
«Մարդը ծնվել է ազատ, սակայն
նա ամենուր կապանքների մեջ է»: Ազատել մարդուն և վերադարձնել նրան ազատությունը,- ահա
Ռուսոյի նպատակը: Հասարակության նոր մոդելը հիմնվում է հասարակական մարդու գիտակցության
ձայնի վրա: Անցումը բնական վիճակից դեպի հասարակական վիճակը առաջ է բերում մարդու մեջ
էական փոփոխություն՝ տալով նրան նախ և առաջ բարոյական պատասխանատվություն: Միայն
ինքն իր մասին հոգացող մարդը կարող է դառնալ պարտքի և բանականության ունկնդիր: Եվ կորցնելով
այն առավելությունները, որոնք նա ուներ բնական վիճակում, նա ստանում է շատ ավելի մեծերը.
նրա պատկերացումներն ընդլայնվում են, զգացմունքներն ազնվանում, հոգին վեհանում է այն
աստիճան, որ այլևս երբեք չի կարող իջնել ավելի ցածր, քան նրա նախկին վիճակն էր: Սկզբունքը,
որը օրինականացնում է իշխանությունը և երաշխավորում է վերափոխությունները, ժողովրդի
համընդհանուր կամքն է, ժողովուրդ, որը հավատարիմ է համընդհանուր բարիքին: Հասարակական
բարիքի և համընդհանուր իշխանության գիտակցությունը հակադրվում է մարդուն ի բնե հատուկ
անհատական շահի ձգտմանը: Հասարակության հիմքում գործում է կամավոր համաձայնությունը, որը
կոչված է հոգալու ընդհանուր շահերի մասին:
Բայց ինչպե՞ս է գոյանում համընդհանուր
կամքը: Այն երրորդ անձին ենթարկվելու արդյունք չէ: Դա համաձայնություն է հավասար մարդկանց
միջև, երբ հրաժարվում են սեփական շահից հանուն կոլեկտիվ շահի: Դա դաշինք է ոչ թե Աստծո
հետ, այլ մարդկանց միջև: Որո՞նք են այդ հասարակական վերափոխության հետևանքները: Որքան
ավելի մեռնող են բնական ուժերը և որքան ավելի նշանակալի են ձեռքբերովի ուժերը, այնքան
ավելի կատարյալ և ամուր է հասարակական կառույցը: Մարդն ըստ Ռուսոյի կանգնած է լիակատար
հասարակականացման առաջ: Հետապնդելով իր շահը՝ անհատը երբեք չի մտածում այլոց մասին
որպես միջոցների, քանի որ նպատակը համընդհանուր բարօրությունն է: Այն նպատակ և երազանք
է որպես արդարության և պաշտպանված շահերի երաշխիք:
Եթե Մոնտեսքյոն և Վոլտերը մշակում
էին սահմանադրական միապետության նախագծեր, որոնց համար օրինակ էր անգլիական պետությունը,
ապա Ռուսոն առաջարկում է ստեղծել հանրապետություն: Ժողովրդական ինքնավարությունը չի
կարող օտարացվել և տրոհվել: Նրա իդեալը մնում է Շվեյցարիան կամ Կորսիկան: Ռուսոն Մաքիավելիից
պակաս չէ տարբերակում քաղաքական չափանիշները և բարոյական չափանիշներից: Նա դատապարտում
է քաղաքական գործիչներին, որոնք կարծում են, թե որոշակի իրադրություններում բարոյական
բծախնդրությունը ավելորդ է: Արդար, ազնիվ և իրատես լինելը պարտադիր է յուրաքանչյուրի
համար: Իսկական առաջադեմ քաղաքականությունը միշտ բարոյական է:
Սոցիալական հավասարության ուտոպիան
Ռուսոն համարում է հավասար ունեցվածքի իդեալ: Հասարակական դաշինքի պայմաններից նա բխեցնում
է ժողովրդի ապստամբելու իրավունքը և փորձում է արդարացնել գալիք հեղափոխությունը:
Ժան Ժակ Ռուսո | Հասարակական դաշինք | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 09, 2015
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 09, 2015
Rating:
