
Ամեն գոյ պիտի դիտարկվի քառակի.
գոյություն ունի՞ արդյոք գոյը, ի՞նչ է գոյը, ինչպիսի՞ն է գոյը, ինչի՞ համար է գոյը:
Օրինակ, արալեզը գոյություն չունի, քանի որ ստեղծված է մեր մտքի միջոցով: Սակայն կան
իրեր, որ գոյություն ունեն մեր մտքից անկախ: Աստվածայինն ինքնին անճանաչելի է, սակայն
ուսումնասիրելով արարածներին և աշխարհի կարգը, մենք ճանաչում ենք Աստծուն մտքով:
Փիլիսոփայությունը իմաստնության,
բոլոր գիտությունների և արվեստների մայրն է….
Փորձը մասնավորի ճանաչողություն
է: Այն չի տալիս ընդհանուր պատճառների իմացություն: Արվեստն ընդհանուր իմացություն
է, որովհետև հիմնված է պատճառների իմացության վրա: Վարպետը նախ իր մեջ ստեղծում է իրի
պատկերը և հետո միայն ստեղծում է իրը: Արվեստը նաև փորձի օգնությամբ մշակված բարերար
հասկացությունների շրջանակ է, որոնց նպատակը կյանքում օգտակար ինչ-որ բանի հասնելն
է: Գիտական իմացությունը ընդհանուր և անսխալ իմացություն է, քանի որ ճանաչում է իրի
բնությունն այնպիսին, ինչպիսին որ այն գոյություն ունի:
Զգայությունը իրի մասնավոր
իմացություն է, իսկ երևակայությունը մասնավոր իմացություն է բացակայող իրի մասին: Կարծիքը
լինում է երկու տեսակ՝ հիմնավորված և անհիմն: Զգայությունից ծագում է փորձը, իսկ կարծիքից,
որը հիմնված չէ պատճառների իմացության վրա՝ փորձառությունը: Փիլիսոփայությունը լինում
է տեսական և գործնական: Առաջինը կապված է մարդու հոգևոր տարերքի՝ բանականության հետ,
իսկ երկրորդը՝ կենդանական տարերքի հետ: Գոյը լինում է նյութական, աննյութական և մտովի
աննյութական, իսկ փորձում նյութական (օրինակ՝ իրերի ձևերը): Բնագիտությունը ուսումնասիրում է այն իրերը, որոնք նյութական են:
Մաթեմատիկան ուսումնասիրում է մտովի ոչ նյութական իրերը, իսկ աստվածաբանությունը գործ
ունի մտովի և առարկայորեն աննյութական իրերի հետ: Փիլիսոփայությունը գոյություն ունի
մարդու հոգին գեղեցկացնելու և ազնվացնելու համար: Փիլիսոփայությունը ուղորդում է մարդու
հոգին նյութական և մառախլապատ կյանքից դեպի աստվածային և աննյութական կյանքը: Աստված
տվել է մարդուն փիլիսոփայությունը՝ մարդու հոգին զարդարելու համար: Տեսական փիլիսոփայությունը
զարդարում է հոգու ճանաչողական ունակությունները, իսկ գործնական փիլիսոփայությունը
զարդարում է կենդանական մասը, որպեսզի մենք կարծիքի միջոցով չյուրացնենք կեղծ իմացություններ
և չգործենք չարիք:
Դավիթ Անհաղթ | Սահմանք իմաստասիրության | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 10, 2015
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 10, 2015
Rating:
