
Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆորնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Ջոբսի մայրը` Ջոան Քերոլ Շիբլը, իր մեկ շաբաթական որդուն հանձնել է Փոլ և Կլարա Ջոբսերին (Կլարան ծագումով հայ է): Դպրոցական տարիքից տղան հետաքրքրվում է էլեկտրական սարքավորումներով: Դպրոցում ծանոթանում է ապագա գործընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ: Դպրոցն ավարտելուց
հետո`1972թ., Ջոբսն ընդունվում
է Օրեգոն նահանգի Ռիդի քոլեջը, որը շատ շուտով լքում է: Որոշ ժամանակ սովորում
է վայելչագրություն: Աշխատում է
համակարգչային խաղեր մշակող "Atari" ընկերությունում: 1976 թ. Ջոբսն իր ընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ հիմնադրում է
"Apple" ընկերությունը, որն զբաղվում է համակարգիչների արտադրությամբ:
Պրոյեկտները մշակում է Վոզնյակը, իսկ Ջոբսն զբաղվում է մարքետինգային
հարցերով: Նրանց առաջին համակարգիչը "Apple I"-ն էր, որն արժեր 666 դոլար 66 ցենտ:
"Apple I"-ն ու ավելի ուշ թողարկված
"Apple II"-ն մեծ հաջողություն
բերեցին իրենց ստեղծողներին: "IPO"-ով բորսա դուրս գալուց հետո` 1980 թվականին, Ջոբսը դարձավ միլիոնատեր: 1985 թվականին՝
ընկերության նախագահների
խորհրդի հետ պայքարում իշխանությունը
կորցնելուց հետո, Ջոբսը հեռանում է
ընկերությունից և հիմնադրում համակարգչային
"NeXT" ընկերությունը: 12 տարի անց նա վերադառնում է
"Apple"` որպես ժամանակավոր գործադիր տնօրեն: 1997թ.-ին միավորում է
ընկերությունները: "iPod" նվագարկիչների, "iPhone" սմարթֆոնների և
"iPad" պլանշետների շնորհիվ ընկերությունը
կարողանում
է արագորեն ընդլայնել
ազդեցության գոտիները: Տեխնոլոգիական նորույթների
թողարկման պահից մինչ օրս չեն դադարում վաճառքի նորանոր ռեկորդները: 1986 թվականին Ջոբսը դառնում է
"The Graphics Group" ընկերության
սեփականատերը: Ընկերությունն
այնուհետև կոչվում է "Pixar": Շուտով ձեռք է բերում նաև
"Lucasfilm" կինոստուդիան`
վճարելով 5 միլիոն դոլար: 2006 թվականին
"Pixar"-ի բաժնետոմսերը 7,4 միլիարդ դոլարով գնեց
"Walt Disney"-ը: Ջոբսը մնաց
"Disney"-ի տնօրենների խորհրդում:
Նա դարձավ ընկերության ամենամեծ բաժնետեր-ֆիզիկական
անձը`ստանալով ստուդիայի բաժնետոմսերի
7%-ը: Հարկ է նշել, որ "Apple"-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում գործադիր տնօրենի՝ աշխարհում ամենահամեստ
վարձատրությամբ: Ջոբսի աշխատավարձը պաշտոնապես
սահմանված էր տարեկան 1 դոլար: Որպես խրախուսանք`
Ջոբսը "Apple"-ից ստացել է 43,5 միլիոն դոլար արժողությամբ
"Gulfstream" օդանավը:
2003 թվականի աշնանը Ջոբսի մոտ հայտնաբերվում
է ենթաստամոքսային գեղձի ուռուցք, որը ենթակա էր վիրահատության: 2009 թվականին Ջոբսը Շվեյցարիայում
ենթարկվեց լյարդի փոխպատվաստման: Oգոստոսին Ջոբսը հայտարարում է
լիազորությունները վայր դնելու մասին: 2011թ. հոկտեմբերի
5-ին կյանքի 56-րդ տարում Ջոբսը մահանում է:
Սթիվ Ջոբս
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 16, 2016
Rating:
