
Շվեյկը նախկին զինվորական է, որին զորացրել են ապուշության
պատճառով: Նա տառապում է նաև ռևմատիզմից: 1914 թ. հունիսին նրան ձերբակալում են պանդոկում
Ավսրո-Հունգարիայի քաղաքականության և նոր սկսված Առաջին աշխարհամարտի պատճառների մասին
բարձրաձայն խորհրդածությունների համար: Հոգեբուժարանից ոստիկանատուն և նորից հոգեբուժարան
տեղափոխելուց հետո Շվեյկին ազատում են, իսկ ահա պանդոկատեր Պալիվեցին դատապարտում են
10 տարվա ազատազրկման:
Շվեյկը վերադառնում է իր հին զբաղմունքին՝ գողացված շների
վաճառքին: Շուտով Շվեյկին կանչում են զիվորական բուժզննման: Ապուշի վարքը, հիմար կոչերը,
ծաղիկների գնումը և այլ թուլամիտ արարքները բերում են Շվեյկին սիմուլյանտների խուց,
որտեղ նրանց «բուժում են» քինինով, խոնավ սավաններով և ստամոքսի լվացումներով: Ֆելդկուրատ
Օտտո Կացի քարոզը լսած Շվեյկը քարոզի կեսից արտասվում է և Կացը նրան դարձնում է իր
սպասավորը: Նրա գործը հարբած Կացին տուն հասցնելն է, պարտքով նրա համար գումարներ հայթայթելը
և տան կահույքը վաճառելը: Շվեյկը իմանում է, որ իր ազգականուհուն՝ պանի Մյուլերին տարել
են համակենտրոնացման ճամբար:
Շվեյկի և Կացի գործերը վատ չեն, մինչև որ Կացը մի օր պարտվում
է թղաթախաղում և զիջում Շվեյկին պորուչիկ Լուկաշին: Սա կենդանիների և կանանց սիրահար
է: Իսկ երբ Շվեյկը շուն է գողանում Լուկաշի համար, նրանց ուղարկում են 91-րդ գունդ:
Պատահաբար գնացքը կանգնեցնելու համար Շվեյկին տանում են կայարանի պետի մոտ: Գնում է
Բուդեյովիցե հեռացած Լուկաշի ետևից, բայց սխալ ուղղությամբ: Նրան դնում են ռուս լրտեսի
տեղ և կալանավորում են: Այդուհանդերձ հասնում է Լուկաշի մոտ: Հետագայում ընդհանուր
քաշքշուկի ժամանակ նա հայտնվում է ճակատ մեկնող գնացքում: Գնացքը գալիս է Բուդապեշտ,
որտեղ զիվորներն իմանում են, որ Իտալիան նույնպես մտել է պատերազմի մեջ: Շվեյկը Լուկաշի
համար հավ է գողանում, որի համար Լուկաշը, միևնույն է, ստիպված է լինում վճարել: Դարձյալ
մոլորված Շվեյկը բախվում է լճում լողացող ռուս դասալիքին և կատակով հագնում է
նրա շորերը: Այդ տեսքով էլ հայտնվում է ռազմական ոստիկանության ճիրաններում: Ուրիշ
ռուսների հետ հայտնվում է գերության մեջ: Մայոր Վոլֆը համարում է նրան դավաճան և ուզում
է կախաղան հանել: Տեղի է ունենում դատավարություն: Գիշերը Շվեյկն իր խցում հայտնաբերում
է մայորին, որը որոշել է հարցաքննել նրան, բայց քնով էր անցել:
Շվեյկի գնդից գալիս է հաղորդագրություն նրա անհետացման մասին:
Նրան բաց են թողնում և նա նորից միանում է Լուկաշին Կլիմոնտովո գյուղում:
Տես նաև Հենրիկ Սենկևիչ Յո՞ երթաս, Էռնեստ Հեմինգուեյ Հրաժեշտ զենքին և Ֆրանց Կաֆկա Դղյակը
Յարոսլավ Հաշեկ | Քաջարի զինվոր Շվեյկի արկածները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 30, 2015
Rating:
