
Հեղինակն ասում է, որ 11 տարի նվիրել է ալքիմիայի ուսումնասիրությանը:
Նա զգուշացնում է, որ «Ալքիմիկոսը» սիմվոլիկ գիրք է:
Ուսումնասիրությունները սկսել է 70-ականների կեսերին: Գրքերը
գրված էին բարդ լեզվով, իսկ մյուս ալքիմիկոսները թաքցնում էին գաղտնիքները: 1973 թ.
նա սխալ է գործում և դադարեցնում է հետազոտությունները: 1981 թ. հանդիպում է Ուսուցչին,
որը վերադարձնում է նրան իր որոնումներին: Նա բաժանում է ալքիմիկոսներին երեք տեսակի:
Առաջինները սիրում են անորոշությունը և հաջողության չեն հասնում: Երկրորդները հասկանում
են, որ ալքիմիան ուղղված է սրտին և ոչ բանականությանը: Երրորդները գտնում են փիլիսոփայական
քարը իրենց կյանքով: Վեպում պատմվելու է երրորդ տիպի ալքիմիկոսի մասին:
Պատանի հովիվ Սանտյագոն որոշում է գիշերել քանդված եկեղեցում:
Քնից առաջ մտածում է աղջկա մասին, որին այցելելու է 4 օրից: Նա նորից պիտի բուրդ վաճառի
աղջկա հորը: Առիթ է հանդիպման համար: Ծնողները հույս ունեին, որ Սանտյագոն կդառնա քահանա:
Սակայն նա գերադասում է լինել ճանապարհորդ և դառնում է հովիվ: Տղան քնում է և երազում
տեսնում է, որ երեխան նրան վերցնում է իր գիրկը և ասում է, որ նա գանձ է գտնելու եգիպտական
բուրգերի մոտ: Առավոտյան Սանտյագոն լինում է գուշակուհու մոտ, որն ասում է, որ նա իսկապես
գանձ է գտնելու: Ցերեկը քաղաքի հրապարակում նրան հանդիպում է տարօրինակ ծերունի, որն
անվերջ անհեթեթ հարցեր է տալիս իրեն: Նա ուզում է հեռանալ, սակայն ծերունին, որը ներկայանում
է Մելքիսեդեկ անունով, ասում է, որ կսովորեցնի, ինչպես հասնել գանձին, եթե տղան խոստանա
տալ գանձի տասներորդ մասը: Նա գծում է ավազի վրա Սանտյագոյի կյանքը և բացում է կուրծքը,
որի վրա ոսկե մեդալյոն է: Նա խոստանում է պատմել գանձերի մասին, եթե Սանտյագոն հաջորդ
օրը բերի իր ոչխարների տասներորդ մասը: Հաջորդ օրը, ստանալով իր ոչխարներին, ծերունին
սկսում է ցուցումներ տալ: Տղան պիտի ուղևորվի Եգիպտոս: Ծերունին տալիս է երկու կրծքապան՝
մեկը կոչվում է «ուրիմ», որը նշանակում է «այո», իսկ մյուսը՝ «տումիմ», և այն նշանակում
է «ոչ»:
Սանտյագոն նավով հասնում է Եգիպտոս: Ճանապարհին նրան է միանում
մի մարդ, որը խոստանում է նրան հասցնել Սահարա և այնուհետև ցույց տալ բուրգերը: Ուղտեր
գնելու ժամանակ այս նոր ծանոթը փախչում է՝ իր հետ տանելով Սանտյագոյի բոլոր դրամական
միջոցները: Սանտյագոն աշխատանքի է տեղավորվում տեղի վաճառականի մոտ որպես գործակատար: Կես տարում կարողանում է դրամ կուտակել, սովորել արաբերեն: Այստեղ ծանոթանում է անգլիացի
ալքիմիկոսի հետ: Մտադիր է գնալ Էլ Ֆայում օազիսը, որտեղ պիտի հանդիպի մեծ մոգին
և ալքիմիկոսին, ով ստեղծել է կյանքի էլիքսիրը և ստացել է փիլիսոփայական քարը: Սանտյագոն
որոշում է գնալ անգլիացու հետ: Նրանք միանում են քարավանին: Հորիզոնում երևում է Էլ
Ֆայում օազիսը: Այստեղ է մեծ մոգը, որը սպասում է ընտրյալին, որպեսզի նրա ականջին շշնջա
իր գաղտնի գիտելիքների մի մասը: Մոգին փնտրելու ընթացքում Սանտյագոն հանդիպում է մի
աղջկա, որին իսկույն սիրահարվում է: Նրա անունն է Ֆատիմա և նա ցույց է տալիս, թե որտեղ
կարելի է գտնել մոգին: Մոգը չի ընդունում անգլիացուն, քանի որ սա չգիտի կարդալ աշխարհի
գիրքը: Մինչդեռ Սանտյագոն սովորում է շրջապատից, անապատից, դրա անձայնությունից:
Տղան գուշակում է օազիսի վրա տեղի ունենալիք հարձակումը:
Պարզվում է, որ այն կազմակերպել է մեծ մոգը՝ փորձելու համար Սանտյագոյին: Նա պատրաստ
է ցույց տալ Սանտյագոյին դեպի բուրգեր տանող ճանապարհը: Սանտյագոն չի ուզում գնալ:
Նա ունի Ֆատիմային, նա ունի փող… Սակայն ալքիմիկոսը բացատրում է նրան, որ եթե նա չգնա իրեն
վիճակված ճանապարհով, բուրգերը կմնան երազանք, և նա չի լինի երջանիկ: Պատմում է, որ
մի ժամանակ ալքիմիայի բոլոր գաղտնիքները գծված էին զմրուխտի վրա: Նա սովորեցնում է
Սանտյագոյին լսել իր սիրտը: Ճանապարհ են ընկնում: Գերի են ընկնում անապատում շրջող
զինված խմբին: Սանտյագոն մոգի ցուցումով կարողանում է քամի դառնալ: Նա հասկանում է,
որ Աշխարհի հոգին սոսկ Աստծո հոգու մի մասն է, իսկ Աստծո հոգին իր իսկ հոգին է: Եվ
նա կարող է հրաշքներ գործել: Առաջնորդը բաց է թողնում ալքիմիկոսին և Սանտյագոյին:
Հասնում են ղպտիների մենաստանին: Այստեղ ալքիմիկոսը փիլիսոփայական
քարի օգնությամբ ոսկու է վերածում արճճի կտորը: Բաժանում է այդ ոսկին իր և Սանտյագոյի
միջև, իսկ երրորդ մասը պահում է: Սանտյագոն պիտի վերցնի այն ետդարձի ճանապարհին:
Սանտյագոն հասնում է բուրգերին միայնակ: Լսում է իր սիրտը
և իմանում է, թե որտեղ պիտի փորի, որպեսզի գտնի ոսկին: Սակայն նրան թալանում են պատերազմից
փախած դասալիքները: Դասալիքների առաջնորդը, լսելով Սանտյագոյի պատմությունը, ծիծաղում
է նրա վրա և ասում է, որ ոչ մի ոսկի էլ բուրգերի տակ գոյություն չունի: Նա նույնպես
ժամանակին երազ է տեսել, իբր Իսպանիայում քանդված եկեղեցու խորանի մոտ գանձեր կան:
Սանտյագոյին ծեծում և թողնում են ավազի վրա պառկած: Բայց նա երջանիկ է: Հիմա նա գիտի,
թե որտեղ փնտրել գանձը: Ճանապարհին վերցնում է ալքիմիկոսի թողած ոսկու կտորը և վերադառնում
է Իսպանիա: Այստեղ, ուր արածացնում էր իր ոչխարներին, նա գտնում է ոսկեդրամներով լեցուն
արկղ: «Կյանքը առատաձեռն է նրանց նկատմամբ, ովքեր շարժվում են իրենց վիճակված ճանապարհով»,-
մտածում է նա: Գանձի տասներորդ մասը նա մտադիր է տալ գուշակուհուն, իսկ այնուհետև ուղևորվել
սիրելիի ետևից:
Տես նաև Պաուլո Կոելիո Վերոնիկան որոշում է մեռնել, Ջոան Ռոուլինգ
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը և Պարացելս Գաղտնի փիլիսոփայություն
Պաուլո Կոելիո | Ալքիմիկոսը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 06, 2015
Rating:
