
Սվիֆթը կոչել է իր պամֆլետը «Տակառի հեքիաթ»՝ փորձելով ծաղրել
բոլոր այն «տակառները», որոնք ամբիոն են ծառայում կղերա-քաղաքական դատարկաբանների ու
կեղծ հռետորների համար:
Նախ հեղինակը այլաբանորեն պատմում է եկեղեցու բաժանման պատմությունը:
Կաթոլիկ, անգլիկան և բողոքական եկեղեցիներին մարմնավորում են 3 եղբայրները՝ Պետրոսը
(կաթոլիկներ), Ջեքը (կալվինիստներ և այլ ծայրահեղական հոսանքներ) և Մարտինը (լյութերականներ
և անգլիկան եկեղեցի), որոնց հայրը մեռնելիս կտակ է թողել նրանց: Կտակը Նոր Կտակարանն
է: Բաժանումը զուրկ է աստվածային փառքի վեհաշուքությունից: Եղբայրներից ո՞վ է ավելի
արժանի ժառանգության գանձերին, այլ կերպ ասած՝ ազդեցության ոլորտներին: Այլաբանորեն
կռվախնձոր է դառնում կաֆտանը: Պետրոսի շեղումը քրիստոնեական ուսմունքի հիմքերից կաֆտանը
հալունքներով, ակսելբանտներով և պճնամոլության այլ մանրուքներով զարդարելն է. ակնարկվում
է կաթոլիկ եկեղեցու ծեսերի շքեղությունը: Բացի այդ Պետրոսը թաքցնում է կաֆտանը և իրեն
հռչակում է դրա միակ տիրակալ:
Ջեքը, որը պատկերում է Ջոն Կալվինին, ցանկանալով հեռացնել
Պետրոսի դրած ոսկե կոճակները, պոկում է նաև կաֆտանի կտորից՝ դարձնելով այն պատառոտված:
Ակնարկը Կալվինի ֆանատիզմն է: Մարտինը կանգնեցնում է եղբորը և կարողանում է դժվարությամբ
վերադարձնել կաֆտանը նախկին վիճակին: Մարտին Լյութերին պատկերող այս եղբայրը վայելում
է հեղինակի որոշակի համակրանքը, քանի որ Սվիֆթը անգլիկան, այսինքն՝ բողոքական եկեղեցու
հետևորդ էր:
Պետրոսի մյուս խորամանկությունը շշուկարանների ստեղծումն
է, որտեղ մարդիկ կարող են ազատորեն պատմել իրենց սրիկայությունների և մեղքերի մասին:
Ակնարկը խոստովանության կաթոլիկական ծառայությունն է:
Կրտսեր եղբայր Ջեքը քարշ է գալիս ցնցոտիներ հագած: Հրապարակավ
հայհոյում է և թքում: Կտակարանի ֆետիշացումը հասնում է այն աստիճանի, որ պետքարան գնալու
համար ևս պատրաստ է տեղեկություն քաղել Սուրբ Գրքից:
Սվիֆթը բացատրում է տակառի իր այլաբանությունը: Հանդիպելով
ծովում մեծ կետերի, նավի անձնակազմը դիմում է խորամանկության: Տակառ է գցում ջուրը:
Կետը, խաղալով տակառի հետ, մոռանում է նավի մասին և չի վնասում այն: Այդպես էլ կառավարությունները
ամեն կերպ ջանում են դատարկ վեճերի ու գաղափարական կռիվների օգնությամբ շեղել իրենցից
քննադատության սլաքները: Այդ կետին Սվիֆթը համեմատում է Հոբսի «Լևիաթանի» հետ, իսկ Հոբսին համարում է իր նախորդը:
Տես
նաև Ջոնաթան Սվիֆթ Գուլիվերի ճանապարհորդությունները, Էրազմ Ռոտերդամցի Գովք հիմարության և Թոմաս Մոր Ուտոպիա
Ջոնաթան Սվիֆթ | Տակառի հեքիաթը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 10, 2015
Rating:
