
Վիննի Թուխը խաղալիք արջուկ է: Նա Քրիստոֆեր Ռոբինի մեծ բարեկամն
է և նրա հետ ժամանակ առ ժամանակ պատահում են ամենազարմանալի պատմությունները: Մի օր
Վիննի Թուխը տեսնում է մեծ ծառ, որի կատարից լսվում է ուժեղ դզզոց: ԴԶԶԶԶԶ: Հասկանալի
է, որ ծառն ինքը չի կարող դզզալ: Արջուկը սկսում է բարձրանալ ծառը, որպեսզի կարողանա
մեղր համտեսել: Թփերի մեջ ցած ընկնելուց հետո՝ նա ուղևորվում է Քրիստոֆեր Ռոբինի մոտ,
որպեսզի օգնություն խնդրի նրանից: Վերցնելով տղայից նրա կապույտ փուչիկը՝ Վիննին օդ
է բարձրանում և երգում է «Ամպի երգը»: Փորձում է ամպ ձևանալ: Սակայն մեղուները շատ
կասկածամիտ են: Նրանք մեկը մյուսի ետևից դուրս են գալիս փչակից և սկսում են խայթել
արջուկին: Սա մտածում է, որ նրանք սխալ մեղուներ են և հավանաբար պատրաստում են սխալ
մեղր: Խնդրում է Քրիստոֆեր Ռոբինին հրացանից կրակել փուչիկին: Քրիստոֆերը կրակում է,
փուչիկը պայթում է, և Վիննին դանդաղ վայրէջք է կատարում: Նրա թաթերը մեկ շաբաթ մնում
են օդում ցցված:
Մի օր Վիննի Թուխը հյուր է գնում Ճագարին: Նա այնքան մեղր
է ուտում հյուրասեր Ճագարի մոտ, որ լռվում է բնանցքի մեջ և չի կարողանում դուրս գալ
Ճագարի բնից: Թուխի հավատարիմ ընկեր Քրիստոֆեր Ռոբինը նրան հեքիաթներ է կարդում, մինչև
սա նիհարում է և կարողանում է ազատվել:
Վիննի Թուխից և Ճագարից բացի անտառում ապրում են նաև Դնչիկը,
Բուն (որը համարվում է մեծ գրագետ, քանի որ գիտի գրել իր անունը, թեպետ, իհարկե, ոչ
առանց տառասխալների): Անտառի բնակիչներից է նաև Իա-Իա Իշուկը: Մի օր Իշուկը կորցնում
է իր պոչը, իսկ Թուխը կարողանում է գտնել այն: Նա խորհուրդ է որոշում հարցնել Բուից:
Նա նկատում է, որ Բուի դռան զանգակից տարօրինակ թոկ է կախված: Պարզվում է դա Իշուկ
Իա-Իայի պոչն է: Թուխը բացատրում է Բուին, որ Իշուկը շատ սիրում էր իր պոչը, կարելի
է ասել կապված էր դրան: Քրիստոֆեր Ռոբինը մեխով ամրացնում է այն իր տեղը, այսինքն՝
Իշուկին:
Երբեմն անտառում հայտնվում են նոր կենդանիներ, օրինակ՝ մայրիկ
Կենգան և նրա որդին՝ Ռուն: Ճագարը, տեսնելով, թե ինչպես է Կենգուրու Կենգան իր պարկում
կրում որդուն, որոշում է, որ դա շատ ծանր գործ է և որոշում է ազատել մայրիկին այդ հոգսից
և ետ վարժեցնել Ռուին այդ վատ սովորությունից: Որոշում է գողանալ Ռուին, իսկ նրան որոշ
ժամանակ կփոխարինի Դնչիկը, որը փոքր է և կարող է տեղավորվել մայրիկ Կենգայի գրպանում:
Նախագիծը հաջողվում է իրագործել: Սակայն Ռու մայրիկը, հայտնաբերելով Դնչիկին և հասկանալով,
որ սա իր որդին չէ, որոշում է իր հերթին կատակել և ձևացնում է, թե չի հասկացել, որ
սա իր ձագը չէ: Նա լողացնում է դժգոհ ու բողոքող Դնչիկին և տալիս է նրան մի գդալ ձկան
յուղ, որը սա տանել չի կարող: Երբ գալիս է Քրիստոֆեր Ռոբինը, նա չի կարողանում հաստատել,
որ Դնչիկը Դնչիկն է, որովհետև սրա գույնը փոխվել է: Հուսահատ Դնչիկը պոկվում է Կենգայի
գրկից և փախչում է ողջ ոժով, այնքան արագ, որքան նա դեռ երբեք ու ոչ ոքից չի փախել:
Ճանապարհին սկսում է գլորվել, որպեսզի ձեռք բերի իր բնական գույնը:
Մյուս անգամ անտառում հայտնվում է Վագրը, որն ունի լայն ու
բարի ժպիտ: Թուխը նրան մեղր է հյուրասիրում, սակայն պարզվում է, որ վագրերը մեղր չեն
սիրում: Դնչիկին հյուր գնալուց հետո նրանք պարզում են, որ վագրերը չեն սիրում նաև կաղին:
Իա-Իան խոտ է հյուրասիրում Վագրին, սակայն վագրերը խոտ չեն ուտում: Չիմանալով ինչ անել՝
ընկերները գնում են Կենգայի մոտ և այստեղ հայտնաբերում են, որ Վագրը շատ է սիրում ձկան
յուղ, որն այդքան չի սիրում Ռուն: Նա բնակվում է Կենգայի տանը և օրը երեք անգամ ստանում
է ձկան յուղ:
Հետո բարեկամները որոշում են Հյուսիսային բևեռ գնալ: Ճանապարհին
Քրիստոֆեր Ռոբինը կարողանում է փրկվել ջրհեղեղից Վիննի Թուխի անձրևանոցի մեջ: Փոթորիկը
ավերում է Բուի տունը, իսկ Իշուկ Իա-Իան նոր տուն է գտնում նրա համար: Սակայն պարզվում
է, որ դա Դնչիկի տունն է: Ստիպված, Դնչիկը հեռանում է ապրելու Վիննի Թուխի մոտ:
Քրիստոֆեր Ռոբինը, որն արդեն գրել-կարդալ է սովորել, հեռանում
է անտառից: Նա խնդրում է Վիննի Թուխին երբեք չմոռանալ իրեն, անգամ երբ ինքը դառնա
100 տարեկան: Թուխը հետաքրքրվում է, թե քանի տարեկան կլինի այդ ժամանակ ինքը: Քրիստոֆեր
Ռոբինը ասում է, որ իննսունինը տարեկան:
Տես նաև Ջեյմս Բարրի Պիտեր Պեն, Ռեդյարդ Քիփլինգ Ջունգլիների գիրքը և Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին Մատանիների տիրակալը
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ալան Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 06, 2015
Rating:
