
Վեպը գրված է առաջին դեմքով և մասամբ ինքնակենսագրական է:
Պատմողը ապրում է խղճուկ ձեղնահարկում: Նրան տանջում է մշտական սովը: Սկսնակ գրողը
փորձում է վաստակել հոդվածների և ակնարկների գրությամբ, սակայն խմբագրությունների վճարած
գումարները չեն բավարարում: Հրշեջ դառնալ չի կարող, քանի որ կարճատես է և ակնոց է կրում:
Զգում է սրտխառնուք, գլխապտույտ, գերգրգռված է: Ցերեկները
անցկացնում է զբոսայգում, որտեղ մտածում է գրելիք նյութի մասին: Ամեն բան գրավադրել
է՝ տան իրերը, գրքերը, վերարկուն… Սովը տանջում է անդադար և նա ծամում է փայտիկի կտորը,
կամ բաճկոնից կտրված կոճակը: Գետնից վերցնում է նարնջի կճեպը: Առևտրականի մոտ հաշվապահի
աշխատանքի անցնել նույնպես չի հաջողվում: Հերոսին թվում է, թե աստված որոշել է կործանել
իրեն: Վարձը վճարելու գումար չկա: Վտանգ կա հայտնվելու փողոցում: Գիշերը 15 էջանոց
հոդված է գրում: Սակայն հոնորարը երկար չի դիմանում նրա ձեռքին: Տանտիրուհին առաջարկում
է նրան ուրիշ բնակարան գտնել և հերոսը գիշերն անցկացնում է անտառում:
Սովից գրեթե ուշաթափության վիճակի հասած հերոսը որոշում է
մտնել հացի խանութ և ուտելիք խնդրել: Հետո մսագործից ոսկոր է խնդրում, իբրև թե շան
համար և արտասվելով կրծում է այն: Մի գիշեր էլ ինքնակամ անց է կացնում ոստիկանատանը:
Խորհում է այն մասին, որ հիմա կարող էր առանց մտածելու յուրացնել որևէ դպրոցական
աղջկա թղթապանակը:
Փողոցում բախվում է թերթի խմբագիրներից մեկին, որը գթասրտորեն
տալիս է նրան գալիք հոնորարի մի մասը: Կարողանում է խղճուկ բնակարան վարձել: Մոմ է
գնում որպեսզի աշխատի գիշերով: Վաճառողը ավել գումար է վերադարձնում նրան: Ուրախացած
վերցնում է, սակայն հետո տանջվելով խղճի խայթից, տալիս է այն անցորդ կնոջը: Կարկանդակ
է խնդրում վաճառողուհուց, որին մի ժամանակ լավություն է արել, բայց սա քշում է նրան:
Մի օր զբոսայգում քարշ է գալիս երկու երիտասարդ կանանց ետևից.
պահում է իրեն լկտի և հիմար ձևով: Սակայն այդ պատմությունը շարունակություն է ստանում:
Ապագա վեպի մասին երևակայական մտքերը տանում են հեռու, և նա անծանոթուհուն կնքում է
Իլայալի անունով:
Նորից սկսվում է սովահար կյանքը: Նորից ինքամփոփություն և
անբավարարություն…
Որոշելով, որ կյանքը պետք է արմատապես փոխել՝ հերոսը գրանցվում
է նավի վրա որպես նավաստի:
Տես նաև Կնուտ Համսուն Պան, Դոստոևսկի Ոճիր և պատիժ և Ֆրանց Կաֆկա Կերպարանափոխություն
Կնուտ Համսուն | Սով | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 03, 2015
Rating:
