
Ուսանող դոն Կլեոֆասը բացում է առավոտյան աչքերը և նրան թվում
է, թե գիշերվա զարմանալի արկածները սոսկ երազ էին: Սակայն շատ շուտով նա համոզվում
է, որ նրա հետ կատարվածն իրականություն է և նա իսկապես մի քանի ժամ անցկացրել է Կաղ
սատանայի ընկերակցությամբ:
Ընկերուհու հետ հանդիպման ժամանակ դոն Կլեոֆասը հարձակման
է ենթարկվում: Նրան գրոհում են 4 ավազակներ: Խոստանում են սպանել նրան, եթե չամուսնանա
կնոջ հետ, որի հետ հանդիպել է: Սակայն ուսանողը ցանկություն չուներ ամուսնանալ տվյալ
գեղեցկուհու հետ: Նա քաջաբար պաշտպանվում է, սակայն, երբ սուսերը վայր է ընկնում նրա
ձեռքից, որոշում է փախչել տան կտուրներով: Մթության մեջ լույս է տեսնում և փոքրիկ պատուհանի
միջով թափանցում է ինչ-որ մեկի կացարանը: Այն նման է աստղաբանի լաբորատորիայի: Հոգոց
է լսում: Պարզվում է, որ կոլբաներից մեկում պահվում է մի ոգի, ավելի ճիշտ՝ սատանա:
Մոգը ուժով արդեն կես տարի է, ինչ պահում է նրան փակի տակ: Պատմում է, որ պատկանում
է չարքերի այն դասին, որոնք կազմակերպում են զվարճալի ամուսնությունները: Ամուսնացնում
է ծերուկներին պատանի աղջիկներրի հետ: Հովանավորում է անառակությունը, խաղերը, երաժշտությունը,
քիմիան, ֆրանսիական նորաձևությունը: Սատանայի անունն է Ասմոդեուս:
Կլեոֆասը շուտով բաց է թողնում սատանային: Ասմոդեուսը բարձրացնում
է իր փրկչին աշտարակ, որից երևում է ամբողջ Մադրիդը: Բացատրում է, որ մտադիր է ցույց
տալ իր ուղեկցին քաղաքում կատարվող ամեն բան: Նա կարողանում է հեռացնել տների կտուրները:
Ուսանողի առաջ բացվում է տների ու դղյակների ներսում ընթացող կյանքը: Կյանքի բազում
պատկերներ մեկնաբանում է ինքը սատանան:
Նախ Ասմոդեուսը բացահայտում է Կլեոֆասի ընկերուհուն, որն
ինքն էր վարձել ավազակներին՝ տղային իր հետ ամուսնանալ ստիպելու համար: Հիմա խորամանկ
տիկինը իր վարձկանների հետ ուրախ խրախճանք է անում: Ասմոդեուսը խորշանք է ներշնչում
խրախճանքավորներին միմյանց նկատմամբ: Սկսվում է արյունոտ քաշքշուկ և կռիվ: Հարևանները
կանչում են ոստիկաններին, ինչի արդյուքում երկու ողջ մնացած կռվարարները և կինը հայտնվում
են բանտում…
Տեսնում են գեղեցկուհուն, որը ունի դնովի մազեր և անգամ ատամներ:
Սատանան ցույց է տալիս 3 երիտասարդների, որոնք տրտմագին նստել են մահացողի մահճի մոտ՝
ներքուստ անհամբեր սպասելով նրա մահվանը: Իր սիրեցյալի նամակը կարդացող ազնվականը չգիտի,
որ այդ կինը սնանկացրել է իրեն: Նորաթուխ հայրիկը, որը շատ է հոգ տանում իր կնոջ առողջության
մասին, չգիտի, որ որդու լույս աշխարհ գալու համար պարտական է իր ծառային:
Կան նաև երջանիկ պատմություններ: Ասմոդեուսը պատմում է Կլեոֆասին
կոմսի մասին, որը սիրահարվելով աղքատ ազնվականի դստերը, ուզել է սիրուհի դարձնել
նրան: Կարողացել է ստանալ աղջկա բարեհաճությունը և մետաքսե աստիճանի միջոցով գիշերները
բարձրանում է աղջկա ննջարան: Սիրավեպը բացահայտվում է, և հայրն ուզում է սպանել կոմսին,
իսկ աղջկան ուղարկել մենաստան: Սակայն կոմսն առաջարկություն է անում աղջկան և ամուսնանում
է նրա հետ: Ավելին, թույլ է տալիս, որ իր քույրը ամուսնանա կնոջ եղբոր հետ: Սակայն
սրտերի նման ներդաշնակությունը հազվագյուտ բան է: Դոնա Թեոդորային միաժամանակ սիրում
են երկու նրա ընկերները: Դոնան նախընտրություն է տալիս նրանցից մեկին: Սակայն Թեոդորային
առևանգում է երրորդ մեկը, որին շուտով սպանում են ավազակները: Թեոդորան իր ընտրյալի
մոտ է կարողանում վերադառնալ երկարատև թափառումներից, արկածներից և գերությունից հետո:
Նրանք ամուսնանում են: Ամուսինը որսի ժամանակ ընկնում է ձիուց, վնասում է գլուխը և
մահանում է:
Սատանան և Կլեոֆասը քննում են հոգեբուժարաններում հայտնվածների
խելագարության պատճառները՝ ժլատությունը, խանդը, ատելությունը, սերը…
Կտուրների տակ մարդկանց կյանքերն ու ճակատագրերը ուսումնասիրողները
նկատում են մեծ հրդեհ, որը բռնկվել է դղյակներից մեկում: Տան առաջ ողբում է տերը, որի
դուստրը մնացել է վառվող տան մեջ: Կլեոֆասը հրամայում է սատանային փրկել աղջկան: Կարճ
մտորելուց հետո սատանան Կլեոֆասի կերպարանքով մտնում է վառվող շինություն և դուրս է
բերում աղջկան երջանիկ հոր մոտ: Հետո անհետանում է:
Կաղ սատանան երկար չի կարողանում վայելել իր ազատությունը:
Մոգը հայտնաբերում է նրա անհետացումը և վերադարձնում է նրան կոլբայի մեջ: Բաժանվելիս
սատանան խորհուրդ է տալիս Կլեոֆասին ամուսնանալ հրդեհից փրկված Սերաֆինայի հետ:
Հաջորդ օրը ուսանողը շտապում է դեպի այրված դղյակը: Իմանում
է, որ տերը ամենուրեք փնտրում է իր դստերը փրկած երիտասարդին և ուզում է նրան կնության
տալ իր դստերը: Կլեոֆասին ցնծությամբ են ընդունում: Առաջին հայացքից սիրահարվում է
Սերաֆինային, իսկ աղջիկը՝ իրեն: Սակայն նա չի կարողանում աղջկա հորից թաքցնել, որ իրական
փրկիչը եղել է Կաղ սատանան: Հայրն ասում է, որ խոստովանությունը ավելի ամուր է դարձնում
իր որոշումը: Չէ՞ որ Կլեոֆասն է խնդրել սատանային փրկել աղջկան:
Մի քանի օրից տեղի է ունենում հարսանեկան արարողությունը:
Տես նաև Շոդերլո դը Լակլո Վտանգավոր կապեր, Աբբա Պրևո Մանոն Լեսկո և Մարգարիտ Նավարացի Հեպտամերոն
Ալեն Ռընե Լըսաժ | Կաղ սատանան | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 19, 2015
Rating:
