
Չնայած Էլիզայի զգուշացմանը, նեգր Թոմը՝ աշխատասեր, աստվածավախ
մարդը, չի ցանկանում լքել իր տիրոջը: Երբ Շելբին հանձնում է նրան Հեյլիին, Թոմին շոգենավով
տեղափոխում են Հարավ: Ճանապարհին Թոմը փրկում է ջուրն ընկած Եվանգելինա Սեն Կլեր անունով
աղջկան՝ մեծահարուստ Օգյուստեն Սեն Կլերի դստերը: Մեծահարուստը գնում է Թոմին Հեյլիից:
Թոմը կառապան է դառնում Սեն Կլերների տանը: Անցնում է 2 տարի: Եվան մեռնում է թոքախտից,
իսկ նրա հայրը մահացու վիրավորվում է բարում գիշերային ծեծկրտուքի ժամանակ և մեռնում
է: Այրին վաճառում է բոլոր ստրուկներին:
Թոմին գնում է հարավցի Սայմոն Լեգրին՝ դաժան ստրկատերը: Իր
պլանտացիայում նա քամում է իր նեգրերից վերջին հյութերը: Թոմին թանկ է գնել և որոշում
է նրան վերակացու դարձնել, նույնքան արյունարբու, որքան իր շները: Սակայն քեռի Թոմը
հավատարիմ է իր սկզբունքներին: Նա ոչ միայն չի դառնում դաժան, այլև ուրախություն է
բերում հուսահատ մարդկանց: Ստրկուհի Կասսին առաջարկում է Թոմին սպանել Լեգրիին և վերցնելով
նրա փողը փախչել, սակայն Թոմը հրաժարվում է: Կասսին ցուցադրական փախուստ է կազմակերպում
մեկ ուրիշ ստրկուհու՝ Էմելինայի հետ, որից հետո կանայք թաքնվում են Լեգրիի տան երդիկում:
Լեգրին իր կատարածուների հետ դաժան ծեծի են ենթարկում Թոմին և թողնում մեռնելու խրճիթում,
որտեղ նրան գտնում է իր ետևից եկած երիտասարդ Ջորջ Շելբին: Ջորջը հասնում է Թոմի կյանքի
վերջին վայրկյաններին: Նա թաղում է Թոմին: Կասսին սկսում է ուրվականի տեսքով երևալ
Լեգրիին: Սա տրվում է հարբեցողության և մեռնում է:
Շոգենավի վրա Ջորջը հանդիպում է Կասսիին և Էմելինային և Ջորջ Հարրիսի քրոջը, որը դարձել է տիկին դը Տու:
Հերոսները գտնում են Հարրիսին Կանադայում: Ի դեմս Էլիզայի Կասսին ճանաչում է իր դստերը,
որին ստրկության էին վաճառել:
Ջորջ Շելբին ազատություն է տալիս բոլոր ստրուկներին, իսկ
քեռի Թոմի խրճիթը պահպանում է որպես հին անցյալի խորհրդանիշ:
Տես նաև
Թոմաս Մայն Ռիդ Անգլուխ ձիավորը, Ֆենիմոր Կուպեր Վերջին մոհիկանը և Մարկ Տվեն Հեքլբերի Ֆինի արկածները
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Հարիեթ Բիչեր Սթոու | Քեռի Թոմասի խրճիթը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 16, 2015
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 16, 2015
Rating:
