
Հին հույն փիլիսոփա Պյութագորասը (Ք. ա. 570 - 495) առաջինն
է ներկայացրել հոգեփոխության ուսմունքը: Նա կապված է եղել օրփեականության հին ավանդույթի
հետ և նախատարր հռչակել թիվը: Փիլիսոփայի անվան հետ է կապված հայտնի Պյութագորասի թեորեմը,
որը ցույց է տալիս ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերակցությունը։
Թեորեմի ձևակերպումը հետևյալն է. Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների
գումարին:
Ներքնաձիգը ուղիղ անկյան դիմացի կողմն է, իսկ էջերը՝ ուղիղ
անկյան կից կողմերը:
Պյութագորասի թեորեմը կարելի է ներկայացնել հավասարման տեսքով,
որը ցույց է տալիս եռանկյան a, b էջերի
և c ներքնաձիգի միջև եղած կապը.
a2+b2=c2
Պյութագորասի թեորեմն ունի բազմաթիվ ապացույցներ։ Դրանցից
պարզագույնը հետևյալն է.
Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի վրա կառուցված քառակուսին
հավասարամեծ է էջերի վրա կառուցված քառակուսիների մակերեսների գումարին։ Պարզագույն
ապացույցը ստացվում է հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան դեպքում։
Իրոք, պատկերը բավականին պարզ է, եթե դիտարկենք հավասարասրուն
ուղղանկյուն եռանկյունների խճանկարը: Վերջինս ցույց է տալիս, որ թեորեմը ճշմարիտ է։
Օրինակ՝ ΔABC-ի համար՝ քառակուսին, որը
կառուցված է АС ներքնաձիգի վրա, պարունակում
է 4 եռանկյուններ, իսկ էջերի վրա կառուցված քառակուսիներից յուրաքանչյուրը պարունակում
են 2-ական այդ նույն եռանկյուններից։ Թեորեմն ապացուցված է։
Տեղի ունի նաև Պյութագորասի թեորեմի հակադարձ թեորեմը, որը
կիրառվում է որպես ուղղանկյուն եռանկյան հայտանիշ: Եթե եռանկյան մի կողմի քառակուսին
հավասար է մյուս երկու կողմերի քառակուսիների գումարին, ապա այդ եռանկյունը ուղղանկյուն
եռանկյուն է:
Օրինակ՝
Պարզելու համար, թե արդյոք 5 սմ, 12 սմ և 13 սմ կողմերով եռանկյունը ուղղանկյուն եռանկյուն
է, ընտրում են մեծ կողմը և ստուգում են, տեղի ունի արդյոք Պյութագորասի թեորեմը:
132=122+52;
169=144+25
Եռանկյունը ուղղանկյուն է:
Պյութագորասի թեորեմից բխող թվային մի քանի օրինաչափություններ
թույլ են տալիս խուսափել հաշվարկներից:
էջ, էջ,
ներքնաձիգ
5, 12,
13;
8, 15,
17;
7, 24,
25;
20, 21,
29;
21, 28,
35;
12, 35,
37;
9, 40,
41....
Տես նաև Էվկլիդես «Սկզբունքներ» և Ալբերտ Էյնշտեյն «Հարաբերականության տեսություն»
«Պյութագորասի թեորեմ» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 05, 2016
Rating:
