
Ծեր ջրաղացպանը մեռնում է և ժառանգություն է թողնում իր երեք
որդիներին: Ավագ որդին ստանում է ջրաղացը, միջնեկը՝ ավանակին, իսկ կրտսերը՝ կատվին:
Կրտսեր որդին որոշում է ուտել կատվին, իսկ մորթուց ձեռնոց կարել: Սակայն կատուն ասում է.
- Շատ մի տխրիր, տեր իմ, ավելի լավ է մի պարկ տուր ինձ ու մի զույգ էլ երկարաճիտ կոշիկ, որ մացառուտներով անցնելով ոտքերս չցավեն, և կտեսնես, որ այնքան էլ վատ բաժին չի ընկել քեզ:
Կատուն
ստանում է կաշվե կոշիկները, հագնում է, գնում է որսի և որսած ճագարը նվեր տանում թագավորին:
Հետն էլ տալիս է գրություն, որում ասվում է, որ այդ ընծան մարկիզ Կարաբասից է: Մի օր
թագավորը դստեր հետ կառքով գնում է զբոսանքի: Կատուն իմանալով դա, ստիպում է տիրոջը
մերկանալ, մտնել գետը և ձևացնել, թե խեղդվում է: Երբ թագավորի կառքը մոտենում է, կատուն
օգնության է կանչում, ասելով, որ խեղդվում է իր տերը՝ մարկիզ Կարաբասը: Թագավորը լսելով
ծանոթ անունը, հրամայում է ջրից դուրս հանել կատվի տիրոջը, հագուստ է ընծայում և առաջարկում
նստել կառքը:
Մինչ այդ կատուն առաջ է վազում և ճանապարհին հանդիպող բոլոր մարդկանց
խնդրում է, որ եթե իր ետևից եկողները հարցնեն, թե ում են պատկանում այդ հողերը, պատասխանեն,
որ՝ մարկիզ Կարաբասին: Գյուղացիները կատարում են նրա խնդրանքը, իսկ թագավորը միայն
զարմանում է, թե ինչ հարուստ է մարկիզը:
Կատուն հասնում է մարդակեր հսկայի դղյակին, ծանոթանում է
սրա հետ, մտնում վստահության մեջ և ասես կատակի համար խնդրում վերածվել տարբեր մեծ
կենդանիների: Հետո ասես չհավատալով, խնդրում է վերածվել մկան: Երբ մարդակերը դառնում
է մուկ, կատուն ուտում է նրան:
Այդ ժամանակ թագավորի կառքը հասնում է դղյակին: Կատուն դիմավորում
է հյուրերին և ներկայացնում է դղյակը որպես իր տիրոջ՝ մարկիզ Կարաբասի ունեցվածքը:
Մարկիզի հարստության վրա ապշած թագավորը իսկույն որոշում է նրան կնության տալ իր դստերը:
Մեծ հարսանիք են անում: Իսկ կատուն դառնում է պատվավոր սենեկապետ և մկներ է որսում
այլևս միայն հաճույքի համար:
Տես նաև Կապույտ մորուք և
Կարմիր գլխարկ
Շառլ Պերո | Կոշկավոր կատուն
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 30, 2016
Rating:
