
Մարդու մեջ կա մի բռնավոր, որը գործում է անգամ նրա բնության դեմ: Դա քաղաքավարությունն է: Կան դրա բազում օրինակները:
Հյուր գնալով և ընթրիքից հետո վքնելով, Պապիկ աղան ուզում է մի փոքր քնել ու հանգստանալ:
Բայց արգելված է: Ուզում է շալվարի կոճակը թուլացնել: Արգելված է: Նրան սկսում են սիգար
առաջարկել, խնձոր առաջարկել, մեղադրել, որ առույգ չէ, որ ուրիշի տանը այդպես չէր անի:
Ասում են՝ Պապիկ աղա, մի քիչ քայլիր, որ քունդ փախչի: Խաղ են առաջարկում: Ծեր մարդուն
բռնի ստիպում են պարել: Խեղճը, երբ տուն է հասնում, քունը փախչում է, չի կարողանում
քնել: Քունը տանում է այն ժամանակ, երբ արդեն արթնանալու ժամն է: Պիտի գնա գործերով: Քաղաքավարությունը արգելում է հոգնածության պատճառով
մնալ տանը: Ուտելու ժամանակ չունի, որովհետև ժամադրված է:
Մեկ ուրիշ օրինակ: Շաբաթ օր է: Գասպար աղան պիտի ածիլվի:
Սափրիչի մոտ է գնում: Զգուշացնում է, որ իր մազը սարթ է, սուր ածելի է հարկավոր: Սափրիչը
պատասխանում է՝ սափրիչ կա իր գործը գիտի, սափրիչ էլ կա՝ ոչ: Սկսում է ածիլել և իսկույն
թույլ տալիս առաջին արյունահեղությունը: Սափրիչը մերթ չիբանն է պատճառ բռնում, մերթ
կոր մազը, մերթ Գասպարի գլխի սխալ թեքումը: Վերջում խեղճի ողջ դեմքը արյունլվա է անում:
Հետո էլ այրող օծանելիքով չորացնում է դեմքը: Ուզում է անցնել Գասպարի մազերին, բայց
աղան փախչում է:
Մեկ ուրիշ օրինակ: Սեդրաք աղան գնում է կոշկակարի խանութ:
Պատվիրում է մի զույգ կոշիկ: Կոշկակարը խոստանում է, որ մոդայիկ կոշիկ կկարի: Մի քանի
օրից Սեդրակ աղան նորից խանութ է գնում: Կոշկակարի աշակերտը Սեդրաք աղային դեմ է տալիս
կոշիկները: Աղան ասում է, որ փոքր են: Կոշկակարը սկսում է համոզել, որ ընդհակառակը՝
մեծ են: Ստիպում է, որ ոտքը ուժեղ մտցնի կոշիկի մեջ: Սկսում է մեղադրել Սեդրակ աղային,
որ նրա ոտքերը քրտնած են, ահա ինչու կոշիկները ոտքին չեն լինում: Երկու աշակերտները
ուժ են տալիս, որ օգնեն Սեդրակ աղային: Վերջինս պաղատում է, որ ինքը մոդայիկ կոշիկ
չէր ուզում: Կոշկակարը նրան մեղադրում է բծախնդրության մեջ: Երբ աներևակայելի ջանքերից
հետո կոշիկները հագնում է, նրան սկսում են համոզել, որ կարևորը մինչև տուն հասնելն
է: Հետո կոշիկները կբացվեն: Ցավից արտասվելով Սեդրակ աղան ճանապարհին որոշում է հանել
կոշիկները: Չի հաջողվում: Սրճարանի սպասավորին է խնդրում, որ իրեն օգնի: Սպասավորը
նույնպես չի կարողանում: Մի որոշ ժամանակ անց միացյալ ջանքերով ի վերջո հանում են կոշիկները
և Սեդրակ աղան հագնում է իր հին կոշիկները, որոնք վերցրել էր հետը: Հաջորդ օրը լաստիկ
է գնում և հագնում ցավացող ոտքերին: Բայց նրան սկսում են մեղադրել խայտառակության մեջ:
Հասարակության մեջ հարկավոր է մոդայիկ կոշիկ հագնել: Սեդրաք աղան համոզվում է, որ քաղաքավարությանը
չեն հակառակվի: Հանում է լաբճինները և ընդունում է մոդային համաձայն կոշիկները և դրանց
հարվածները:
Հակոբ Պարոնյան | Քաղաքավարության վնասները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 06, 2016
Rating:
