
Կար-չկար մի արքայազն: Նա ուզում էր ամուսնանալ միայն իսկական
արքայադստեր հետ: Շատ աշխարհներ ման եկավ արքայազնը, որպեսզի իր ուզածին գտնի, բայց՝
իզուր: Արքայադուստրեր շատ կային: Բայց իսկական էին, թե ոչ, նա ոչ մի կերպ պարզել չէր
կարողանում: Բոլորն էլ ինչ-որ պակասություն ունեին: Եվ ահա նա տուն վերադարձավ շատ
վշտացած:
Մի անգամ երեկոյան եղանակը խիստ վատացավ: Որոտում էր ամպրոպը,
փայլատակում էր կայծակը և անձրևը հորդում էր ասես դույլից: Ահա այդ ժամին քաղաքի դարպասը
բախեցին և ծերունի թագավորը գնաց բանալու: Դարպասի առաջ կանգնած էր մի արքայադուստր:
Ամբողջությամբ թրջվել էր: Ծեր թագուհին որոշում է ստուգել արքայադստերը և պարզել, իսկական
արքայադուստր է, թե ոչ: Նա մտավ ննջարան, մահճակալից վերցրեց բոլոր ներքնակները և բարձերը,
տախտակի վրա մի սիսեռահատիկ դրեց, հետո այդ հատիկը ծածկեց 12 ներքնակով, իսկ ներքնակների
վրա էլ 12 հատ բարձ դրեց, որոնք լցված էին փափուկ փետուրներով: Արքայադստերը պառկեցրին
այդ մահճակալին և նա ամբողջ գիշեր այդտեղ պառկած մնաց: Առավոտյան նրան հարցրին, թե
ինչպես քնեց: Եվ նա պատասխանեց, որ սոսկալի վատ: Ասաց, որ ամբողջ գիշեր աչք չի փակել:
Աստված գիտի, թե ինչ էր ընկել նրա անկողնու մեջ: Նրան թվում էր, թե պառկած է ինչ-որ
կոշտ բանի վրա, այնպես որ հիմա նրա մարմինը անտանելի ցավում է: Ահա այդժամ բոլորը հասկացան,
որ նա իսկական արքայադուստր է: Չէ՞ որ նա 12 ներքնակի և նույնքան բարձերի տակից էլ
զգացել էր սիսեռահատիկի կոշտությունը: Այդքան նուրբ ու զգայուն կարող էր լինել միայն
իսկական արքայադուստրը: Արքայազնը նրան կնության վերցրեց, քանի որ չէր կասկածում, որ
նա իսկական արքայադուստր է: Իսկ սիսեռահատիկը տարան-դրեցին թանգարանում և եթե որևէ
մեկն այն չի գողացել, ուրեմն այն մինչև հիմա էլ դրված է այդտեղ:
Տես նաև Անդերսեն Հեքիաթներ
Հանս Քրիստիան Անդերսեն | Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 08, 2016
Rating:
