
Աբդերցի Դեմոկրիտը (Ք. ա. 460
- 394) թողել է գրական հարուստ ժառանգություն: Թեպետ հնարավոր է, որ հետմահու նրան են վերգրվել
աշակերտների երկերը:
Իր ուսուցչի՝ Լևկիպպոսի հետ
միասին Դեմոկրիտը հաստատում է չգոյության անհնարությունը, իսկ որևէ գոյի ծնունդը կապում
է գոյություն ունեցող բաների միացման հետ: Լևկիպպը և Դեմոկրիտը ներմուծում են բոլորովին
նոր հասկացություն՝ «մարմինների անհամար բազմություն, որոնք անտեսանելի են իրենց փոքրության
պատճառով»: Այդ մարմինները անբաժանելի են, ահա ինչու դրանք ատոմներ են (հունարեն ատոմ
նշանակում է անբաժանելի): Ըստ էության ատոմներն ավելի նման են Պարմենիդեսի գոյությանը,
քան Էմպեդոկլեսի արմատներին կամ Անաքսագորասի հոմեոմորիաներին, քանզի որակապես ինդիֆերենտ
են: Միասին ատոմները կազմում են գոյության լիությունը, իսկ միմյանցից տարբերվում են
սոսկ ձևով կամ երկրաչափական տեսքով:
Ատոմները տարբերվում են միմյանցից
ոչ միայն տեսքով, այլև կարգով և զբաղեցրած տեղով: Ատոմը զգայական եղանակով ճանաչելի
չէ. այն մտահասու է:
Որպես գոյության լիություն
մտածվող ատոմը ենթադրում է դատարկություն: Առանձ դրա ատոմները զուրկ կլինեին տարբերություններից
և շարժումներից: Ավելին, ատոմիստները փորձում են հաղթահարել էլեացիների ապորիաները՝
փրկելով միաժամանակ «ճշմարտությունը» և «կարծիքը», այսինքն՝ երևույթը: Ճշմարտության
ըմռնումը տալիս են ատոմները, որոնց միջև առկա տարբերությունները պայմանավորված են երկրաչափական-մեխանիկական
որոշարկումներով և դատարկությամբ: Ատոմների բախումից և մեր զգայարանների վրա ունեցած
ազդեցությունից առաջ են գալիս տարբերությունները: Սա փորձ է հիմնավորելու կարծիքը:
Առաջին շարժումը եղել է քաոսային
և նման է եղել մթնոլորտային փոշու անկանոն տարածմանը բոլոր ուղություններով: Այնուհետև
եղել է բքաձև շարժում, որը ստիպել է նման ատոմներին միանալ, իսկ տարբերներին՝ անջատվել,
ինչի արդյունքում գոյանում է աշխարհը: Վերջապես առաջ է գալիս ատոմների շարժումը, որոնք
կազմում են իրերի գոլորշիացումը. դրա վառ օրինակն են իրերի արձակած հոտերը:
Դեմոկրիտը և ատոմիստները պատմության
մեջ մտան նաև «դիպվածի» հասկացության իրենց մշակման շնորհիվ: Խելքը կամ բանականությունը
հաջորդում է աշխարհի ծագմանը, բայց չի նախորդում դրան: Կոսմոսը ատոմների մեխանիկական
փոխազդեցության հետևանք է և չի պրոյեկտվում բանականությամբ: Սա չի հակասում Դեմոկրիտի
այն պնդմանը, որ կան գերակա ատոմներ, որոնք հարթ ու գնդաձև են, հեշտ են բռնկվում, որոնցից
կազմված է հոգին և խելքը: Հենց այդպիսի ատոմներն ըստ Դեմոկրիտի աստվածային են:
Դեմոկրիտը հայտնի է իր գեղեցիկ
ու խորը բարոյախոսական ասույթներով: Նրա էթիկայի կենտրոնական գաղափարն այն է, որ հոգին
ճակատագրի հանգրվանն է: Հոգին կախված չէ արտաքին իրերից, մարմնից կամ բարիքներից:
«Երկրային ամեն ապաստան բաց
է իմատունի առաջ, քանզի փառավոր ու առաքինի հոգու համար հայրենիք է ողջ տիեզերքը»:
Տես նաև Անաքսիմենես, Անաքսիմանդրոս և Պյութագորաս
Դեմոկրիտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 16, 2015
Rating:
