
1942 թ.: Վեսլի Ջեքսոնին՝ Սան Ֆրանցիսկոյի 18-ամյա բնակչին, զորակոչում են բանակ: Նա սիրում է «Վալենսիա» երգը, շատ է կարդում և խորհրդածում: Ծնողները
բաժանվել են: Մայրը եղբոր՝ Վիրջիլի հետ մեկնել է հարազատների մոտ, իսկ թե որտեղ է հայրը,
Վեսլին չգիտի: Վեսլին նամակ է գրում միսիս Ֆոուքսին՝ կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհուն,
որտեղ նկարագրում է վերջին 9 տարիների իր կյանքը: Գալիս է պատասխան նամակ քահանայից,
որը հաղորդում է ոչ միայն միսիս Ֆոուքսի մահվան, այլև Վեսլիի գրական տաղանդի մասին:
Վեսլին գրում է վիպակ, որտեղ նկարագրում է բանակում իր հետ տեղի ունեցած ամեն բան:
Չի ուզում ծառայել բանակում: Իր ընկերոջ՝ Հարրի Կուկի հետ
նա պատասխանում է լրագրողի հարցերին: Կուկը ազնվորեն ասում է լրագրողին, որ իրեն բանակում
դուր չի գալիս: Վեսլին հարցազրույցին ներկա գնդապետին ասում է, որ Հարրին վշտացած
է մոր ծանր հիվանդության պատճառով: Գնդապետը, որպեսզի բարի երևա, արձակուրդ է տալիս
Կուկին և նրա հետ Ալասկա է ուղարկում նաև Վեսլիին:
Անցնում է 5 օր և դարձյալ սկսվում է բանակային առօրյան: Վեսլի
Ջեքսոնին ուղարկում են ծառայությունը շարունակելու Նյու Յորքում: Գնացքով 2 շաբաթ տևող
ուղևորությունը դեպի Նյու Յորք Վեսլիի կյանքի ամենահրաշալի իրադարձությունն է: Նյու
Յորքում Սուրբ Ծննդյան տոներին նա թոքաբորբ է ունենում: Այստեղ ծանոթանում է մի կնոջ
հետ: Սկսում են հանդիպել: Այդ կնոջ շնորհիվ բացահայտում է իր համար Բրամսի երաժշտությունը:
Անսպասելիորեն հայտնվում է հայրը՝ Ջեքսոն ավագը: Վեսլին պատմում
է նրան իր կյանքի վերջին տարվա դեպքերը: Հայրը ողջունում է լավ աղջկա հետ ամուսնանալու
և որդի ունենալու Վեսլիի որոշումը:
Վեսլին յուրացնում է գրամեքենան և շարում է իր սերժանտի նամակներն
ու հաշվետվությունները: Հետո նրան ուղարկում են ծառայությունը շարունակելու Օհայոյում,
ուր նրան ուղեկցում է հայրը: Այստեղ ծանոթանում է մի սցենարիստի հետ և նրա փոխարեն
սցենար է գրում: Ինչպես միշտ անսպասելիորեն անհետանում է հայրը: Մի գիշեր Վեսլին հանդիպում
է հաճելի մի կնոջ, ով երգում է իր սիրած «Վալենսիան»: Հետագայում այս կինը օգնում է
Վեսլիին վերադառնալ Նյու Յորքի իր զորամասը:
Վեսլին կարդում է իր ստեղծագործություններից մեկը թերթում
և չգիտի, ուզում է արդյոք գրող դառնալ: Նրան գործուղում են Անգլիա: Տեսնում է Լոնդոնի
ռմբահարված թաղամասերը: Այստեղ ծանոթանում է իր երազանքների աղջկա՝ Ջիլ Մուրի հետ:
Աղջիկը Գլոսթերից է: Փախել է տանից, որտեղ չի կարողանում յոլա գնալ մոր հետ: Հայրը
մահացել է: Վեսլին և Ջիլն ամուսնանում են: Որոշ ժամանակ անց Վեսլին իմանում է, որ հայր
է դառնալու: 1944 թ. նրան ուղարկում են Եվրոպա ռազմական գործողություններին մասնակցելու:
Այստեղ նա գերի է ընկնում գերմանացիների մոտ: Ճամբարում նա սարսափելի և զարմանալի շատ
բան է տեսնում:
Սեպտեմբերի մեկին իմանում է, որ ազատ է, քանի որ գերմանացիները
փախել են: Չի գտնում իր ջոկատը, քանի որ հանձնարարությունը կատարելուց հետո այն վերադարձել
է Լոնդոն: Երկար դեգերումներից հետո վերջապես կարողանում է վերադառնալ Լոնդոն:
Սարսափով տեսնում է, որ այն տունը, որտեղ ապրել է Ջիլի հետ,
փլատակ է դարձել: Խնդրում է Աստծուն անել այնպես, որ Ջիլը ողջ մնացած լինի: Իմանում
է, որ Ջիլը ողջ է և ապրում է հարազատների մոտ Գլոսթերում: Վեսլին ուղևորվում է Գլոսթեր
և նրանք գտնում են իրար:
Տես նաև Վիլյամ Սարոյան Մարդկային կատակերգություն, Ջեք Լոնդոն
Մարտին Իդեն և Էռնեստ Հեմինգուեյ Եվ ծագում է արևը (Ֆիեստա)
Վիլյամ Սարոյան | Վեսլի Ջեքսոնի արկածները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 02, 2015
Rating:
