.jpg)
Մռայլ, ամպամած օր է: Այգում՝ ծեր բարդու տակ, թեյի սեղան
է դրված: Ինքնաեռի մոտ է դայակ Մարինան: Թեյ է առաջարկում բժիշկ Աստրովին: Սա պատասխանում
է, որ չի ուզում: Հայտնվում է Տելեգինը՝ աղքատացած կալվածատեր Վաֆլի մականունով: Նա
ապրում է կալվածքում որպես մակաբույծ: Կալվածքում կյանքը խաղաղ չէ: «Այս տանը լավ չէ»,-
երկու անգամ ասում է Ելենա Անդրեևնան՝ պրոֆեսոր Սերեբրյակովի կինը: Նրանք հյուր են կալվածքում:
Հերոսներն սկսում են խոստովանել համընդհանուր դրամայում իրենց
ցավի պատճառները: Աստրովը բողոքում է դայակին, որ ոչինչ չի ուզում, ոչ ոքի չի սիրում:
Կոտրվել և փոխվել է Վոյնիցկին: Առաջ կառավարելով կալվածքը,
ոչ մի ազատ րոպե չուներ: Դարձել է իր իսկ պնդմամբ ավելի վատը, ծուլացել է և միայն մրթմրթում
է: Վոյնիցկին չի թաքցնում իր նախանձը թոշակի գնացած պրոֆեսորի նկատմամբ: Հատկապես նախանձում
է կանանց մոտ նրա հաջողությանը: Վոյնիցկու մայրը՝ Մարիա Վասիլևնան, պաշտում է իր փեսային՝
հանգուցյալ դստեր ամուսնուն: Վոյնիցկին արհամարհում է Սերեբրյակովի գիտական գործունեությունը.
«Մարդը գրում է արվեստի մասին առանց արվեստից գլուխ հանելու»: Նա ատում է Սերեբրյակովին,
չէ՞ որ սիրահարվել է նրա գեղեցկուհի կնոջը: Եվ Ելենա Անդրեևնան ասում է Վոյնիցկուն,
որ ատել Ալեքսանդրին անիմաստ է: Նա այնպիսին է, ինչպիսին բոլորն են: Վոյնիցկին հայտարարում
է, որ վիրավորված է պրոֆեսորից: Աշխատել է պրոֆեսորի համար, ինչպես ցուլը, հպարտացել
է նրանով, շնչել է նրանով, բայց հիմա պրոֆեսորը ոչինչ է, օճառե պղպջակ:
Սերեբրյակովի շուրջ գոյանում է ատելության և թշնամության մթնոլորտ:
Նրա դեմ գրգռված է նաև Աստրովը, անգամ կինը դժվարությամբ է դիմանում նրան: Բոլորն ասես
մոռացել են, որ Սերեբրյակովը նման է բոլորին: Նա արժանի է ներողամիտ վերաբերմունքի,
մանավանդ որ տառապում է ոսկրափուտից: Նրան տանջում է անքնությունը, և նա վախենում է
մահվանից: Նա հարցնում է կնոջը՝ մի՞թե իրավունք չունի հանգիստ ծերություն վայելել:
Սերեբրյակովի դուստրը առաջին ամուսնությունից՝ Սոնյան, հաստատում է, որ հայրն ունի այդպիսի
իրավունք, բայց այդ կոչը լսում և Սերեբրյակովի հանդեպ կարեկցող վերաբերմունք է ցուցաբերում
միայն ծեր դայակը: Նա հոգատարությամբ պառկեցնում է Սերեբրյակովին անկողին:
Սակայն դայակը չի կարող պարպել տան լարվածությունը: Կոնֆլիկտն
այնքան խորն է, որ ցանկացած պահի կարող է պայթել: Սերեբրյակովը հավաքում է բոլորին հյուրասենյակում,
որպեսզի առաջարկի նրանց իր գտած միջոցը: Կալվածքը պետք է վաճառել և վերածել արժեթղթերի,
որոնց բերած եկամուտով կգնեն ամառանոց Ֆինլանդիայուն: Վոյնիցկին ցնցված է. Սերեբրյակովն
ուզում է վաճառել կալվածքը, որը փաստացի և իրավաբանորեն պատկանում է Սոնյային: Մոռանում
է նաև իրեն և Մարիա Վասիլևնային: Երկու անգամ կրակում է Սերեբրյակովի վրա և երկու անգամ
էլ վրիպում է: Այս միջադեպից վախեցած Սերեբրակյովը որոշում է վերադառնալ Խարկով: Իր
կալվածքն է հեռանում Աստրովը: Սիրային ինտրիգները դադարում են: Ելենա Անդրեևնան խիզախություն
չունի պատասխանելու Աստրովի զգացմունքին: Բաժանվելիս ասում է, որ մի փոքր տարվել էր
նրանով: Իսկ Սոնյան համոզվում է, որ իրեն Աստրովը սիրել չի կարողանա:
Կյանքը կալվածքում վերադառնում է իր շրջանս յուր: Դայակը
մտածում է, որ հիմա կարելի է ապրել հնի պես: Անհետևանք է մնում նաև Վոյնիցկու և Սերեբրյակովի
կոնֆլիկտը: Պրոֆեսորը խոստանում է, որ Վոյնիցկու աշխատավարձը կմնա նույնը: Նոր են մեկնել
Աստրովը և Սերեբրյակովները, իսկ Սոնյան արդեն շտապեցնում է Վոյնիցկուն: «Քեռի´ Վանյա,
մի բան արա»: Վառում են լապտերը, լցնում են թանաքամանը: Սոնյան թերթում է հաշվեգիրքը:
Քեռի Վանյան հաշվարկներ է անում, Մարիա Վասիլևնան ինչ-որ բրոշուր է կարդում: Թվում
է, թե իրականացել են դայակի սպասումները, և ամեն բան վերադարձել է հնին, բայց ամեն
բան չափազանց բարդ է:
Պիեսի ավարտին Վոյնիցկին և Սոնյան երազում են ապագայի մասին,
սակայն Սոնյայի վերջին մենախոսությունից արտահոսում է անելանելի վիշտ: Կյանքն ապրված
է աննպատակ: Նրանք կապրեն, կկրեն փորձությունները, կմեռնեն և շիրմից կասեն, որ տառապել
են, որ լաց են եղել, որ նրանց եղել է շատ դառը և Աստված խղճացել է նրանց: Նրանք կտեսնեն
երկինքը և կհանգստանան: Տելեգինը ցածր նվագում է, Մարիա Վասիլևնան գրում է բրոշուրի
լուսանցքում, Մարինան գուլպա է գործում:
Նախքան կիջնի վարագույրը, Սոնյան մի անգամ էլ է ասում՝ մենք
կհանգստանանք:
Տես նաև Բալենու այգին, Երեք քույր, Չինովնիկի մահը, Ճայը և Շնիկով տիկինը
Անտոն Չեխով | Քեռի Վանյա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 18, 2015
Rating:
.jpg)