
1915
– 1918 թթ.: Իտալաավստրիական ռազմաճակատ:
Ամերիկացի Ֆրեդերիկ Հենրին իտալական սանիտարական զորքերի լեյտենանտ է: Կամավորական
է: Գրոհից առաջ լռություն է: Սպաները բիլիարդ են խաղում, խմում են, հաճախում են հասարակաց
տուն: Անգլիական հոսպիտալ է գալիս երիտասարդ բուժքույր Քետրին Բարկլին, որը Ֆրանսիայում
կորցրել է իր փեսացուին:
Մոտենում է հարձակման ժամը: Հենրին ուշադրության նշաններ
է ցույց տալիս Քետրինին: Հետո որոշում է համբուրել և ապտակ է ստանում: Ավելի ուշ աղջիկն
ինքն է համբուրում Հենրիին:
Հերթական հանդիպմանը Հենրին գնում է հարբած: Բայց Քետրինն էլ չի գալիս: Հիվանդ է: Լեյտենանտը իրեն շատ մենակ ու տխուր է զգում: Մարտից առաջ Քետրինը
սուրբ Անտոնիուսի պատկերով մեդալիոն է տալիս Հենրիին: Հենրին խրամատներում է: Իտալացի
զինվորները հայհոյում են պատերազմը:
Գրոհը սկսվում է: Խրամատի մեջ ռումբ է ընկնում: Ոտքից վիրավոր
Հենրին օգնություն է ցուցաբերում կողքին մեռնող վարորդին: Հենրիին տանում են Միլանի
կենտրոնական հոսպիտալ: Նրան այցելում է քահանան, որն ասում է, որ հիմա Հենրին դժվարանում
է սիրել, բայց մի օր նա կսիրի մարդուն, Աստծուն…
Հենրիի ծունկը վիրահատում են: Նրան է այցելում Քետրինը, որին
նա հիմա սիրում է: Նրանք ամեն օր հանդիպում են: Համարում են իրենց կին և ամուսին: Սակայն
Քետրինը չի ուզում իսկական ամուսնություն, քանզի այդ դեպքում նրանց կբաժանեն: Նրան
թվում է, որ պաշտոնական ամուսնությունը կբաժանի նրանց:
Ճակատում վիճակը ծանր է: Երկու բանակներն էլ ուժասպառ են:
Հենրին իմանում է Քետրինից, որ սա հղի է:
Ճակատում ամեն բան նույնն է: Հարբում են, գնում են հասարակաց
տուն… Ավստրիացիները հարձակվում են: Հենրին և ընկերները մեքենայով հեռանում են: Մեքենան
լռվում է ցեխի մեջ: Նրանք շարունակում են ճանապարհը ոտքով: Գերի են ընկնում իրենց իսկ
իտալական ջոկատին: Նրանց ավստրիական լրտեսներ են համարում: Հենրին նետվում է գետը և
այդպես փրկվում է: Նա հասկանում է, որ պատերազմը իր համար ավարտված է: Նրան բավական
է կյանքում ուտելը, խմելը և քնելը Քետրինի հետ:
Հասնելով Քետրինին՝ նա զգում է, որ հասել է տուն: Սակայն
պատերազմը թողել է նրա մեջ խորը հետք: Այնտեղ սպանում են բոլորին, բայց հատկապես լավերին
ու բարիներին: Նա գիտի, որ եթե իրեն տեսնեն փողոցում առանց համազգեստի, կգնդակահարեն:
Հյուրանոցի բարմենը զգուշացնում է, որ առավոտյան նրան կձերբակալեն: Օգնում է փախչել
Շվեյցարիա:
Քետրինը և Հենրին ապրում են Մոնտրյո ավանում: Պատերազմը հեռու
է: Սակայն թերթերից նրանք գիտեն, որ մարտերը դեռ շարունակվում են: Մոտենում է ծննդաբերության
ժամանակը: Վերջապես մարդկանց հետ շփումը անխուսափելի է: Նրան անում են կեսարյան հատում:
Երեխան ծնվում է մեռած: Մեռնում է նաև Քետրինը: Հենրին մտածում է, որ ամեն բան ավարտվում
է մահով: Դու գալիս ես կյանք, իսկ հետո՝ սպանվում: Ոչ ոք չի կարողանում խուսափել կյանքից
և մահից:
Տես նաև Էռնեստ Հեմինգուեյ
Ծերունին և ծովը, Ում մահն է գուժում զանգը և Ռիչարդ Բախ Լիվինգսթոն անունով ճայը
Էռնեստ Հեմինգուեյ | Հրաժեշտ զենքին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 25, 2015
Rating:
