
Գլխավոր հերոսը՝ Յուրի Ժիվագոն, դեռ վաղ հասակում կորցնում
է մորը: Հայրը մինչ այդ լքել է ընտանիքը: Փոքրիկ Յուրային իրենց մոտ են վերցնում ազգականները՝
Գրոմեկոները: Արդեն պատանի տարիքում նա զարմացնում է բոլորին բանաստեղծական մեծ ձիրքով:
Սակայն գնում է իրեն որդեգրած Ալեքսանդր Գրոմեկոյի հետքերով և ընդունվում է բժշկական
համալսարան: Դառնում է շնորհալի բժիշկ: Նրա առաջին սերը, իսկ հետագայում կինն է դառնում
իր բարերարների դուստրը՝ Տոնյա Գրոմեկոն:
Յուրին և Տոնյան ունենում են 2 զավակ, սակայն ճակատագիրը
ընդմիշտ բաժանում է նրանց, և իր կրտսեր դստերը Յուրին բաժանումից հետո այլևս չի տեսնում:
Յուրիի ճակատագրում մեծ դեր է խաղում Լարիսան (Լարան), որը
պայքարում է զառամյալ փաստաբան Կոմարովսկու «հովանավորության» դեմ: Լարան ունի մանկության
ընկեր՝ Պավել Անտիպով անունով, որը հետագայում կդառնա նրա ամուսինը: Սակայն նրանք երջանիկ
չեն: Պավելը թողնում է ընտանիքը և մեկնում է ռազմաճակատ, երբ սկսվում է Առաջին համաշխարհային
պատերազմը: Հետագայում դառնում է ռազմական կոմիսար և փոխում է ազգանունը՝ դառնալով
Ստրելնիկով:
Յուրի Ժիվագոն և Լարան հանդիպում են պատերազմի ժամանակ Միլյուզեևո
ավանում, որտեղ Ժիվագոն զինվորական բժիշկ է, իսկ Անտիպովան՝ բուժքույր: Հետագայում
Յուրին և Լարան նորից հանդիպում են Յուրյատին քաղաքում, որտեղ փորձում են փրկվել ամեն
բան ոչնչացնող հեղափոխությունից: Նրանք սիրում են իրար, սակայն կյանքը բաժանում է նրանց:
Յուրին հայտնվում է Սիբիրում, պարտիզանների ջոկատում: Փախչում է և նորից վերադառնում
է Յուրյատին, որտեղ նորից միանում է Լարայի հետ: Այստեղ է հայտնվում Կոմարովսկին, որը
համոզում է Յուրիին բաց թողնել Լարային, որին ինքը կօգնի տեղափոխվել արտասահման: Յուրին,
հասկանալով, որ այլևս երբեք չի տեսնի Լարային, համաձայնում է:
Սկսում է խելագարվել միայնակությունից: Յուրյատինում է հայտնվում
զորացրված Անտիպովը և Ժիվագոյին է պատմում հեղափոխության, Լենինի, իդեալների մասին:
Իմանալով, որ Լարան ողջ ժամանակ «սիրել է» իրեն, ինքնասպան է լինում:
Ժիվագոն վերադառնում է Մոսկվա: Այստեղ հանդիպում է Մարինային,
որը կլինի նրա վերջին կինը: Մարինան Ժիվագոների նախկին հավաքարարի դուստրն է: Նրան
ամուսնությունը քաղաքացիական է: Ունենում են երկու դուստր: Ժիվագոն ավարտված է համարում
իր կյանքը: Չի զբաղվում գիտությամբ, հասկանում է իր անկումը, սակայն ոչինչ չի կարող
փոխել: Մի օր առավոտյան աշխատավայր գնալիս նա տրամվայում մեռնում է սրտի կաթվածից:
Նրա դագաղի մոտ հրաժեշտ տալու գալիս է Լարան, ով դրանից հետո անհետանում է:
Առջևում է Երկրորդ աշխարհամարտը: Լվացարարուհի Տանյան կպատմի
Ժիվագոյի ճերմակահեր ընկերներին, որոնք անցել են Գուլագի և ռեպրեսիաների միջով, որ
նա Լարայի և Յուրիի արտամուսնական դուստրն է: Ժիվագոյի եղբայր Եվգրաֆ Ժիվագոն իր մոտ
կվերցնի Տանյային և կկազմի Յուրիի բանաստեղծությունների ժողովածուն: Վեպն ավարտվում
է Յուրի Ժիվագոյի 25 բանաստեղծություններով:
Տես նաև Ալեքսանդր Սոլժենիցին Արխիպելագ Գուլագ, Ալեքսանդր Գրիբոյեդով Խելքից պատուհաս և Ֆյոդոր Դոստոևսկի
Ոճիր և պատիժ
Բորիս Պաստերնակ | Դոկտոր Ժիվագո | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 02, 2015
Rating:
