
Չորս հազար տարի առաջ Կրետեում կարող է ծնվել մի սեր,
որը կարող է ավարտվել հիմա Տեխասում: Յուջին Գանտը Անգլիայից գաղթած անգլիացու հետնորդ
է: Նրա երակներում հոսում է նաև գերմանական և շոտլանդական արյուն: Մայրը՝ Էլիզը, փոխանցել
է նրան աշխատասիրություն, քանի որ անցնելով աղքատության միջով, մեծ սեր է կուտակել
սեփականության նկատմամբ: Գնված հողատարածքներից
մեկում Էլիզը համոզում է ամուսնուն արհեստանոց կառուցել: Յուջինը հիշում է, որ մուտքի
մոտ մարմարե արձաններ կային, որոնց մեջ առանձնանում էր մարմարե ժպտացող հրեշտակը: 11
տարում Էլիզը ունենում է 9 երեխա: Յուջինը վերջինն է, ծնվում է 1900 թ.:
Յուջինը հիշում է, որ մոր և հոր միջև մշտական պատերազմ էր:
1904 թ. մայրը առաջարկում է տեղափոխվել, իսկ տունը հանձնել վարձով: Հայրը ճնշվում էր
այդ մտքից: Հարևանները կարող են կարծել, որ նա չի կարող պահել ընտանիքը:
Արդեն 6 տարեկան Յուջինը փորձում է դուրս գալ ընտանեկան կենցաղի
շրջանակից: Ճանապարհ դնելով որդուն դպրոց, Էլիզը լաց է լինում, կանխազգալով, որ նա
կյանքում միշտ միայնակ կլինի: Յուջինը լավ է սովորում, սակայն նրա հարաբերությունները
դասարանցիների հետ բարդ են: Երեխաները նրա մեջ օտարի են տեսնում: Յուջինը նախանձում
է հասակակիցների հանգստությանը, որով նրանք տանում են պատիժները և վիրավորանքը: Շատ
է կարդում, ողջ ժամանակը անց է կացնում գրադարանում: Ունի երկու երազանք՝ սիրված լինել
կնոջ կողմից և նշանավոր դառնալ:
Ծնողները որոշելով երեխաներին ինքնուրույն և տնտեսապես անկախ
դարձնել, արդեն վաղ հասակից աշխատելու են ուղարկում նրանց: Սկզբում Յուջինը կանաչի
էր վաճառում: 8 տարեկանում Յուջինը ձեռք է բերում երկրորդ տունը, քանի որ մայրը նոր
առանձնատուն է գնում՝ «Դիքսիլենդը», որտեղ տեղափոխվում է կրտսեր որդու հետ և վարձով
է տալիս տան սենյակները: Մոր ֆինանսական ծրագրերը նրան ատելի են և նա միշտ ամաչում
է դրանցից: «Դիքսիլենդում» կենվորների թվում հայտնվում են նաև թեթևաբարո կանայք:
Յուջինի ծնողներին առաջարկում են նրան ավելի բարձրակարգ դպրոց
տեղափոխել: Նոր դպրոցում տղան հանդիպում է Մարգարետ Լեոնարդին՝ գրականության ուսուցչուհուն,
որը դառնում է նրա հոգևոր մայրը: Նրա մեջ սկսում են ուժգին զարգանալ դիտողականության
և վերլուծականության ապագա գրողին անհրաժեշտ որակաները: Իր ընտանիքը սկսում է երևալ
նրան որպես միկրոկոսմոս, որի մեջ կա ամեն բան՝ ուժ և թուլություն, գեղեցկություն և
այլանդակություն…
Դեռ 16 տարին չբոլորած Յուջինը ընդունվում է համալսարան:
Այստեղ համընդհանուր ծաղրի առարկա է դառնում: Սակայն նա շուտ է սովորում համալսարանական
բարքերը և թեթևաբարո կանանց փողոցի տեղը:
Առաջին համաշխարհային պատերազմը Յուջինի համար մնում է ասես
ստվերում: Յուջինի ավագ եղբայրը՝ Բենը, ուզում էր կամավոր մեկնել ճակատ, սակայն նրան
չեն թողնում: Յուջինը իմանում է, որ նա ծանր հիվանդ է թոքերի բորբոքումով: Նա գտնում
է եղբորը «Դիքսիլենդի» սենյակներից մեկում պառկած՝ դժգոհ կյաքնից և անբավարարված: Յուջինը
զգում է այդ տաղանդավոր ու չդրսևորված մարդու դրաման:
Շուտով Յուջինը ավարտում է ուսումը: Նրա հոգին տենչում է
ուրիշ ինչ-որ բան: Ոչ գավառական համալսարանի իմաստնությունը: Երիտասարդը երազում է
Հարվարդի մասին: Ծնողները հակառակ իրենց կամքին համաձայնում են մեկ տարով ուղարկել նրան Հարվարդ,
սակայն եղբայրներն ու քույրերը պահանջում են, որ Յուջինը հրաժարվի ժառանգության իր
բաժնից: Յուջինը առանց այլևայլության ստորագրում է անհրաժեշտ փաստաթղթերը: Լքելով քաղաքը՝
Յուջինը զգում է, որ այլևս չի վերադառնա այստեղ: Թերևս միայն հոր թաղմանը, որը սկսել
է արագ ծերանալ: Յուջինը շրջում է քաղաքում և հրաժեշտ է տալիս հարազատ վայրերին: Հանկարծ
իր կողքին տեսնում է մեռած եղբոր ուրվականը:
«Ես մոռանում եմ անունները, Բեն,-ասում է Յուջինը,- մոռանում
եմ դեմքերը, հիշում եմ միայն մանրուքները: Օ, Բեն, ո՞ւր է աշխարհը»: Եվ ստանում է պատասխան.
«Քո աշխարհը դու ինքդ ես»:
Տես նաև Վիլյամ Սարոյան Վեսլի Ջեքսոնի արկածները, Ջերոմ Սելինջեր
Տարեկանի արտում՝ անդնդի եզրին և Սքոտ
Ֆիցջերալդ Մեծն Գեթսբին
Թոմաս Վուլֆ | Նայիր տանը քո, հրեշտակ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 13, 2015
Rating:
