
Դոկտոր Վահանյանը սովորական բժիշկ չէ: Մարմնի հիավանդություններից
բացի հետամուտ է նաև հոգու ցավերին: 60 տարեկան է: Ճերմակ մորուքով, տկարակազմ, բայց
զվարթախոս: 40 տարի մահվան դեմ պայքար մղելով մտերմացել է մահվան հետ: Հեղինակը հիշում
է, որ մի երեկո զրույցի ժամանակ խոսք է բացվում այն մասին, թե որն է ամենաքաղցր մահը
բժշկական ու հոգեբանական տեսակետից: Հայտնված կարծիքների մեջ համաձայնություն չկա:
Առողջ ու կայտառ մի աղջիկ ասում է, որ գեղեցիկ է թոթախտավորի մահը: Մի երիտասարդ ասում
է, որ ռեվոլվերի գնդակը ուղեղի մեջ ամենից լավ է: Հնչում է կարծիք, որ ամենալավը ջրախեղդ
լինելն է… Բայց բոլոր այս եղանակները իրենց վատ կողմերն ունեն: Դոկտորը պատմում է,
որ ինքը մի անգամ է տեսել երջանիկ մահ: Տաս տարի առաջ երեկույթի է եղել: Ծանոթացել
է մի 40 տարեկան կնոջ հետ, որի ամուսինը նրանից տարիքով մեծ էր, և ժամանակին հայրաբար
որոշ ազատություններ է թույլ տվել նրան: Կանայք
նախանձում էին նրան և չարախոսում: Սրտի արատ ուներ և դոկտորը պատվիրել էր նրան ավելի
խաղաղ և երեկույթներից զերծ կյանք վարել: Բայց այդ տիկինը ճիշտ չէր համարում փոխել
կյանքի ընթացքը մեկ օր ավել ապրելու համար: Հիվանդությունը սաստկանում էր, հեղձումները
հաճախանում: Երեկույթները, ընդունելությունները շարունակվում էին: Այստեղ էր նաև մի
երիտասարդ, որի հանդեպ այդ տիկինը անտարբեր չէր: Երիտասարդը Եվրոպայում իրավագիտություն
էր սովորել: Համալսարանի սրահներին ավելի շատ գերադասում էր կանանց ընկերակցությունը:
Նրա մեջ, չնայած կյանքային վաստակի բացակայությանը, նկատվում էր անձնավստահությունը:
Չարախոսները նրա և տիկնոջ միջև իսկական մի ներդաշնակություն էին նկատում: Երկուսն էլ
արտասովոր էակներ էին: Ներկաները հիացմունքով
էին դիտում նրանց պարը: Հանկարծ, սայթակումի պես բան պատահեց, և տիկինը իր ողջ ծանրությամբ
քիչ մնաց վայր ընկներ: Երիտասարդը մեծ ճիգով կարողացավ գրկի մեջ բռնել նրան:
-Ոտքը սահեցավ,- ասում էին:
Իրականում նվաղում էր տեղի ունեցել: Կնոջը բազմոցի վրա են
տեղավորում: Սրտի կաթված էր: Կինը մահացավ այդ երիտասարդի կողքին և դա ամենաերջանիկ
մահն էր: Հիվանդությունների, ցավերի մեջ չտառապեց, ծերությունը չփչացրեց նրան: Պաշտելի
ու պաշտված կինը մնաց մինչև վերջի վայրկյանը ընդհանուր զմայլումով ողջունված, իր սիրած
տղայի թևի վրա:
Տես նաև Այինկա, Ճիտին պարտքը, Զաբուղոն, Ռեհան, Երջանիկ մահը, Այրին, Փոստալ
Գրիգոր Զոհրապ | Երջանիկ մահը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 29, 2016
Rating:
