
Լոնդոն: 1888 թ.: Հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսը պատվերների
բացակայությամբ ձանձրանում է և իր ընկերոջը՝ բժիշկ Վաթսոնին, ներկայացնում է դեդուկտիվ
մեթոդի էությունը: Ջրի կաթիլին նայելով անգամ ուշադիր մարդը կարող է տրամաբանական երզրակացությունների
շնորհիվ դուրս բերել Ատլանտյան օվկիանոսի գոյությունը:
Ի երջանկություն Շերլոկ Հոմսի նրա պարապուրդը խախտում է
27-ամյա այցելուն՝ օրիորդ Մորստենը: Պատմում է իր հետ վերջերս տեղի ունեցած տարօրինակ
դեպքերի մասին: Մորը կորցրել է մանուկ հասակում:
Հայրը ծառայել է Հնդկաստանում: Տաս տարի առաջ նա վերադարձել է և նախապես հայտնել է
այդ մասին դստերը: Գալով հյուրանոց՝ օրիորդ Մորստենը իմանում է, որ իր հայրն անհետացել
է: Սկսած 1882 թ.-ից նա յուրաքանչյուր տարի ստացել է մեկական մարգարիտ անանուն բարեգործից:
Իսկ Հոլմսին այցելելու օրը նրան խնդրում են երեկոյան գալ «Լիցեում» թատրոնի մոտ՝ ասելով,
որ նրա հետ անարդար են վարվել և արդարությունը պիտի վերականգնվի:
Հոլմսը և Վաթսոնը ուղեկցում են օրիորդ Մորստենին: Վերջինս
նաև ցույց է տալիս հորից մնացած տաօրինակ մի փաստաթուղթ, որի վրա պատկերված են չորս
խաչեր և գրված է՝ «Չորսի նշանը»: Թատրոնի մոտ նրանց հանդիպում է մարդ, որը կառքով տանում
է նրանց Լոնդոնի հարավային մասը: Այստեղ նրանք ծանոթանում են ցածրահասակ շեկ մարդու
հետ, որը 6 տարի առաջ մահացած մայոր Շոլտոյի որդիներից մեկն է: Նրա անունն է Թադեուշ
Շոլտո: Նրա հայրը և հանգուցյալ Մորստենը միասին ծառայել են Հնդկաստանում: Շոլտոն այնտեղ
հանկարծ հարստանում է և 11 տարի անց վերադառնում է Անգլիա՝ իր հետ բերելով թանկարժեք
իրեր և հնդիկ ծառաներ: Թե որտեղ է գանձը և ինչպես է նա ձեռք բերել այն, մայորը մինչ
ի մահ ոչ ոքի չի պատմում: Մահամերձ նա իր մոտ է կանչում որդիներին և պատմում է, թե ինչպես է մահացել Մորստենը: Երբ Մորստենը վերադառձել է Հնդկաստանից և պահանջել գանձերի իր բաժինը, ընկերները վիճել են: Մորստենը ուներ հիվանդ սիրտ և կաթված է ստանում: Ընկնում է հատակին և գլուխը վնասելով,
իսկույն մահանում է: Վախենալով, որ իրեն կմեղադրեն սպանության մեջ՝ Շոլտոն թաքցնում
է մարմինը և ոչինչ չի ասում դստերը: Շոլտոն նաև մտադիր է որդիներին ասել, թե որտեղ
է պահում գանձը, սակայն նրան խանգարում է պատուհանի մեջ երևացած սարսափելի դեմքը: Նա
մահանում է, առանց գաղտնիքն ասելու: Եղբայր
Շոլտոները ամեն տարի մարգարիտ են ուղարկում օրիորդ Մորստենին: Այդ տարիների ընթացքում
նրանք անհույս փորձում են գտնել գանձը: Միայն նախօրեին ավագ եղբայրը՝ Բարտոլոմյուն,
գտնում է այն իր տան ձեղնահարկում: Հաղորդում է այդ մասին Թադեուշին և սա դժվարությամբ
համոզում է եղբորը, որ հարստությունից հարկ է բաժին հանել նաև օրիորդ Մորստենին:
Հոլմսը, Վաթսոնը, Թադեուշ Շոլտոն և օրիորդ Մորստենը գնում
են Բարտոլոմյուի մոտ, սակայն գտնում են նրան սպանված իր սենյակում թունավոր փոքրիկ
նետով, իսկ գանձերը գողացված են: Սեղանին է փակցված թղթի կտոր, որի վրա գրված է՝ «Չորսի
նշանը»: Մանր հետքերը թույլ են տալիս Հոլմսին եզրակացնել, որ հանցագործները երկուսն
են: Մեկը նախկին կալանավոր Ջոնաթան Սմոլն է, իսկ մյուսը Անդամանյան կղզիների վայրենի
է: Վայրենին ներս է թափանցել ձեղնահարկից, սպանել է Շոլտոյին, հետո ներս է թողել Ջոնաթան
Սմոլին, օգնել է նրան դուրս գալ պատուհանից, փակել է պատուհանը, իսկ ինքը փախել ձեղնահարկով,
ինչպես որ եկել էր: Ոտքը թրջել է կրեոզոտի մեջ, այնպես որ Հոլմսը Թոբի անունով շան
միջոցով գնում է նրա հետքերով և հասնում գետին, որտեղ իմանում է, որ հանցագործները
վարձել են «Ավրորա» կոչվող կատերը: Հոլմսը նավաստու հագուստով շրջում է դոկերում և
կարողանում է պարզել, թե որտեղ է «Ավրորան»: Սքոթլենդ Յարդի ոստիկան Էթելնի Ջոնսի և
Վաթսոնի հետ Հոլմսը ոստիկանական կատերով հետապնդում է հանցագործներին, որոնց մոտ է
Շոլտոյի սնդուկը: Վայրենուն հետապնդման ժամանակ սպանում են, քանի որ սա սկսում է թունավոր
նետեր արձակել:
Վաթսոնը սնդուկը տանում է օրիորդ Մորստենին, սակայն պարզվում
է, որ այն դատարկ է: Բժիշկը ուրախ է, քանի որ հարստությունը արգելք էր իր և օրիորդ
Մորստենի միջև, որին նա հասցրել է սիրահարվել: Հիմա կարող է հանգիստ սեր խոստովանել
և ամուսնության առաջարկ անել:
Սմոլը, տեսնելով, որ ոստիկանները հասնում են իրենց ետևից,
Թեմզի ջրերին է հանձնում գանձերը: Նա իրականում չէր ուզում սպանել Բարտոլոմյու Շոլտոյին:
Դա արել էր վայրենին առանց իր իմացության: Նախկին կալանավորը պատմում է իր կյանքի պատմությունը:
Եղել է բրիտանական բանակի զինվոր Հնդկաստանում: Ոտքից զրկվել է կոկորդիլոսի հետ հանդիպման
արդյունքում: Աշխատել է պլանտացիաների վերակացու: Երկրում սկսվում է ապստամբություն:
Նա շտապում է Ագրա, որտեղ հանձնարարություն է ստանում պահպանել ամրոցի մուտքերից մեկը:
Նրա հետ են 2 սիկխեր: Նրանք բռնում են Սմոլին և ընտրության առաջ դնում՝ կա´մ լինել
նրանց հետ, կա´մ լռել հավետ: Պատմում են իրենց նախագծերի մասին: Հյուսիսում ապրում
է հարուստ ռաջա: Իր հարստության մի մասը նա հրամայել է ծառա Ախմետին պահել Ագրայի ամրոցում:
Սիկխերը և նրանց ընկերը, որը ուղեկցում է Ախմետին, ուզում են սպանել նրան և զավթել
սնդուկը: Սմոլը երդվում է միանալ նրանց: Չորսով ի կատար են ածում նախագիծը: Գրում են
հավատարմության «Չորսի նշանը»: Սակայն սպանության համար բոլորին էլ մահավճիռ է սպասում: Սմոլը բանտապահներ Մորստենին
և Շոլտոյին խոստանում է հայտնել սնդուկի վայրը, եթե սրանք իրենց չորսի համար փախուստ
կազմակերպեն: Շոլտոն, որը գնում է սնդուկի ետևից, բոլորին խաբում է և մենակ վերադառնում
է Անգլիա: Սմոլն այդ օրվանից ապրում է վրեժի գաղափարով: Բանտից փախչում է իր վայրենի
ընկերոջ՝ Տոնգոյի օգնությամբ: Անգլիայում հարմար առիթի է սպասում: Հենց նա էր պատուհանից
ներս նայել այն օրը, երբ մահամերձ Շոլտոն պատմում էր որդիներին գանձերի մասին: Բարտոլոմյուի
սպանության համար պարանով ծեծել է Տոնգոյին:
Գանձերը ոչ ոքի չեն հասնում: Բժիշկ Վաթսոնը ստանում է օրիորդ
Մորստենին, Էթելնի Ջոնսը՝ հանցագործության բացահայտողի փառքը, իսկ Հոլմսը ՝ կոկաինի
չափաբաժին:
Տես նաև Արթուր Կոնան Դոյլ Բասկերվիլների շունը, Էդգար Ալան Պո Սպանություն Մորգ փողոցում և Ումբերտո Էկո Վարդի անունը
Արթուր Կոնան Դոյլ | Չորսի նշանը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 27, 2015
Rating:
