
Իտալիա: 19-րդ դար: Երիտասարդ
ազնվական Արթուր Բերթոնը դառնում է «Երիտասարդ Իտալիա» հեղափոխական կազմակերպության անդամ և նոր ընկերների հետ պատրաստ է պայքար մղել ավստրիական լծի դեմ:
Արթուրը սիրում է երկու մարդու՝ երիտասարդ Ջեմմային, ով նույնպես կազմակերպության անդամ է, և հոգևորական Լորենցո
Մոնտանելիին: Ջեմմային
Արթուրը խանդում է իր կուսակցի՝ Բոլայի հանդեպ: Երբ կազմակերպության անդամները մատնությամբ ձերբակալվում
են, նրանց թվում եղած Արթուրը
լռում է և չի մատնում իր ընկերներին: Սակայն ընկերները տեղեկություն ունեն,
որ Արթուրը մատնիչ է: Իրականում Արթուրի խոստովանահայրն է ուխտադրժորեն մատնություն
արել: Բանն այն է, որ նախքան բանտարկվելը Արթուրը անզգուշություն է ունեցել խոստովանություն
անել ոչ թե Մոնտանելիին, այլ մի լրտես հոգևորականի:
Անգիտակցաբար Արթուրը իրեն
մեղավոր է ճանաչում և Ջեմման ապտակում է նրան: Ընկերներին, իր ազնիվ անունը և սիրելիին
կորցրած Արթուրը նույն օրը իմանում է, որ իր հոգևոր դաստիարակը՝ Մոնտանելին իրականում իր հայրն
է, որ ինքը ապօրինի զավակ է: Հիասթափված և հոգևոր մահ ապրած Արթուրը հեռանում է երկրից: Նրան համարում են ինքնասպան եղած:
Մեկնելով Ամերիկա նա մասնակցում է հեղափոխական-ազատագրական պայքարի, հայտնվում է կյանքի հատակում, կորցնում է առողջությունը, բայց շարունակում է հավատարիմ մնալ իր գաղափարներին: Տարիներ անց նա վերադառնում է իր Իտալիա քաղաք և միանում է ընկերներին՝ ներկայանալով որպես
պամֆլետիստ Ֆելիչե Ռիվարես: Բոռը նրա գրական կեղծանունն է: Ոչ ոք չի ճանաչում նրան:
Պայքարի և քննադատության սլաքներն
ուղղում է հատկապես հոգևորականների դեմ: Իր ակտիվ գործունեության համար ձերբակալվում է և մահապատժից առաջ Ջեմմային նամակի տեսքով հայտնում է իր ինքնության և զգացմունքների մասին:
Բանտում նրան այցելում է հայրը՝ արդեն կարդինալ դարձած
Լորենցո Մոնտանելին, որը որդու ու եկեղեցու միջև ընտրություն կատարելու
անհրաժեշտությունից կորցնում է բանականությունը:
Բոռին գնադակահարում են:
Տես նաև Ալեքսանդր Դյումա Սև կակաչ, Վիկտոր Հյուգո Իննսուներեքը և Ստենդալ Կարմիրն ու սևը
Էթել Լիլիան Վոյնիչ | Բոռը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 26, 2015
Rating:
