.jpg)
Պյոտր Անդրեևիչ Գրինյովը մեղմ հեգնանքով հիշում է իր մանկությունը:
Երիտասարդ տարիներին նա ծառայել է կոմս Մինիխի մոտ և թողել է ծառայությունը արդեն որպես
պրեմիեր-մայոր: Այդ ժամանակից ապրում է սիբիրյան իր գյուղում, որտեղ ամուսնացել է Ավդոտյա
Վասիլևնայի՝ տեղի աղքատ ազնվականի դստեր հետ: Գրինյովների ընտանիքում կար ինը երեխա,
սակայն Պետրուշայի բոլոր քույրերն ու եղբայրները մահացել են մանուկ ժամանակ:
Հինգ տարեկանից Պետրուշային հետևում է Սավելիչը: Նրա հսկողությամբ սովորում է գրել-կարդալ և տարբերել
որսաշների տեսակները: Այնուհետև գալիս է ֆրանսիացի ուսուցիչ Բոպրեն, որը հայրենիքում
վարսավիր էր, իսկ Պրուսիայում՝ զինվորական: Նրանք ընկերանում են, և թեպետ Բոպրեն պայմանագրով
պիտի սովորեցներ Գրինյովին ֆրանսերեն, գերմաներեն և այլ գիտություններ, ֆրանսիացին
գերադասում է դրա փոխարեն սովորել ռուսերեն խոսել: Ի վերջո անբարեխղճության և հարբեցողության
համար Բոպրեին վռնդում են:
Մինչև տասնվեց տարեկանը Գրինյովը մեծանում է պարապության
մեջ, քշում է աղավնիներին և խաղում ճորտերի երեխաների հետ: Տասնյոթ տարեկանում հայրը
որոշում է տեղավորել որդուն զինվորական ծառայության, ընդ որում ոչ թե մայրաքաղաք, այլ
գործող բանակ, որպեսզի սա «իսկական վառոդի հոտ առնի»: Ուղարկում է նրան Օրենբուրգ՝
պատվիրելով ծառայել պատվով: Սանկտ Պետերբուրգում հետաքրքիր կյանքի հույսերը տապալվում
են, և Գրինյովը մեկնում է խուլ Օրենբուրգ՝ տրվելու ձանձրույթի:
Օրենբուրգի ճանապարհին Գրինյովը և Սավելիչն ընկնում են ձնաբուքի
մեջ: Հանդիպած անցորդն ուղեկցում է նրանց մոտակա բնակատեղի, իսկ ճանապարհին Պյոտր Անդրեևիչը
տեսնում է երազ, որի նշանակությունը նրան թվում է մարգարեական: Մորուքավոր սև մուժիկը
նստած է իր հոր աթոռին, իսկ մայրը պատվիրում է իրեն օրհնություն ստանալ այդ մուժիկից
և համբուրել վերջինիս ձեռքը: Մուժիկը թափահարում է կացինը, սենյակը լցվում է դիակներով:
Մուժիկը կանչում է Գրինյովին իր մոտ, համոզում է ստանալ իր օրհնությունը:
Որպես շնորհակալության նշան Գրինյովը իրենց ուղևարին է տալիս
իր մուշտակը և մի գավաթ գինի: Ուղևարը օրհնում է նրան: Նա մոտ քառասուն տարեկան է և
ունի խորամանկ հայացք:
Օրենբուրգից Գրինյովին ուղարկում են Բելոգորի ամրոց, որը
փոքր գյուղակ է՝ ամրացված փայտե ցանկապատով:
Ամրոցի պարետ է Իվան Կուզմիչ Միրոնովը՝ հասարակ ծագումով
սպան, որը պարզ և բարի մարդ է: Նրա կինը՝ Վասիլիսա Եգորովնան, ղեկավարում է նրան և
ծառայողական հարցերին նայում է ինչպես տան հարցերին: Գրինյովը շուտով դառնում է Միրոնովների
համար ասես հարազատ և ինքն էլ կապվում է բարի ընտանիքին: Միրոնովների դուստրը՝ Մաշան,
խոհեմ և զգայուն աղջիկ է:
Ծառայությունը ծանր չէ: Գիրք է կարդում, թարգմանություն անում
և բանաստեղծություն է գրում: Սկզբում մտերմանում է պորուչիկ Շվաբրինի հետ, միակ մարդու,
որն ամրոցում մոտ է Գրինյովին կրթությամբ և տարիքով: Սակայն շուտով նրանք վիճում են:
Շվաբրինը ծաղրում է Գրինյովի սիրային բանաստեղծությունը, ինչպես նաև կեղտոտ ակնարկներ
է անում Մաշա Միրոնովայի հասցեին: Իրականում, ինչպես իմանում է Գրինյովը, պորուչիկը
խնդրել է աղջկա ձեռքը և մերժում է ստացել: Երիտասարդները մենամարտում են, և Գրինյովը
վիրավորվում է:
Մաշան խնամում է վիրավոր Գրինյովին: Նրանք միմյանց
սեր են խոստովանում, և Գրինյովը նամակ է գրում հորը՝ խնդրելով հայրական օրհնություն:
Սակայն Մաշան անօժիտ հարսնացու է: Իսկ Գրինյովները ունեն 300 ճորտ: Հայրն արգելում
է Գրինյովին ամուսնանալ և խոստանում է տեղափոխել նրան Բելոգորից, որպեսզի տղայի հիմարությունն
անցնի: Այս նամակից հետո Գրինյովի կյանքը դառնում է անտանելի:
1773 թ. սկզբին ամրոցի պարետը ստանում է գաղտնի հաղորդում
կազակ Եմելյան Պուգաչյովի մասին, որը, ներկայանալով հանգուցյալ Պետրոս Երրորդ թագավոր,
հավաքել է սրիկաների ջոկատ և ապստամբություն է բարձրացրել Յաիցկի գյուղերում, ինչպես
նաև գրավել և թալանել մի քանի ամրոցներ: Հրամայված է հակահարված տալ մոտեցող ինքնակոչիկին: Շուտով բոլորը սկսում են խոսել Պուգաչյովի մասին: Ամրոցում
բռնված է բաշկիրցին, որի ձեռքին թղթեր են: Սակայն նրան անհնար է քննել, որովհետև լեզուն
կտրած է: Բելոգորում ամեն օր սպասում են Պուգաչյովի հարձակմանը: Ապստամբները հարձակվում
են անսպասելի: Միրոնովներն անգամ չեն հասցրել ուղարկել Մաշային Օրենբուրգ: Առաջին իսկ
գրոհի ժամանակ ամրոցը գրավում են: Բնակիչները ապստամբներին դիմավորում են աղուհացով:
Գերիներին, որոնց թվում է նաև Գրինյովը, տանում են հրապարակ՝ Պուգաչյովին երդում տալու:
Առաջինը կախաղան են հանում պարետին, որը հրաժարվում է երդում տալ ինքնակոչիկին: Սպանվում
է նաև նրա կինը: Մահ է սպառնում նաև Գրինյովին, սակայն Պուգաչյովը նրան ներում է: Ներման
պատճառը Գրինյովն իմանում է Սավելիչից: Պարզվում է, Պուգաչյովն այն ուղևարն է, որը
ձնաբքի ժամանակ օգնեց նրանց հասցնել Օրենբուրգ: Երեկոյան Գրինյովը հրավիրված է «տիրակալի»
խնջույքին, որի ժամանակ Պուգաչյովն առաջարկում է նրան հավատարիմ ծառայել իրեն: Սակայն
Գրինյովն ազնվական է և երդում է տվել թագուհուն: Անգամ չի երդվում հետագայում չպայքարել
ապստամբի դեմ: Գրինյովի անկեղծությունը հուզում է Պուգաչյովին, և նա բաց է թողնում
երիտասարդին: Նա շտապում է Օրենբուրգ օգնության հետևից: Բելոգորի ամրոցում է մնացել
Մաշան և բացի այդ ամրոցի պարետ է նշանակվել Պուգաչյովին հավատարմության երդում տված
Շվաբրինը: Օրենբուրգում նրան մերժում են: Մի քանի օր անց Օրենբուրգը շրջապատում են
ավազակները: Գրինյովի ձեռքն է ընկնում Մաշայի նամակը, որտեղ հաղորդվում է, որ Շվաբրինը
ստիպում է նրան ամուսնանալ իր հետ: Գրինյովը Սավելիչի հետ փորձում է թափանցել ամրոց,
սակայն ընկնում է ավազակների ձեռքը: Նորից ճակատագիրը իրար դեմ հանում Գրինյովին և Պուգաչյովին: Լսելով Գրինյովի պատմությունը՝ Պուգաչյովն ինքն է որոշում ազատել Մաշային և պատժել
Շվաբրինին: Ճանապարհին կիսվում է Գրինյովի հետ իր կասկածներով և խոստովանում է, որ
դատապարտված է, քանզի իր կազակներն անխուսափելիորեն մատնելու են իրեն, իսկ թագուհին, իհարկե, չի ների: Բելոգորի ամրոցում Գրինյովն ազատում է Մաշային: Բաժանվում է Պուգաչյովից
ընկերաբար: Մաշային որպես հարսնացուի ուղարկում է իր ծնողների մոտ, իսկ ինքը շարունակում
է մնալ բանակում: Ապստամբության ճնշումը համընկնում է Գրինյովի կալանավորման հետ: Նրան
մեղադրում են Պուգաչյովի կողմը անցնելու մեջ: Հանգիստ է՝ կարծելով, որ հեշտությամբ
կարդարանա, սակայն նրան ամբաստանում է Շվաբրինը: Գրինյովին սպառնում է խայտառակություն
և հավիտենական աքսոր: Աքսորից Գրինյովին փրկում է Մաշան: Նա մեկնում է Ցարսկոյե Սելո,
որտեղ պատմում է ամեն բան թագուհուն: Թագուհին ներում է Գրինյովին այնպես, ինչպես Պուգաչյովը
ներել էր Գրինյովին և Մաշային:
Տես նաև Եվգենի Օնեգին, Ժլատ ասպետը, Ռուսլան և Լյուդմիլա, Բախչիսարայի շատրվան, Քարե հյուր և Հեքիաթ ձկնորսի և ձկնիկի մասին
Տես նաև Եվգենի Օնեգին, Ժլատ ասպետը, Ռուսլան և Լյուդմիլա, Բախչիսարայի շատրվան, Քարե հյուր և Հեքիաթ ձկնորսի և ձկնիկի մասին
Ալեքսանդր Պուշկին | Կապիտանի աղջիկը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 17, 2015
Rating:
.jpg)