
Դավոն՝ պատմվածքի գլխավոր գործող
անձը, սասունցի փախստական է։ Զորավար Անդրանիկի բանակում եղել է նրա լավագույն զինվորներից
մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ
մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ
սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում
է իր վեճն աշխարհի ու մարդկանց հետ: Դավոն արդեն մահվան եզրին է: Նրա շուրջ հավաքվում են իր համերկրացի
ծերունիները, որոնց թվում է
նաև նրա զինընկերը՝ Համզե Պչուկը: Ժամանակին միասին են կռվել, միասին հաղթանակներ տարել, միասին առաջնորդվել են «Ով զարկվեց՝ դավաճան է» սկզբունքով:
Դա զորավար Անդրանիկի
կարգախոսն էր: Անդրանիկի հետ միասին Համզե Պչուկը և Դավոն միասին կռվել են Ցիցքարի կռվում, ու Դավոն, մահվան մահճին պառկած, հիմա մտքով այնտեղ է՝ Ցիցքարի կռվում: Նա ուզում է վերադառնալ
անցյալ, հայտնվել այդ օրերում ու Պչուկին ուզում է հետը տանել: Ամուր սեղմում է իր ռազմի ընկերոջ ձեռքը և հազիվհազ է խոսում:
Ոգով ու ողջ էությամբ զիվորական
Դավոն նույնիսկ կյանքի վերջին րոպեներին,
հիշում է ոչ թե իր երեխաներին կամ կնոջը, իր առաջին սիրուն կամ հորն ու մորը, այլ՝ Ցիցքարի հերոսական
կռիվները, հիշում է Անդրանիկ փաշայի հրամանը, իր գաղտագողի
պաշտպանությունը զորքի թիկունքում, հետախուզությունները և թե ինչպես էր սուրն օդում թափ տալով գոռում՝ «Ով զարկվեց՝ դավաճան է»: Նա համոզված է, որ անկախ թշնամու արձակած գնդակներից,
ինքը չի զարկվելու:
Պչուկն առանց բառ լսելու հասկանում է ընկերոջը: Կնճռոտած ճակատից Պչուկը հասկացնում
է, որ Դավոն երջանիկ է, որ մտովի կռվում է: Դավոն սեղմում է Պչուկի ձեռքը, իսկ հետո քիչ-քիչ թուլացնում: Արդեն
հեռանում է:
Մուշեղ Գալշոյան | Դավոն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 26, 2016
Rating:
