.jpg)
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր
ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին
են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի
գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու
քարափը բարձրացողին։ Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է` ցողունը
կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բուսնում ալպիական մանուշակը,
պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ,
մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին
մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։ Լեռնային Հայաստանի պատկերներ՝
ավերակ բերդեր, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններ,
օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում
վազվզող երեխաներ: Այդ լեռներ են այցելում մի
հնագետ, մի նկարիչ և սրանց ուղեկիցը: Հասնելով առաջին վրանին՝ արձակում են ձիերը և գնում հնձվորի տուն հյուր: Նկարիչը տեսնում է հնձվորի կնոջը, որի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքից: Հեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջ, աշխարհից կտրված՝ սարերի վրա, ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին: Նկարիչը շտապ նկարում է այդ կնոջը և մտաբերում,
որ նման մի կին է տեսել այստեղից շատ հեռու՝ ծովափին: Արտաքինով երկու կանայք նման
են, սակայն տարբեր է նրանց կենցաղը: Առաջինը՝ օջախի առաջ նստած,
խառնում է կրակը, մյուսը՝ ծովափին, վայելում է ազատությունը...
Ակսել Բակունց | Ալպիական մանուշակ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 11, 2015
Rating:
.jpg)