
Մի ձմեռային երեկո թագուհին նստած է պատուհանի մոտ և կար
է անում: Հանկարծ ասեղով ծակում է մատը, որից երեք կաթիլ արյուն է գալիս: Մտածում է.
«Ախ, եթե ունենայի երեխա, որը լիներ սպիտակ, ինչպես ձյունը, ալ, ինչպես արյունը և սևահեր,
ինչպես սև ծառը»: Նրա ցանակությունը կատարվում է, և նա ունենում է աղջիկ, որին կոչում
է Ձյունանուշ: Շատ ճերմակամաշկ է, ունի սև մազեր և կարմիր այտեր: Ձյունանուշի ծնվելուց
մեկ տարի անց թագուհին մահանում է, իսկ թագավորը ամուսնանում է երկրորդ անգամ: Երբ
Ձյունանուշը դառնում է 7 տարեկան, խորթ մայր թագուհու կախարդական հայելին նրան է ճանաչում
ամենագեղեցիկը: Թագուհին ծառային պատվիրում է անտառ տանել Ձյունանուշին և սպանել այնտեղ,
իսկ որպես ապացույց բերել աղջկա լյարդը: Ծառան խղճում է Ձյունանուշին և բաց է թողնում,
իսկ որպես ապացույց բերում է եղջերուի լյարդը: Թագուհին ուտում է այն:
Ձյունանուշն անտառում հայտնաբերում է տնակ: Տնակում սեղան
է դրված և կա սպասք 7 հոգու համար: Ձյունանուշը փորձում է բոլոր յոթ բաժիններից, պառկում
է 7 մահճակալներից մեկի վրա ու քնում: Իրիկնամուտին տուն են վերադառնում տանտերերը:
Դրանք 7 թզուկներ-հանքափորներ են: Ձյունանուշը նրանց դուր է գալիս: Առավոտյան լսելով
նրա պատմությունը, որոշում են իրենց մոտ թողնել աղջկան:
Թագուհին իր հայելու օգնությամբ իմանում է, որ Ձյունանուշը
ողջ-առողջ է և երեք անգամ ուրիշի հանդերձանքով գալիս է աղջկան սպանելու: Առաջին 2 անգամները
Ձյունանուշին փրկում են թզուկները: Սակայն երրորդ անգամ նրանք չեն կարողանում անել
դա: Ուտելով թագուհու բերած թունավոր խնձորը՝ Ձյունանուշը մահանում է: Սակայն անշնչացած
վիճակում էլ նա շարունակում է շատ գեղեցիկ մնալ, այնպես որ թզուկները չեն թաղում նրան,
այլ պահում են ապակե թափանցիկ դագաղի մեջ:
Ձյունանուշը երկար ժամանակ պառկած է մնում ապակե դագաղի մեջ:
Մի օր դագաղը նկատում է անցնող երիտասարդ արքայազնը: Տեսնելով Ձյունանուշին՝ իսկույն
սիրահարվում է: Արքայազնը խնդրում է թզուկներին փոխանակել իր հետ դագաղը, քանի որ այլևս
չի կարող ապրել առանց Ձյունանուշին տեսնելու: Կարեկցանքից թզուկները արքայազնի ծառաներին
են հանձնում դագաղը: Սակայն ծառաները դագաղը կրելիս սայթակում են, և թունավոր խնձորը
դուրս է թռչում Ձյունանուշի կոկորդից: Նա կյանք է վերադառնում: Արքայազնը և Ձյունանուշը
ամուսնանում են, իսկ հարսանիքին հրավիրվում է նաև չար թագուհին: Իմանալով իր հայելուց,
որ արքայազնի ընտրյալը ամենագեղեցիկն է աշխարհում, թագուհին ինքն է շտապում հարսանիքին:
Տեսնում է Ձյունանուշին և ճանաչում է նրան: Որպես պատիժ նրան ստիպում են պարել երկաթե
շիկացած կոշիկներով, մինչև որ նա անշնչացած վայր է ընկնում:
Տես նաև Գրիմ եղբայրներ Հեքիաթներ
Գրիմ եղբայրներ | Ձյունանուշ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 30, 2015
Rating:
