
Ուիլյամ Շեքսպիրի գրել է 154 սոնետ: Սոնետը բաղկացած 14 տողից
և ունի տողերի հանգավորման հետևյալ սկսզբունքը՝ abab cdcd efef gg: Սոնետների մեծ մասը
գրվել է 1592-1599 թթ.։ Առաջին սոնետները տպագրվել են 1609 թվականին, ըստ երևույթին,
առանց հեղինակի իմացության SHAKE-SPEARES SONNETS վերնագրով։ 138 և 144 սոնետները տպագրվել
են դեռ 1599 թվականին «Կրքոտ ուխտագնացը» անթոլոգիայում։ Չնայած նրան, որ սոնետների
ժողովածուն կրում է իտալական մեծ ազդեցությունը (Պետրարկա), Շեքսպիրը ավանդական սոնետի
ձևի մեջ հաղորդում է իր ուրույն բովանդակությունը: Սոնետների թեմաները զանազան են:
Սակայն կարելի է թվարկել հիմական մի քանիսը: Առաջինը հերթին, իհարկե, սիրո թեման է:
Այն տարբեր է՝ հակասական, բուռն, կրքոտ, անպատասխան… Այն նման է անհագ գազանի, որի
կիրքը չի կարող ծխալ, այն կարող է միայն վառվել: Սիրային սոնետների հերոսուհին ոչ թե
սառը ու հպարտ ազնվական տիկինն է, այլ հասարակ կինը՝ «մութ լեդին»: Նրան հնարավոր չէ
ներկայացնել համեմատությունների օգնությամբ: Այդ սևահեր կինը նենգ և ուխտադրուժ է:
Սիրային գիծը սոնետներում զարգանում է որոշակի սյուժեով՝ ասես վեպը, որտեղ կա սկիզբ,
կիզակետ և հանգուցալուծում: Հերոսուհին կարող է խաբել բանաստեղծին և թողնել, իսկ հետո
նորից կանչել: Նենգ կնոջ սիրային որոգայթի մեջ է հայտնվում ոչ միայն բանաստեղծը, այլև
նրա ընկերը: Սերը ոչ թե «երանության աղբյուր է», այլ «այլանդակ արատ», որից տառապում
են բանաստեղծը և նրա ընկերը: Սակայն հոռետեսությունը սոնետներում նորից ու նորից իր
տեղը զիջում է կյանքի հանդեպ հավատին, ուրախությանը և հույսերին: Մարդը մեռնում է,
բայց շարունակում է ապրել իր զավակների մեջ: Նա, ով իրենից հետո երեխաներ չի թողել,
ըստ Շեքսպիրի չի կայացել որպես մարդ: Գեղեցկությունը և խելքը անիմաստ են, եթե մեռնում
են իրենց անժառանգ տիրոջ հետ: Մարդը պարտք ունի բնության և իրեն ծնած կնոջ առաջ և պիտի
վերադարձնի այդ պարտքը:
Քնարական հերոսը անցնում է բազմաթիվ փորձությունների միջով՝
սիրո, ընկերության և խանդի: Նրան կողքին հառնում են ոչ միայն սև տիկնոջ և ընկերոջ կերպարները,
այլև ամբոխը: Շեքսպիրը սկսել է գրել իր սոնետները, երբ արդեն հատել էր քառասունամյակը:
Մարդու ձեռքբերումներից ամենամեծը նա համարում է ուրիշ մարդու սերը: Բանաստեղծը գիտակցում
է սիրո պարադոքսալ հակասականությունը, երբ սերը կնոջ հանդեպ ուղեկցվում է նրա արատների
հանդեպ խորշանքով: Ինչո՞ւ է նրան ձգում կինը, որն անառակ է և չի կարող գնահատել իր
զգացմունքի ազնվությունը: Սերը և կիրքը կարող են մղել մոլորության, սակայն կարող են
արթնացնել անձնազոհության պատրաստակամություն: Սերը հնարավոր չէ պահանջել: Դա շնորհ
է: Սերը փախչում է նրանցից, ովքեր վազում են իր ետևից: Բայց իրենից փախչողների վզով
է ընկնում:
Սոնետներն ըստ թեմաների կարելի
է ներկայացնել հետևյալ կերպ.
1. Ընկերոջը նվիրված սոնետներ.
1-126
2. Ընկերության փորձություն.
27-99
3. Բաժանման դառնություն.
27-32
4. Թախիծ և մելամաղձ.
56-75
5. Սև տիկնոջը նվիրված սոնետներ.
127-152
6. Սիրո երանություն և գեղեցկություն.
153-154
Տես նաև Համլետ, Լիր արքա, Մակբեթ, Ռոմեո և Ջուլյետ, Օթելլո, Տասներկուերորդ գիշեր, Վենետիկի վաճառականը,
Անտոնիոս և Կլեոպատրա և Ցիմբելին
Ուիլյամ Շեքսպիր | Սոնետներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 09, 2016
Rating:
