
1835 թ.: Մարիենկիրխե ոչ մեծ գերմանական քաղաքում ապրում
է Բուդենբրոկների հարուստ ընտանիքը, որին պատկանող «Յոհան Բուդենբրոկ» ֆիրման բարգավաճում
է: Ընտանիքի անդամներն են՝ ծեր Յոհան Բուդենբրոկը, նրա կինը, նրանց որդի Յոհանը, հարս
Էլիզաբեթը և թոռներ Թոմասը, Անտոնիան և Քրիստիանը: Նրանց հետ է ապրում նաև Անտոնիայի
կամ Տոնիի հասակակից Կլոտիլդը, որը Բուդենբրոկների ազգականուհին է, և աղախին Իդա Յունգմանը:
Ավագ Բուդենբրոկ առաջնեկի՝ Գորտհոլդի մասին գերադասում են լռել, քանի որ ամուսնացել
է առևտրական աղջկա հետ: Սակայն Գորտհոլդը չի մոռացել տան գնի իր բաժնի մասին: Յոհան
կրտսերը խորհուրդ է տալիս հորը չվճարել եղբորը նրա պահանջած գումարը:
2 տարի անց Էլիզաբեթը ունենում է դուստր, որի անունը դնում
են Կլարա: Այդ իրադարձությունը գրանցում են ոսկե շրջանակով տետրակի մեջ: Տետրակի մեջ
Բուդենբրոկների տոհմի պատմությունը սկսել է գրանցել դեռ Յոհանի պապը:
3 տարի անց մեռնում է ծեր տիկին Բուդենբրոկը: Ֆիրմայի գործերն
անցնում են նրա որդուն: Շուտով ավագ Բուդենբրոկը նույնպես մահանում է: Յոհան կրտսերը
մերժում է Գորտհոլդի ժառանգության պահանջները: Սակայն Գորտհոլդին և նրա 3 դուստրերին
ընդունում են ընտանիք: Նույն տարում Թոմը սկսում է զբաղվել ֆիրմայի գործերով, իսկ Տոնիին
ուղարկում են պանսիոն:
Երբ Տոնին դառնում է 18 տարեկան, նրան առաջարկություն է անում
համբուրգցի մի գործարար: Նա դուր չի գալիս Տոնիին, սակայն վերջինս, խորը վերապրելով
Բուդենբրոկ լինելու իր կոչումը և ընդհատելով մտերմությունը Մորգեն անունով երիտասարդի
հետ, ամուսնանում է պարոն Գրյունլիխի հետ: Նրանց ընտանեկան կյանքը լավ չի դասավորվում:
Գրյունլիխը սնանկանում է: Յոհանը կազմակերպում է Տոնիի ամուսնալուծությունը և վերջինիս
դստեր՝ Էրիկայի հետ իր մոտ տանում:
1855 թ. Յոհան Բուդենբրոկը մահանում է: Ֆիրման գլխավորում
է Թոմասը, իսկ գործերը վարում է նրա հորեղբայր Գորտհոլդը: Ճամփորդությունից վերադարձած
Քրիստիանը չի հետաքրքրվում ֆիրմայով և ժամանակը անցկացնում է ակումբներում և թատրոնում:
Կլարան դառնում է 19 տարեկան: Այնքան աստվածավախ ու կրոնական
է, որ Բուդենբրոկները իսկույն համաձայնում են ամուսնացնել նրան քարոզիչ Տիբուրտիուսի
հետ: Թոմը ամուսնանում է Գերդա Առնոլդսենի՝ միլիոնատիրոջ դստեր հետ:
Կլարան և նրա ամուսինը որոշում են ապրել Ռիգայում: Տոնին
մեկնում է Մյունխեն, ընկերուհու մոտ: Կլոտիլդան տեղափոխվում է էժան պանսիոն: Թոմը և
Գերդան ապրում են առանձին: Քրիստիանը, որն ավելի ու ավելի շատ է տրվում անգործության,
հեռանում է Համբուրգ:
Տոնին ամուսնանում է Ալոիզ Պորմանեդերի հետ, սակայն երկրորդ
ամուսնությունը ևս չի բերում նրան երջանկություն: Երկրորդ երեխան ծնվում է մեռած, իսկ
Տոնին ականատես է լինում, թե ինչպես է ամուսինը փորձում համբուրել աղախնին: Ամուսնալուծվում
է:
Թոմասը որդի է ունենում, որին կոչում են Յոհան: Նրա հետ են
կապում ֆիրմայի ապագայի հույսը: Կլարան մահանում է թոքախտից:
1867 թ. քսանամյա Էրիկան ամուսնանում է Հուգո Վայնշենկի հետ:
Տոնին երջանիկ է: Թոմը ճնշված է: Նրան թվում է, որ իրեն անվերջ հետապնդում են միայն
անհաջողությունները: Ֆիրման աստիճանաբար կորցնում է իր հզորությունը: Ժառանգ Յոհանը
բոլորովին չի հետաքրքրվում ընտանեկան գործերով: Նա գտնում է տոհմական տետրակը և իր
անվան տակ մեծ գիծ է քաշում: «Հետո ոչինչ չի լինելու…»:
Էրիկան ունենում է դուստր, որին կոչում է Էլիզաբեթ: Սակայն
Էրիկայի ամուսնուն պաշտոնական չարաշահման մեղադրանքով բանտարկում են: Մեկ տարի անց
մեռնում է ծեր Էլիզաբեթ Բուդենբրոկը: Քրիստիանը ուզում է ամուսնանալ թեթևաբարո Ալինա
Պուֆոգելի հետ: Թոմը արգելում է անել դա: Բուդենբրոկները վաճառում են իրենց մեծ տունը:
Թոմի տարաձայնությունները որդու հետ և կնոջ անհավատարմության կասկածները թուլացնում
են Թոմին: Նա կանխազգում է սեփական մահը:
1873 թ. Էրիկայի ամուսնուն ազատում են բանտից: Բայց նա չի
վերադառնում ընտանիք և հեռանում է: Նրա մասին այլևս ոչինչ չեն լսում:
1875 թ. Թոմաս Բուդենբրոկը մեռնում է: Նրա վերջին կամքն է
մեկ տարում լիկվիդացնել հարյուրամյա ֆիրման: Արդյուքում Բուդենբրոկներին են մնում խղճուկ
մնացորդներ:
Տոնին չի դադարում Բուդենբրոկների վերածնության հույսերը
կապել Յոհանի հետ: Սակայն տասնհինգամյա Յոհանը մեռնում է տիֆից:
Գերդան հեռանում է Ամստերդամ, Քրիստիանն ամուսնանում է Պուֆոգելի
հետ, իսկ Իդա Յունգմանը մեկնում է ազգականների մոտ:
Սակայն Տոնին իր դստեր, Կլոտիլդայի և Զազեմիի հետ առաջվա
նման հավաքվում են, կարդում են ընտանեկան տետրակը և համառորեն հավատում են ապագային:
Տես նաև Թոմաս Ման Կախարդական լեռը, Էրիխ Մարիա Ռեմարկ Երեք ընկեր և Ֆրանց Կաֆկա Դատավարություն
Թոմաս Ման | Բուդենբրոկներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 30, 2015
Rating:
