
1.
Եղեք բարի:
Դա հնարավոր է:
2.
Բարգավաճման
հիմքում ոչ թե աղոթքներն են, այլ գործողությունները:
3.
Սնապարծությունը
ոչնչով չի արդարացվում: Այն ծագում է ցածր ինքնագնահատականից կամ ժամանակավոր, մակերեսային
հաջողություններից:
4.
Երբ մարդուն
թվում է, թե իր կյանքում ամեն բան խաթարվում է, նրա կյանք մուտք է գործում հրաշալի
ինչ-որ բան:
5.
Մարդիկ ստեղծված
են սիրված լինելու համար, իսկ իրերը՝ օգտագործվելու համար: Աշխարհում տիրում է քաոսը,
որովհետև ամեն բան հակառակն է:
6.
Կարեկցանքի
թեման կապված չէ կրոնի հետ: Դա համամարդկային գործ է: Դա մարդկության փրկության միակ
պայմանն է:
7.
Եթե կարող
ես օգնել, օգնիր: Եթե չես կարող օգնել, մի վնասիր:
8.
Ես չեմ նշում
ծննդյան օրը: Այդ օրն ինձ համար նման է մյուս օրերին: Ինչ-որ իմաստով ամեն օր ծննդյան
օր է: Դուք զարթնում եք առավոտյան, ամեն բան թարմ է: Իսկ ամենկարևորն այն է, որ այդ
օրը նոր ինչ-որ բան կբերի ձեզ:
9.
Մեր կյանքի
նպատակը երջանիկ դառնալն է:
10.
Պահպանելով կյանքի նկատմամբ դրական վերաբերմունք,
կարելի է երջանիկ լինել անգամ ամենաանբարենպաստ պայմաններում:
11.
Մեր թշնամիները մեզ հրաշալի հնարավորություն են տալիս
գործադրելու համբերություն, հաստատակամություն և կարեկցանք:
12.
Ես կարծում են, որ իսկական կրոնը բարի սիրտն է:
13.
Մենք պիտի իշխենք տեխնոլոգիաներին, այլ չստրկանանք
դրանց:
14.
Մեծ վերափոխությունները սկսվում են առանձին մարդկանցից:
Ողջ աշխարհում խաղաղության հիմքում ընկած է յուրաքանչյուր մարդու ներքին հանգստությունը
և սիրտը: Մեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումը:
15.
Մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է ողջ մարդկության
համար: Սա է իմ պարզ փիլիսոփայությունը: Տաճարների և բարդ փիլիսոփայության կարիք չկա:
Մեր սեփական ուղեղը, մեր սիրտը,- սրանք են տաճարը: Մեր փիլիսոփայությունը բարությունն
է:
Տես նաև Կոնֆուցիոս «Զրույցներ» և Լաո Ցզի «Դաո դե Ցզին»
Դալայ Լամա «15 խորհուրդ կամ ինչպես լինել երջանիկ»
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 26, 2015
Rating:
