
Լույս է տեսել Ապոլոդորոսի «Դիցաբանական գրադարան» երկը
(գրքի թարգմանությունը հին հունարենից՝ Գոհար Մուրադյան և Արամ Թոփչյան, հրատարակությունը՝
Սարգիս Խաչենց.ՓՐԻՆԹԻՆՖՈ.Անտարես 2017):
Գիրքն ընդգրկում է անտիկ դիցաբանության կարևորագույն և ամենաամբողջական
աղբյուրներից մեկի՝ Ապոլլոդորոսի «Դիցաբանական գրադարան»-ի (մ. ա. I-II դդ.) հին հունարենից
հայերեն թարգմանությունը՝ ընդարձակ գիտական առաջաբանով և ծանոթագրություններով: Դրանցում
քննարկվում են առեղծվածային հեղինակի և նրա երկի հետ կապված խնդիրներ, ներկայացվում
առասպելական պատմությունների ու դրվագների զանազան տարբերակներ, նշվում դրանց հիմնական
աղբյուրները: Նաև մեջբերվում են հին հունական առասպելների առավել ուշագրավ հիշատակումները
հայ միջնադարյան ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ: «Դիցաբանական գրադարան»-ի
առաջին հայերեն թարգմանության այս պատկերազարդ հրատարակությունն ընթերցողին կարող է
ծառայել իբրև անտիկ առասպելաբանության մի ինքնատիպ հանրագիտարան:
Ապոլլոդորոս | Դիցաբանական գրադարան
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 20, 2017
Rating:
