
Ալիսը փոքրիկ աղջիկ է, որն իր
համար անսպասելիորեն զարմանալի ճանապարհորդություն է կատարում Հրաշքների Աշխարհ: Ծառի
տակ նստած, շոգից թուլացած՝ նկատում է վազող ճագարին, որն ունի ժամացույց: Նայելով
իր այդ ժամացույցին՝ ճագարն անվերջ կրկնում է, որ աշացավ: Այն, որ ճագարը խոսող է,
Ալիսին չի զարմացնում: Հետաքրքրությունից վառվող Ալիսը նետվում է նրա ետևից ճագարաբնի
մեջ և հայտնվում է ուղղահայաց թունելում: Վայրէջքն ավարտվում է, և նա հայտնվում է մեծ
սրահում: Ճագարն անհետանում է, իսկ Ալիսը տեսնում է բազմաթիվ դռներ և սեղան, որի վրա
դրված է ոսկե բանալի: Դրա օգնությամբ Ալիսը բացում է դռներից մեկը, որը տանում է դեպի
հրաշալի այգի: Սակայն աղջիկը չի կարողանում անցնել դռնից, որովհետև մուտքը շատ փոքր
է: Սեղանի վրա հայտնվում է սրվակ, որի վրա գրված է՝ «Խմիր ինձ»: Ալիսը սկսում է արագ
փոքրանալ: Անհայտ է, թե որքան կշարունակվեր փոքրացումը, եթե ձեռքի տակ չհայտնվեր կարկանդակը,
որի վրա գրված էր՝ «Կեր ինձ»: Կարկանդակը կծելուց հետո Ալիսը սկսում է մեծանալ: Ոտքերը
մնում են ներքևում մեծ հեռավորության վրա: Սկսում է լաց լինել: Արցունքներից գոյանում
է լիճ, որի մեջ թփրտում է փոքրիկ մուկը: Ցավոք, զրույցը մկան հետ չի ստացվում, քանի
որ Ալիսը խոսում է կատուներից: Հայտնվում է ճագարը և առանց Ալիսի խնդրին ուշադրություն
դարձնելու, ուղարկում է նրան իր ձեռնոցի ետևից: Ինքը ճագարը շտապում է դքսուհու մոտ:
Ալիսը ճագարի տանը դարձյալ խմում է ինչ-որ սրվակից և նորից սկսում է աճել ու մեծանալ:
Նրա վրա սկսում են քարեր նետել, որոնք վերածվում են կարկանդակների: Ուտելով կարկանդակից՝
Ալիսը դարձյալ փոքրանում է:
Հայտնվում է անտառում, որտեղ
իր փոքր չափերի պատճառով քիչ է մնում շան ձագի բաժին դառնա: Բախվում է մեծ սնկի, որի
վրա բազմել է նարգիլե ծխող թրթուրը: Թրթուրը զարմանում է, որ Ալիսը գոհ չէ իր երեք
մատնաչափ հասակից: Թրթուրին այդ չափերը լիովին գոհացնում են: Վիրավորված Ալիսը հեռանում
է՝ իր հետ վերցնելով սնկի մի կտոր: Հասնում է մի գեղեցիկ տան: Փորձում է սնկից և մի
փոքր աճում է: Հիմա նրա հասակը ճիշտ այնքան է, որ թույլ է տալիս մտնել տուն: Հայտնվում
է խոհանոցում, որտեղ խեղդուկ է: Խոհարարուհին ճաշ է եփում: Այստեղ է դքսուհին, որի
ձեռքին լացող երեխա է: Այդ ամենին հետևում է ժպտացող Չեշիրյան կատուն: Դքսուհին Ալիսին
նետում է փաթեթը, որից լսվում է լացող երեխայի ձայնը: Ալիսը դուրս է գալիս տանից և
փաթեթի մեջ հայտնաբերում փոքրիկ գոճու:
Ալիսի առաջ նորից հայտնվում
է Չեշիրյան կատուն: Սա բացատրում է, որ եթե Ալիսի համար միևնույն է, թե որտեղ կհասնի,
ապա միևնույն է, թե որ ուղղությամբ նա կշարժվի: Ապացուցում է, որ այդ երկրում բոլորը
աննորմալ են: Հետո նա անհետանում է: Բայց աստիճանաբար: Նախ մարմինը, իսկ հետո՝ ժպիտը:
Հետո կատվի գլուխը նորից հայտնվում է, այնպես որ երբ գալիս է Փոսիկի թագուհին և հրամայում
է կտրել նրա գլուխը, այդ խնդիրը դահճի համար դառնում է անլուծելի: Չէ՞ որ անհնար է
կտրել գլուխը, եթե մարմինը չկա:
Ալիսը շարժվում է խելագար Մարտյան
նապաստակի մոտ և հասնում է ճիշտ թեյի ժամին: Նապաստակը թեյ է խմում իր նման խելագար
Գլխարկագործի հետ: Նրանք ստիպված են թեյ խմել օրական ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ
անվերջ, որովհետև նրանք պատժված են Ժամանակը սպանել փորձելու համար: Քանի որ սրանք
ծաղրում են Ալիսին, աղջիկն այստեղ երկար չի մնում: Հայտնվում է թագուհու այգում, որտեղ
այգեպանները կարմիր են ներկում սպիտակ վարդերը: Հայտնվում են Փոսիկի թագավորը և թագուհին:
Նրանց ուղեկցում են մյուս խաղաթղթերը: Թագուհին աջ ու ձախ պահանջում է կտրել գլուխները:
Ալիսը, իհարկե, չի վախենում, քանի որ սրանք ընդամենը խաղաթղթեր են:
Հավաքվում են դատարանի դահլիճում,
որտեղ դատում են Փոսիկի վալետին: Նրան դատում են այն բանի համար, որ ըստ հին անգլիական
երգի նա գողացել է թագուհուց կարկանդակները: Վախվորած վկաները տալիս են ամենատարօրինակ
վկայությունները: Կանչում են նաև Ալիսին, որը նորից մեծանում է և հասնում է իր բնական
չափին: Թագավորն ու թագուհին չեն կարողանում վախեցնել նրան, և Ալիսի առողջ տրամաբանությունը
քարը քարին չի թողնում նրանց փաստարկներից: Երբ նրան սպառնում են մահապատժի ենթարկել,
Ալիսը հայտարարում է, որ նրանք ընդամենը խաղաթղթի կապուկ են: Կախարդանքն անհետանում
է: Ալիսն արթնանում է այնտեղ, որտեղ առաջին անգամ նկատել էր ժամացույցով ճագարին: Ուրեմն
դա երազ էր…
Տես նաև Ջոան Ռոուլինգ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը,
Ջոն Տոլկին Հոբիտ և Մատանիների տիրակալը
Լուիս Քերոլ | Ալիսը հրաշքների աշխարհում | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 12, 2015
Rating:
