
Գյուղացին և մահը
Գյուղացին ցախի կապոցը ուսին վերադառնում է անտառից: Ճանապարհին
նստում է, որպեսզի շունչ առնի: Սկսում է դժգոհել իր ճակատագրից: Նրան ահավոր հոգնեցրել
են ծանր աշխատանքը և տուրքերը: Ողջ կյանքում երջանիկ օր չի տեսել: Իր մահն է կանչում:
Մահն իսկույն գալիս է և հարցնում է, թե ինչու է իրեն կանչում: Գյուղացին վախենում է
և ասում, որ ընդամենը իրեն օգնելու համար նորից ուսին դնելու ցախի կապոցը:
Կաղնին և եղեգը
Կաղնին մի օր սրտացավորեն նկատում է, որ եղեգը շատ տկար,
բարակ և թույլ է: Անգամ ճնճղուկի տակ է ճոճվում: Իսկ ինքը աճում է ամուր և իր ճյուղերով
կարող է պաշտպանել ներքևում եղողներին: Սակայն եղեգը դժգոհ չէ իր ճակատագրից: Քամին
ճոճում է իրեն, սակայն չի կոտրում: Սկսվում է բուք: Եղեգը պառկում է և այդպես փրկվում,
իսկ քամին կրկնապատկելով ուժերը արմատախիլ է անում կաղնին:
Աղավնին և մրջյունը
Աղավնին մոտենում է առվակին, որպեսզի ջուր խմի և տեսնում
է ջրի մեջ հայտնված մրջյունին: Աղավնին խոտի կտոր է նետում նրան, և մրջյունը բռնվելով
դրանից փրկվում է: Առվակի մոտ հայտնվում է հրացանով մի մարդ: Նշան է բռնում, որ կրակի
աղավնուն: Սակայն մրջյունը կծում է նրա ոտքը և աղավնին կարողանում է փախչել:
Կնոջ վերածված կատուն
Կար մի մարդ, որը շատ էր սիրում իր կատվին: Իր հետ անկողին
էր տանում, նրա հետ մեկ ափսեից էր ուտում: Կյանք չուներ առանց այդ կատվի: Ճակատագրին
խնդրում է կնոջ վերածել կատվին, որպեսզի ամուսնանա նրա հետ: Հրաշք է տեղի ունենում
և նրա առաջ հայտնվում է գեղեցիկ աղջիկ: Ամուսնանում են, հարսանիք են անում, իսկ երբ
խնջույքն ավարտվում է, գնում են ննջարան: Այստեղ հանկարծ կինը դուրս է պրծնում ամուսնու
գրկից և նետվում է անկողնու տակ: Բանն այն է, որ այնտեղ մուկ է նկատել:
Մարմնի անդամները և ստամոքսը
Մարմնի բոլոր անդամները լավ են զգում իրենց, եթե ստամոքսը
գոհ է: Սակայն նրանք մի օր որոշում են ապրել իրենց հաճույքի համար: Հայտարարում են,
որ այլևս չեն ծառայելու ստամոքսին: Դատարկ ստամոքսը չի կարողանում թարմացնել արյունը:
Ողջ մարմինը հիվանդանում է: Այստեղ միայն անդամները հասկանում են, որ ստամոքսը հոգ
էր տանում իրենց մասին:
Էգ առյուծի թաղումը
Առյուծի կինը մեռնում է: Առյուծը ոռնում է և նրա հետ ողբում
է ողջ պալատական անձնակազմը: Հավաքված կենդանիներից չի ողբում միայն եղջերուն, որի
կնոջը ժամանակին որսացել էր մեռածը: Առյուծը հրամայում է սպանել եղջերուին: Սակայն
եղջերուն ասում է, որ երազում առյուծի մեռած կինը այցելել էր իրեն և ասել, որ հայտնվել
է դրախտում և երջանիկ է այնտեղ: Առյուծը նվերներով բաց է թողնում նրան:
Հովիվը և թագավորը
Բոլորին իշխում են երկու դևեր՝ սերը և պատվախնդրությունը:
Երկրորդի իշխանությունը ավելի մեծ է և նա իշխում է անգամ սիրուն: Կար-չկար մի թագավոր:
Տեսնելով, որ հովվի հոտը տարեց տարի աճում է, նա իր մոտ է կանչում նրան և ասում, որ
հովիվը պիտի դառնա մարդկանց հովիվ: Դարձնում է նրան դատավոր:
Դատավորին մի անգամ այցելում է մի ճգնավոր և ասում է, որ
միապետի բարյացակամությունը փոփոխական է և չարժե հույս դնել դրա վրա: Դատավորը ծիծաղում
է: Ճգնավորը պատմում է նրան մի մարդու մասին, ով կորցնելով մտրակը, ձեռքն էր վերցրել
սառած օձին: Օձը տաքանում և կծում է նրա ձեռքը:
Ճգնավորն իրավացի էր: Թագավորի մոտ են գալիս դավերի սիրահարները և լարում են նրան դատավորի դեմ: Ասում են, որ սա հետապնդում է միայն մեկ
նպատակ՝ հարստանալ: Թագավորը, ստուգելով դատավորի ունեցվածքը, տեսնում է, որ սա ապրում
է շատ հասարակ: Դավադիրներն ասում են, որ դատավորն ամեն բան պահում է սնդուկի մեջ:
Թագավորը բացել է տալիս սնդուկը և այնտեղ գտնում է հովվի հագուստը: Իսկ դատավորը հագնում
է իր այդ հին, ոչ ոքի նախանձը չշարժող հագուստը և հեռանում է պալատից:
Ժան Լաֆոնտեն | Առակներ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 02, 2015
Rating:
