
Թերեզ Ռաքենը և նրա 60-ամյա
հորաքույրը ապրում են փարիզյան պասսաժներից մեկի շենքում, որտեղ ունեն փոքրիկ խանութ:
Նախկինում տիկին Ռաքենը առևտրով
է զբաղվել Վերնոնում, սակայն ամուսնու մահից հետո սենյակ է վարձում Սենի ափին և ապրում
է այդտեղ որդու՝ Կամիլի և եղբոր դստեր՝ Թերեզի հետ:
Կամիլը հիվանդոտ երեխա էր,
և դրա պատճառով չի զարգացել ո´չ մտավոր, ո´չ էլ ֆիզիկական առումով: Թերեզին Ալժիրից
բերել է Ռաքենի եղբայրը և թողել քրոջ մոտ, որպեսզի սա դաստիարակի աղջկան: Թերեզի ալժիրցի
մայրը մահացել է: Թերեզը և Կամիլը ամուսնանում են: Դա ոչինչ չի փոխում նրանց կյանքում:
Միայն թե Կամիլը հայտարարում է, որ ուզում է ապրել Փարիզում: Բնակվում են Պոն Նեֆ պասսաժում,
որտեղ տիկին Ռաքենը առևտրով է զբաղվում, իսկ Թերեզը օգնում է նրան: Կամիլը պաշտոն է
ստանում Օռլեանի երկաթգծի վարչությունում: Շաբաթը մեկ անգամ հյուր են ընդունում տիկին
Ռաքենի հին ծանոթին՝ ոստիկան Միշոյին իր որդու՝ Օլիվյեի հետ և ծեր Գրիվեին, որը Կամիլի
աշխատակիցն է:
Մի օր Կամիլը հյուր է բերում
իր նախկին դասընկերոջը՝ Լորանին: Պարզվում է, որ աշխատակիցներ են: Դառնալով հաճախակի
հյուր՝ սիրավեպ է սկսում Թերեզի հետ: Իրականում ուզում է ձեռք գցել Թերեզի փողին:
Նրանց հանդիպումները տեղի են ունենում հենց ամուսինների ննջարանում: Շուտով հասկանում
են, որ Կամիլը նրանց միայն խանգարում է: Լորանը որոշում է սպանել նրան:
Մի օր երեքով նավակով դուրս
են գալիս գետը: Լորանը ջուրն է նետում Կամիլին: Կամիլը փորձում է պայքարել, սակայն
Լորանը ի վերջո խեղդում է նրան: Դասավորում են այնպես, իբրև թե նավակը շուռ է եկել
և Կամիլը, փորձելով փրկել Թերեզին, ինքն է խեղդվել:
Սկզբում տիկին Ռաքենը շատ է
վիշտ անում: Հետո կյանքն ընթանում է նախկին հունով: Լորանը և Թերեզը ամուսնանում են:
Երիտասարդները, սակայն, չեն կարողանում հանգիստ ապրել: Ամենուրեք նրանց աչքին է երևում
Կամիլի դիակը: Կամիլի հետ պայքարից Լորանի պարանոցին մնացած վերքը չի լավանում: Անգամ
անկողնում ամուսիններին թվում է, թե նրանց միջև Կամիլի դիակն է:
Լորանը սկսում է վիճել կնոջ
հետ, ծեծել նրան: Տիկին Ռաքենը կաթված է ստանում և դառնում է անշարժ և անխոս: Թերեզը
և Լորանը, այլևս անվախ սկսում են նրա ներկայությամբ խոսել իրենց գործած ոճիրի մասին:
Տիկին Ռաքենը հասկանում է, որ նրանք են մարդասպանները: Մի անգամ հյուրերի այցի օրը
սեղանի վրա փորձում է գրել, որ Լորանը և Թերեզը սպանել են իր որդուն, սակայն ուժերը
լքում են նրան:
Թերեզը փորձում է զղջալ: Փորձում
է ներողություն խնդրել պառավից:
Թերեզը և Լորանը չեն վստահում
իրար: Վախենում են, որ մեկը կմատնի մյուսին: Յուրաքանչյուրն իր հերթին ծրագրում է մյուսի
սպանությունը: Ի վերջո, ստացվում է այնպես, որ երկուսն էլ խմում են թունավորված ջրից:
Ուշակորույս ընկնում են միմյանց գիրկը: Կինը շրթունքներով դիպչում է ամուսնու պարանոցի
վերքին, որը մնացել է Կամիլից: Դա տեղի է ունենում անշարժ տիկին Ռաքենի ներկայությամբ:
Ողջ գիշեր կաթվածահար ծեր կինը նայում է այլանդակ դիակներին և չի կարողանում հագենալ
այդ տեսարանից:
Տես նաև Զոլա Ժերմինալ, Բալզակ Հայր Գորիո և Մոպասան Սիրելի բարեկամ
Էմիլ Զոլա | Թերեզ Ռաքեն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 01, 2015
Rating:
