
Գրողի առաջին ծավալուն գործն է «Անցորդը և իր ճամփան» երկը,
որ վերլուծական արձակ է՝ հուշագրության շրջանակում: Լույս է տեսել 1926-1928 թթ. Բոստոնում
հրատարակվող «Հայրենիք» ամսագրում: Երկն ունի կենսագրական բնույթ, որովհետև գրողը պատկերում
է իր կյանքի ուղին՝ 1922 թ. Պոլսից դուրս գալու օրից մինչև Խորհրդային Հայաստանից հեռանալը:
Պոլիսը, Թիֆլիսը, Երևանը գրողի գրչի ուժով մարմին են առնում, կենդանանում ոչ թե կենցաղի
ու առօրյա մանրամասն նկարագրությամբ, այլ՝ գրողի կողմից նրբորեն դիտված և տաղանդի ուժով
արած ընդհանրացումներով: Ըստ Զարյանի հայացքի՝ «Պոլիսը թատրոն է, մարդիկ՝ ակամա դերասաններ:
Ես-ից զուրկ, անհատականությունից հրաժարված: Ահա թե ինչու բռնանալը այնքան բնական է
այնտեղ»: Այդ միջավայրում հայը սալամանդր է հիշեցնում, որն անընդհատ ծալծլվում է, գույնն
ու ձևը փոխում՝ հարմարվելով միջավայրին:
Երկի գերակշիռ մասը նվիրված է խորհրդայնացած Հայաստանի կյանքին,
մարդկանց փոխված հարաբերություններին ու հոգեբանությանը, Երևանից գրողի ստիպողական
հեռանալուն: Զարյանը եկել էր հայրենիք՝ աչքերն ու սիրտը հայությամբ լցնելու, բայց հեռանում
է ցավի խորագույն զգացումով՝ իր հետ տանելով հայրենիքի տեսիլը. «Երախտապարտ եմ աչքերիս
մեջ ամբարած արծաթե տեսիլների համար, սրտիս մեջ մխրճված բոլոր հույզերի համար, մսերիս
մեջ թռթռացող և ուղեղիս ծալքերի մեջ դրոշմված սպիների ու հեքիաթային երազանքների համար»:
Տես նաև Տատրագոմի հարսը և Նավը լեռան վրա
Կոստան Զարյան | Անցորդը և իր ճամփան | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 23, 2017
Rating:
