
Մոսկվա: 1925 թ.: Պրոֆեսոր
Ֆիլիպ Ֆիլիպիչ Պրեոբրոժենսկին գտել է կենդանիների գեղձերի պատվաստման շնորհիվ մարդկանց
երիտասարդացնելու միջոցը: Բնակվում է 7 սենյականոց բնակարանում: Տան կոմիտեի նախագահ
Շվոնդերը պահանջում է նրան 2 սենյակ ազատել նոր բնակիչների համար: Պրոֆեսորը զանգում
է բարձրաստիճան պաշտոնյայի և լուծում է այդ հարցը:
Պրոֆեսորը փողոցում անտեր շուն
է գտնում, բերում է տուն և պատվիրում է աղախին Զինային կերակրել նրան: Շարիկը գոհ է
իր ճակատագրից:
Պրոֆեսորը դանակահարությունից
մահացած 25-ամյա հարբեցող Կլիմ Չուգունկինի հիպոֆիզը պատվաստում է Շարիկին: Վիրահատությունը
հաջող է անցնում: Շարիկը կերպարանափոխվում է մարդու: Որոշ ժամանակ անց սկսում է խոսել:
Ֆիլիպ Ֆիլիպիչից պահանջում է գրանցում, անուն և անձնագիր: Անունն ինքն է ընտրում. Պոլիգրաֆ
Պոլիգրաֆիչ Շարիկով:
Շարիկովը պահպանել է շնային ատելությունը
կատուների նկատմամբ: Մյուս կողմից՝ ունի հարբեցողության հակում և սիրում է նվագել բալալայկա
(դա Կլիմ Չուգունկինի հիմնական զբաղմունքն էր):
Ստանալով անձնագիր, Ֆիլիպ Ֆիլիպիչից
սենյակ է պահանջում: Ֆիլիպ Ֆիլիպիչը և իր ասիստենտ Իվան Բորմենտալը քննարկում են ստեղծված
իրավիճակը: Հրաշալի շունը վերածվել է իսկական սրիկայի:
Շարիկովը տեղավորվում է աշխատանքի
քաղաքային սանիտարական վարչությունում: Մաքրում է քաղաքը անօթևան կենդանիներից: Տուն
է բերում մի երիտասարդ կնոջ, որի հետ շանտաժի և ճնշումների օգնությամբ մտադիր է ամուսնանալ:
Ինքը ներկայանում է որպես նախկին զիվորական, իսկ վիրահատությունից մնացած հետքը՝ որպես
ռազմական անցյալից մնացած սպի: Պրեոբրոժենսկին կնոջը պատմում է Շարիկովի իրական անցյալի
մասին:
Երբ բժիշկի այցելուներից մեկը
հայտնում է Պրեոբրոժենսկուն, որ Շարիկովը նրա դեմ մատնագիր է գրել, պրոֆեսորը պահանջում
է Շարիկովից հեռանալ իր տնից: Շարիկովը հանում է ատրճանակը: Այդ ժամանակ պրոֆեսորը
և Բորմենտալը զինաթափում են նրան, քնաբեր են տալիս և փակվում են ընդունարանում:
10 օր անց բնակարանում հայտնվում
է քննիչը, որն ունի պրոֆեսորին ձերբակալելու հրաման՝ Շարիկովին սպանելու մեղադրանքով:
Պրոֆեսորը հյուրերին ներկայացնում է շանը, որը տեղ-տեղ չունի մազածածկույտ և դեռ քայլում
է ետևի թաթերի վրա: Քննիչը կորցնում է գիտակցությունը:
2 ամիս անց երեկոյան Շարիկը
հանդարտ քնած է գորգի վրա: Պրոֆեսորը աշխատում է գրասեղանի առաջ նստած: Կյանքը բնակարանում
ընթանում է իր հունով:
Տես նաև Միխայիլ Բուլգակով
Վարպետը և Մարգարիտան, Ֆրանց Կաֆկա Կերպարանափոխություն և Ջեք Լոնդոն Ծովագայլը
Միխայիլ Բուլգակով | Շան սիրտը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 26, 2015
Rating:
