
Երբ գեներալի՝
անցյալում համեստ անունը լայն ժողովրդականություն ստացավ պատերազմի տարիներին,
աշխարհով մեկ ցրված պանդուխտ հայերից նամակների
անվերջ հեղեղ էր հոսում դեպի նա։ Մի օր էլ մի կնոջից ստանում է երկար նամակ։
Գրողը ամերիկահայ կին էր, որը սիրում էր Խորհրդային Հայաստանը: Ծնվել է Վանա ծովի ափին ընկած փոքրիկ մի գյուղում։
30 տարի է անցել այն ողբերգական օրերից, երբ նա՝ 7 տարեկան
աղջիկը, բազմաթիվ հայրենակիցների հետ ստիպված էր լքել տունը և դառնալ պանդուխտ: Թուրքերի սրից ընկել էր նրա
ողջ նահապետական
ընտանիքը, ամբողջ գյուղը: Փրկվել էր ինքը և՝ յոթ եղբայրներիցս
մեկը միայն, որն իրենից մեծ էր 8 տարով: Թաքնվել են քարայրներում:
Եվ ահա մի օր հանկարծ հայտնվեց ռուսական բանակը: Եղբայրը դուրս եկավ նրանց դիմավորելու: Կազակները
վերցրին երեխաներին իրենց
թամբերի վրա, ման ածեցին, հաց ու շաքար տվին: Կռիվը դադարեց: Ամերիկացիները շատ հայ որբերի իրենց մոտ
վերցրին: Այդպես այդ կինը հայտնվել է օվկիանոսի մյուս կողմում: Ամուսնացել է հայի հետ, որդուն տվել է իր
եղբոր անունը` հույս ունենալով,
որ երբևէ կգտնի նրան: Եվ ահա սկսվում է նոր մեծ պատերազմը:
Հեռավոր Ռուսաստանից նրան են հասնում թշվառների
ճիչերը, գերմանական
գազանների ճիրաններում
տանջվողների հառաչանքները:
Ազատ շունչ է քաշում, երբ ռադիոն հաղորղում է Ստալինգրադում կարմիր բանակի տարած մեծ հաղթանակի
մասին։ Ռադիոյով առաջին անգամ լսել է գեներալի անունը, որին իր
կորած եղբայրն է կարծում: Իր անունը Անահիտ է: Իր և գեներալի ազգանունները նույնն են և իր եղբոր անունն էլ Հովհաննես էր: Մի՞ թե գեներալն
իր եղբայրը չէ։ Նամակի
վերջում այդ կինը ստորագրել էր այսպես՝ Ձեր
քույր՝ Անահիտ։
Գեներալի դուստրը նամակը կարդալուց
հետո ասում է հորը.
— Հայրի՛կ, գրի՛ր, որ դու նրա եղբայրն ես...
Սակայն գեներալը որոշում է չխաբել այդպիսի կնոջը: Աղջկան իր կողքին նստեցնելով`
գեներալը վերցնում է
գրիչն ու սկսում գրել.
«Թանկագին քույրս.
Ձեր նամակը շատ հուզեց մեզ: Ես ծնվել եմ ոչ թե թրքահայաստանում, այլ Կովկասում և մինչև այսօր Անահիտ անունով քույր չունեի: Դուք կարող եք ինձ ձեր հարազատ եղբայրը համարել: Մեզ մի մայր չի ծնել, բայց ծնել է մեզ մի ժողովուրդ և օժտել ընդհանուր
զգացմունքներով: Այսօրվանից
ես ուրեմն քույր ունեմ հեռավոր օվկիանոսից
այն կողմ... և պարտք ունեմ նրա առաջ:
Ձեր եղբայր՝ Հովհաննես»:
Հրաչյա Քոչար | Գեներալի քույրը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 16, 2016
Rating:
