
Լինում է, չի լինում, մի աղքատ արքայազն է լինում: Նրա թագավորությունը
շատ փոքր է, բայց ոչ այնքան, որ նա չկարողանա ամուսնանալ: Նրա հայրը մեռնում է, իսկ
գերեզմանին աճում է չքնաղ վարդերի թուփ, որի վրա ամեն տարի բացվում է գեղեցիկ վարդ:
Վարդից բացի արքայազնը ուներ նաև սոխակ, որը երգում էր աննկարագրելի գեղեցիկ ձայնով:
Երբ արքայազնը որոշում է խնդրել կայսեր դստեր ձեռքը, վարդն և սոխակը վերցնում է որպես
ընծաներ: Սակայն արքայադստերը այս նվերները դուր չեն գալիս, որովհետև արհեստական չեն,
իսկ բնական գեղեցկությունը նա գնահատել չգիտի:
Մերժում ստացած արքայազնը չի հուսալքվում: Սև մուր է քսում
դեմքին և ծառայության է անցնում կայսեր մոտ որպես խոզարած: Նա խնամում է խոզերին և
ցերեկները աշխատում է իր նկուղում: Մի օր իմացվում է, որ նա պատրաստել է կախարդական կճուճ:
Երբ մարդ ձեռքը պահում է կճուճից բարձրացող գոլորշու վրա, միանգամից իմանում է, թե
ինչ է նրա մեջ եփվում: Արքայադուստրը իսկույն ցանկանում է գնել կճուճը: Սակայն խոզարածը
պատրաստ է վաճառել կճուճը արքայադստեր տասը համբույրի դիմաց միայն: Արքայադուստրը սկզբում
զայրանում է, իսկ հետո տեղի է տալիս և տասը համբույր նվիրելով խոզարածին ստանում է
կճուճը:
Դրանից հետո խոզարածը ժամանակ չի կորցնում և սարքում է ճռճռան
պտուտակ, որը նվագում է բոլոր ամենահայտնի մեղեդիները: Այս անգամ պտուտակը հավանած
արքայադստերը նա նշանակում է նոր գին՝ հարյուր համբույր: Արքայադուստրը կոտրատվելուց
հետո համաձայնում է: Կայսրը պատահաբար անցնելիս է լինում այգով և տեսնում է, թե ինչպես
է իր դուստրը համբուրում խոզարածին: Նա վռնդում է իր թագավորությունից և' խոզարածին,
և' արքայադստերը: Արքայադուստրը լալիս է և ափսոսում, որ մերժել է գեղեցիկ արքայազնին:
Խոզարածը սրբում է դեմքի մուրը, հագնում է իր սովորական հանդերձը:
Նա ասում է արքայադստերը.
- Ես արհամարհում եմ քեզ: Դու չցանկացար ամուսնանալ արքայազնի
հետ, չգնահատեցիր սոխակին և վարդը, բայց համաձայնեցիր համբուրվել կեղտոտ խոզարածի հետ
հանուն երկու անպետք խաղալիքների:
Արքայազնը վերադառնում է իր դղյակը և ամուր փակում է դուռը,
իսկ արքայադուստրը կանգնած է մնում անձրևի տակ:
Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Հեքիաթներ
Հանս Քրիստիան Անդերսեն | Խոզարածը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 30, 2015
Rating:
