միայն ոգի է: Եվ իր ընկերուհու՝ Նելեի մասին նույնն է ասում: Երբ խոստումը խախտելով
գյոզերի զինվորներն ուզում են սպանել գերի վերցված վանականներին, Թիլը պաշտպանում է
վերջիններին: Դա կարող է կյանք արժենալ նրան: Կախաղանից Թիլին փրկում է ճիշտ ժամանակին
հասած Նելեն: Սովորության համաձայն մեղադրյալին ազատ են արձակում, եթե որևէ աղջիկ ցանկություն
հայտնի ամուսնանալ նրա հետ:
Գահագայում հավաքված Գլխավոր
Նահանգները չեղյալ են
հայտարարում Ֆիլիպ արքայի իշխանությունը: Դրանից մի քանի օր անց վարձու մարդասպանը
երեք գնդակ է արձակում արքայազն Օրանացու վրա: Թիլը և Նելեն լքում են նավը: Հերոսն ու իր ընկերուհին բոլորովին չեն ծերացել: Նրանք անմահ են։ Նրանք ապրում են մի աշտարակում, որտեղից տեսնում են ողջ Ֆլանդրիան և հսկում նրա բախտը։ Եվ երբ թվում է, թե տեսլիքներ բերող թուրմ խմած Թիլը մեռնում է և վրա հասած քահանաները շտապում են թաղել նրան, հերոսը վեր է կենում և բացականչում է.
«Մի՞թե կարելի է թաղել Ուլենշպիգելին՝ մայր Ֆլանդրիայի ոգուն, և Նելեին՝ նրա սիրտը։ Ֆլանդրիան կարող է քնել, բայց մեռնել՝ երբեք»։
Տես նաև Միգել դը Սերվանտես Դոն Կիխոտ, Ֆրանսուա Ռաբլե Գարգանտյուա և Պանտագրյուել և Հերման Մելվիլ Մոբի Դիկ կամ սպիտակ կետաձուկ
Շառլ դը Կոստեր | Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 12, 2015
Rating:
