
Մարսել քաղաքի մի նավաստի, որի անունն է Էդմոն Դանտես, Էլբա
կղզի հասնելով, մարշալ Բերտրանից ստանում է նամակ, որը պիտի հասցնի Փարիզ: Նամակը տեղ
հասցնելով` նա կատարում է մինչ այդ վախճանված նավապետի վերջին կամքը:
«Մորել» նավի տերը ուզում է Դանտեսին նավապետ դարձնել: Հերոսը
մտադիր է ամուսնանալ Մերսեդես անունով օրիորդի հետ: Սակայն Մերսեդեսի հետ մտադիր է
ամուսնանալ նաև աղջկա զարմիկը՝ Ֆերնանը, իսկ «Փարավոն» նավի հաշվապահ Դանգլարը վախենում
է իր տեղի համար, քանի որ Դանտեսը կասկածում է նրան մեքենայությունների մեջ: Դանգլարը,
Ֆերնանը և նախանձ դերձակ Կադրուսը որոշում են դավ նյութել Դանտեսի դեմ և անանուն նամակ
են ուղարկում թագավորական դատախազին, որում Դանտեսը մեղադրվում է որպես բոնապարտիստական
լրտես: Դանտեսին ձերբակալում են հենց նշանադրության արարողության ժամանակ: Նրան բերում են դատախազի
օգնական Վիլֆորի մոտ, որն ուզում է ազնվորեն վարել գործը և մտադիր է բաց թողնել Դանտեսին,
սակայն իմանում է, որ նամակը, որը նավաստին հասցրել է Փարիզ, հասցեագրված է իր բոնապարտիստ
հորը, ինչը հրապարակային աղմուկ ստանալու դեպքում կարող է խանգարել իր կարիերային:
Որոշում է զոհաբերել Դանտեսին: Նամակն այրում է, իսկ Դանտեսին ուղարկում Իֆ ամրոց:
Բանտում մի քանի տարի անցկացնելուց հետո Դանտեսն արդեն մտադիր
է ինքնասպան լինել, երբ հանկարծ ծանոթանում է բանտարկյալ աբբա Ֆարիայի հետ: Սրան համարում
են խելագար, որովհետև անվերջ խոսում է ինչ-որ առեղծվածային գանձերի մասին, որոնց տեղը
հայտնի է միայն իրեն: Նա անվերջ պատրաստվում է փախուստի: Կարողանում է համոզել Դանտեսին
միանալ իրեն: Լսելով Դանտեսի պատմությունը՝ Ֆարիան հասկանում է, ովքեր են կանգնած երիտասարդի
դժբախտությունների հետևում: Դանտեսը երդվում է վրեժ լուծել նրանցից:
Երբ փախուստի համար ամեն բան պատրաստ է, Ֆարիան կաթված է
ստանում և չի կարողանում փախչել: Դանտեսը մնում է նրա հետ: Աբբան սովորեցնում է նրան տարբեր
գիտություններ և լեզուներ: Բացի այդ պատմում է նրան Մոնտե Քրիստո կղզում պահվող գանձերի
մասին: Հերթական նոպայից աբբան մահանում է: Նրա մարմինը ըստ սովորության պիտի կարեն
պարկի մեջ և նետեն ծովը: Պարկի մեջ հաջողվում է թաքնվել Դանտեսին և նա ծերունու փոխարեն
հայտնվելով ծովում, կարողանում է փախչել: Իրեն ծովում հանդիպած մաքսանենգների հետ հայտնվում
է Մոնտե Քրիստո կղզում, որտեղ հիվանդ ձևանալով, խնդրում է թողնել իրեն և վերցնել հաջորդ
այցի ժամանակ: Գտնում է գանձերը:
Դառնալով հարուստ՝ չի մոռանում իրեն բարիք գործածներին: Ասելով,
որ ժառանգություն է ստացել, վարձատրում է մաքսանենգներին: Հետո փորձում է պարզել, թե
ինչ է եղել իր հոր, հարսնացուի, ընկերների և թշնամիների հետ: Հոգևորականի տեսքով այցելում
է Կադրուսին, որը ամեն բան պատմում է նրան: Հայրը մահացել է սովից: Մերսեդեսը ամուսնացել
է Ֆերնանի հետ, իսկ Դանգլարը միլիոնատեր բանկիր է: Մարսելում Դանտեսն իմանում է, որ
իր բարեկամ Մորելը գրեթե սնանկացած է: Դանտեսը իր վրա է վերցնում Մորելի պարտամուրհակների
վճարման գործը: Հիմա վրեժի ժամանակն է:
Անցնում է 9 տարի: Էդմոն Դանտեսին փոխարինում է խորհրդավոր
կոմս Մոնտե Քրիստոն: Դա Դանտեսի միակ կերպարը չէ: Ոմանց նա հայտնի է նաև որպես լորդ
Ուիլմոր, իսկ ուրիշներին՝ որպես աբբա Բուզոնի: իսկ իտալացի մաքսանենգները ճանաչում
են նրան որպես Սինդբադ ծովագնաց: Նա տիրապետում է մի շարք գիտությունների, գիտի լեզուներ,
կարողանում է օգտագործել մարդկանց և ունի ստորգետնյա դղյակ Մոնտե Քրիստո կղզում:
Կոմս Մոնտե Քրիստոյի անվան տակ նա մուտք է գործում Փարիզի
բարձր հասարակություն: Նրա ծառան է համր աֆրիկացի Ալին, իսկ նրա գործերը վարում է նախկին
մաքսանենգ Բերտուչոն, որն իր հաշիվներն ունի Վիլֆորի հետ: Վերջինս դարձել է Փարիզի
թագավորական դատախազ: Կոմսի հետ է նաև հարճ Հայդեն, որի հանդեպ սկզբում պահում է իրեն ասես դստեր հետ: Դա Ֆերնանի կողմից դավաճանաբար սպանված Ալի Թաբելին փաշայի դուստրն է:
Դանտեսը գտնում է, որ մահը բավարար պատիժ չէ իր թշնամիների
համար: Նա գործում է ծածուկ և հարվածներ է հասցնում՝ հետևողականորեն իրագործելով ծրագիրը:
Ամոթի ու ծաղրի ենթարկված Ֆերնանին թողնում են կինը և որդին: Վիլֆորը կորցնում է իր
ողջ ընտանիքը և խելագարվում է: Դանգլարը սնանկանում է և ստիպված է լինում փախչել Իտալիա:
Այստեղ նրան գերում են ավազակները, որոնք ենթարկվում են Մոնտե Քրիստոյին: Խլում են
հսկայական ունեցվածքի խղճուկ մնացորդները: Սակայն կոմսն արդեն հոգնել է վրեժից : Նա
նաև գիտակցում է, որ վրեժ լուծելով մեղավորներից, նա վնաս է հասցնում նաև շատ անմեղ
մարդկանց: Ազատ է արձակում Դանգլարին:
Վեպի վերջում Մոնտե Քրիստոն Հայդեի հետ նավով հեռանում է
անհայտ ուղղությամբ՝ թողնելով իր կղզին Մորելի որդուն և նրա հարսնացուին՝ Վիլֆորի դստերը:
Տես նաև Երեք հրացանակիրներ,
Մարգո թագուհի, Կոմսուհի դը Մոնսորո և Սև կակաչ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ալեքսանդր Դյումա | Կոմս Մոնտե Քրիստո | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 28, 2015
Rating:
