
Դիոնիսոսը՝ Զևսի և թեբեացի
Սեմելեի որդին, հաստատել է իր սրբազան խորհուրդները Ասիայում և վերադառնում է Հունաստան
լիդիացի բաքոսուհիների երգչախմբի ուղեկցությամբ: Առաջին իսկ քաղաքը, որտեղ նա ոտք է
դնում, նրա մոր հայրենի Թեբեն է, որը հրաժարվում է ճանաչել իրեն: Դրա համար Դիոնիսոսը
պատժում է Թեբեի կանանց խելահեղությամբ. վերջիններս լքում են իրենց տները և բաքոսական
համակվածության մեջ շրջում են Կիթերոնի լեռան անտառոտ լանջերում:
Արքա Պենթևսը՝ Ագավայի որդին
(Ագավան Սեմելեի քույրերից մեկն է), մտադիր է ուժով վերջ դնել այդ խելագարությանը,
որի մեջ բացառապես սանձարձակություն է տեսնում: Ծերունիները զուր են փորձում զգուշացնել
արքային: Պենթևսը որոշել է շղթայել և բանտարկել Դիոնիսոսին, որը հանդես է գալիս լիդիացի
մարգարե-հրաշագործի տեսքով: Սակայն Դիոնիսոսը մթագնում է բերում Պենթևսի վրա, և վերջինս
բաքոսուհու զգեստներ հագած ինքն է գնում դիտելու բաքոսական խնջույքները: Համակված ու
մոլեգին բաքոսուհիները, որոնց առաջնորդում է Ագավան, պատառոտում են Պենթևսին՝ դնելով
նրան առյուծի տեղ, իսկ Ագավան, ցնծալով վերադառնում է տուն՝ ձեռքում բռնած որդու գլուխը:
Նա սթափվում է շատ ուշ: Պենթևսի մարմնի վրա Ագավայի ողբը ողբերգության ձեռագրում բացակայում
է:
Երգչախմբի շուրթերով Եվրիպիդեսը
փառաբանում է բաքոսական էքստասիսի ցնծությունը և կյանքի վայրկենական լիությունը: Ավանդական
իմաստնությանը երգչախումբը նախընտրում է պարզ զանգվածի չխորհրդածող հավատը:
Երբ Ագավան Դիոնիսոսին է նետում
մեղադրանք, որ աստվածներին հարիր չէ վրեժնդրությունը, Դիոնիսոսը թողնում է այդ խոսքը
առանց բավարար պատասխանի:
Տես նաև «Մեդեա», «Հիպպոլիտոս»
և «Իփիգենիան Ավլիսում»
Եվրիպիդես | Բաքոսուհիներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 16, 2015
Rating:
