
Առևտրականի մահից հետո նրա ավագ որդին՝ Կասիմը, ժառանգում
է հոր գործը: Նա ամուսնանում է հարուստ կնոջ հետ և ապահով կյանք է վարում: Կրտսեր եղբայրը՝
Ալի Բաբան, ամուսնանում է աղքատ Զեյնաբի հետ և զբաղվում է փայտահատությամբ: Ապրում
է աղքատ:
Մի անգամ անտառում ցախ հավաքելիս Ալի Բաբան լսում է 40 ավազակների
զրույցը: Ասելով կախարդական բառեր՝ «Սիմ-Սիմ, բացվիր», ավազակները բացում են քարանձավի
մուտքը, որում պահվում են նրանց թալանած գանձերը: Իմանալով գաղտնիքը՝ Ալի Բաբան ավազակների
հեռանալուց հետո մտնում է քարանձավ և վերցնում է այնտեղից մի ոչ մեծ պարկ ոսկի: Ոսկեդրամների
քաշը ստուգելու համար կշեռք է խնդրում եղբորից, որի կինը մոմ է քսում կշեռքի վրա, որպեսզի
պարզի, թե ինչ է կշռելու Ալի Բաբան: Կշեռքին կպած ոսկեդրամի շնորհիվ իմանում է ճշմարտությունը
և Ալի Բաբան պատմում է եղբորը գաղտնիքի մասին: Կասիմը ավանակի վրա նստած գնում է դեպի
քարանձավը, որպեսզի որքան հնարավոր է շատ դրամ վերցնի այնտեղից: Նա կարողանում է ներս
մտնել, սակայն հարստությունը շլացնում է նրան և նա մոռանում է բառերը, որոնք պետք է
ասել դուրս գալու համար: Ավազակները վերադառնում են և սպանում են նրան:
Ալի Բաբան գտնում է նրա մարմինը քարանձավի առաջ չորս մասի
բաժանված որպես զգուշացում: Նա թաղում է եղբոր մարմինը, իսկ ավազակները՝ տեսնելով,
որ մարմինն անհետացել է, հասկանում են, որ քարանձավի գաղտնիքը հայտնի է ևս մի մարդու:
Դերձակից նրանք իմանում են, որ նախօրեին կարել էր հանգուցյալ Կասիմի մարմինը, և սա
ցույց է տալիս Ալի Բաբայի տունը: Ավազակը, որին դերձակը ցույց է տվել տունը, կավիճով
նշան է անում դռան վրա, որպեսզի հետո ընկերների հետ վերադառնա և նրանք միասին հաշվեհարդար
տեսնեն: Սակայն Մարջանան՝ Ալի Բաբայի տան աղախինը, նկատում է նշանը և նմանատիպ նշաններ
է անում բոլոր մոտակա տների դռներին: Գիշերով եկած ավազակները հասկանում են, որ իրենց
խաբել են և ցասումից սպանում են իրենց լրտես ընկերոջը: Դերձակին նորից ստիպում են ցույց
տալ Ալի Բաբայի տունը և ավազակների պարագլուխը անձամբ հիշում է դուռը: Նա առևտրականի
հանդերձանքով հյուր է գալիս Ալի Բաբայի տուն և օթևան է խնդրում: Մյուս ավազակները թաքնվում
են նրա բերած յուղի կարասներում: Գիշերը, երբ բոլորը քուն մտնեն, նրանք պիտի դուրս
գան կարասներից և սպանեն բոլորին: Մարջանան այս անգամ էլ բացահայտում է նրանց դավը:
Նա եռացրած յուղ է լցնում կարասների մեջ և ավազակների պարագլուխը գտնում է իր ենթականերին
մեռած:
Հաջորդ անգամ, երբ ավազակը առևտրականի հանդերձանքով գալիս
է Ալի Բաբայի տուն, Մարջանան սկսում է պարել նրա համար և մոտենալով դաշույնով սպանում
է նրան: Հիմա միայն Ալի Բաբան գիտի քարանձավի գաղտնիքը: Որպես շնորհակալություն նա
ազատ է արձակում Մարջանային, որը մինչ այդ ստրկուհի էր:
Տես նաև «Հազար ու մի գիշեր», «Ռամայանա» և «Շահնամե»
«Ալի Բաբան և 40 ավազակները» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 28, 2015
Rating:
